Աշխարհահռչակ հայ դուդուկահար, հայկական երաժշտության կենդանի լեգենդ, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ` Հայաստանում: Շատ վաղ հասակում կորցրել է մորը, իսկ հորը Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ զինակոչել են բանակ եւ տղան մեծացել է որբանոցում: Դուդուկը ձեռքն է վերցրել երբ ընդամենը 6 տարեկան էր եւ փորձել է նվագել` չիմանալով որեւէ նոտա:Երաժշտության աշխարհում առաջին քայլերն արել է ինքնուրույն` 8 ամիս նվագել սովորելով այն ժամանակ Հայաստանում հայտնի դուդուկահար Մարգար Մարգարյանի նվիրած դուդուկով: Պրոֆեսիոնալ երաժշտական կարիերայի սկիզբ 1947թ, երբ Մոսկվայի “Մեծ թատրոն”-ի բեմում հանդես է եկել հայկական սիրողական անսամբլի հետ: Համերգին ներկա էր նաեւ Ստալինը, ով ելույթի վերջում նրան “Պոբեդա” ժամացույց է նվիրեկ: 1949թ ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլ:Դուդուկահարների մրցույթում 1956թ Ջիվանը ստացել է իր առաջին մրցանակը:1959թ ՅՈՒՆԵՍՕ-ի ղեկվարարությամբ կազմակերպված 4-րդ միջազգային փառատոնում հայ դուդուկահարը արժանացել է ոսկե մեդալի: Երկրորդ ոսկե մեդալը ստացել է 1962թ, երրորդը` 1973թ: Այդ տարի էլ Հայասատանի կառավարությունը նրան “Հայաստանի ժողովրդական արտիստի” կոչում է շնորհել: 2001թ արժանացել է “Ոսկե գլոբուսի”: 1988թ սկիզբ է դրվել Գասպարյանի միջազգային երաժշտական կարիերային: Մոսկվա ժամանած անգլիացի հայտնի երաժիշտ Բրայն Էնը լսելով հայ դուդուկահարի կատարումը` Ջիվանին հրավիրել է Լոնդոն: Գասպարյանը շրջելով աշխարհով մեկ` մարդկանց ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտության հետ: “Ես երբեք չեմ տխրի այս աշխարհում”վերնագրով առաջին ալբոմը նվիրված էր 1988թ երկրաշարժի զոհերի հիշատակին: 1990-ականներին մաեստրոն Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր էր:Այդ տարներին թողարկել է իր 2-րդ` “Սեւ ռոք” անվանումով ալբոմը: Դրան հաջորդել են 15-ից ավելի ձայնասկավառակներ: Գրել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆլիմեր երաժշտություններ, ինչպիսիք են “Քրիստոսի վերջին չարչարանքները”, “Գլադիատոր”, “Ձյուն եւ մոխիր”, “Սիրանա”:Անգնահատելի է նրա ավանդը հայկական երաժշտության զարգացման գործում, ուստի բավական չէ նրան կոչել “հայկական ժողովրդական արտիստ” կամ “հայկական երաժշտության դեսպան”:Բոլոր կոչումներին հաճախ ավելացնում են “Հայկական երաժշտության պահապան” կոչումը:
|