ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Կարդացե՞լ եք ամբողջական թվային գոնե մեկ գիրք։
Ընդհանուր: 1794


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 23.04.2024, 16:50
Գլխավոր » 2009 » Հոկտեմբեր » 12 » ԿՈՄԻՏԱՍ
21:57
ԿՈՄԻՏԱՍ

Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ եւ վարդապետ, ժամանակակից հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը (իսկական անունը` Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան) ծնվել է 1869թ-ի սեպտեմբերի 26-ին` Թուրքիայի Քյութահյա քաղաքում` երաժիշտների ընտանիքում:Մայրը մահացել է, երբ Սողոմոնը 1 տարեկան էր: 10 տարեկանում զրկվել է նաեւ հորից:Տատը պահել է փոքրիկ Սողոմոնին մինչեւ 1881թ-ը, երբ տեղի հայկական թեմի առաջնորդը Էջմիածին է գնում` եպիսկոպոս ձեռնադրվելու:Կաթողիկոս Գեւորգ 4-րդը Էջմիածնի սեմինարիայում սովորելու նպատակով հոգեւորականին կարգադրում է իր հետ մի որբ բերել: 20 թեկնածուներից ընտրվում է Սողոմոնը:1893թ-ին ավարտելով ուսումը` ստանում է աբեղայի աստիճան: Եկեղեցական սովորության համաձայն տղային նոր անուն են տալիս` Կոմիտաս: Երկու տարի անց նա վարդապետի աստիճան է ստանում:Կոմիտասը եկեղեցական երգչախումբ է հիմնում եւ ղեկավարում այն մինչեւ 1896թ: Ապա մեկնում է Բեռլին` երաժշտություն սովորելու Ռիչարդ Շմիդթի մասնավոր կոնսերվատորիայում:Ստանալով երաժշտագետի դոկտորի աստիճան` վերադառնում է Էջմիածին եւ հիմնում տղամարդկանց երգչախումբ:Կոմիտաս վարդապետի հիմնական աշխատանքը պատարագն էր, որը սկսել էր ստեղծագործել 1892թ-ից եւ կիսատ թողել` Առաջին Աշխարհամարտն սկսվելու պատճառով:Նա առաջին ոչ եվրոպացին էր, ով ընդունվել է “Միջազգային երաժշտական միություն”: Դասախոսություններ է կարդացել եվրոպական գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաեւ Թուրքիայում եւ Եգիպտոսում` ծանոթացնելով դեռ հանրությանը քիչ հայտնի հայկական երաժշտությանը:1910թ-ին մեկնել է Ստամբուլ եւ հիմնել “Գուսան” երչախումբը:1915թ-ի ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության ժամանակ ձերբակալված եւ Անատոլիա աքսորված հայ մտավորականների շարքում էր նաեւ Կոմիտասը: Իր մոտ ընկեր` թուրք գրող Էմին Յուրդաքուլի եւ դեսպան Հենրի Մորգենթաուի միջամտությամբ Թալեաթ փաշան հրամայում է Կոմիտասին եւ 8 հայ մտավորականների հետ բերել աքսորից: Վերադարձի ճանապարհին ականատես լինելով Ցեղասպանության սարսափելի տեսարանների Կոմիտասը հոգեկան խանգարում է ստանում:1916թ-ի աշնանը նրան տեղափոխում են թուրքական ռազմական հոսպիտալ, որտեղից էլ 1919թ-ին Փարիզի հոգեբուժական կլինիկա: Այնտեղ 1935թ-ի հոկտեմբերի 22-ին Կոմիտասը կնքում է իր մահկանացուն:Հաջորդ տարի նրա աճյունը տեղափոխում են Երեւանի պանթեոն, զբոսայգին անվանակոչվում է Կոմիտասի անվամբ: Մինչեւ Երեւանի Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցումը ապրիլի 24-ին հիշատակի արարողությունները կազմակերպվում էին Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում` մեծ երգահանի շիրիմի մոտ:
Կատեգորիա: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Դիտումներ: 1186 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: