Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ-ի փետրվարի 16-ին` Նոր-Նախիջեւանում` հայի ընտանիքում: 1895թ-ին ավարտելով տեղի հայկական դպրոցը: 1897-1904թթ մեկնել է Մոսկվա եւ ուսանել Գեղարվեստի ուսումնարանում, ինչպես նաեւ զուգահեռ հաճախել է Վալենտին Սերովի եւ Կոնստանտին Կորովի արվեստանոցները: Սարոյան նկարչի ոճի ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Փոլ Գաուգանի եւ Հենրի Մատիսի աշխատանքները:Նկարիչն առաջին անգամ Հայաստանում եղել է 1901թ: Շրջել է Շիրակում, Լոռիում, Սեւանում, այցելել է Էջմիածին, Հաղպատ, Սանահին, Անի եւ շատ այլ վայրեր: Կրկին հայրենիք է վերադարձել 1915թ-ին` օգնելու Հայոց Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին:1916թ-ին Թիֆլիսում ամուսնանացել է Լուսիկ Աղայանի հետ: Այնտեղ նա օգնել է կազմակերպել "Հայ արվեստագետների միություն"-ը:1919թ-ին Ռոստովում հայկական թանգարան է հիմնել: 1921թ-ին ընտանիքով տեղափոխվել է Երեւան:Նրա նկարներում հիմնականում պատկերված է հայրենի բնությունը: Սարյանը ստեղծել է այն ժամանակվա հայկական բանակի գերբը, ինչպես նաեւ Հայաստանի պետական առաջին թատրոնի վարագույրը:1926-28թթ ապրել եւ աշխատել է Փարզում: Դժբախտաբար այդ ժամանակվա աշխատանքների մեծ մասն այրվել են այն նավում բռնկված հրդեհի ժամանակ, որով Սարյանը Խորհրդային Միություն էր վերադառնում:1930 ականներին նկարիչը նորից սկսել է բնանկարներ եւ դիմանկարներ ստեղծել ("Հայաստան", "Լեռներ. Հայաստան", "Եղիշե Չարենց", "Զանգվի ափին"):Սարյանը ձեւվորել է հայտնի շատ հայ գրողների գրքեր` Ա. Իսահակյան, Հ. Թումանյան, Ե. Թարենց եւ այլն: Նկարիչն ընտրվել է Խորհրդային Միության Գերագույն խորհրդի 2-րդ եւ 3-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր: Մահացել է 1972թ-ի մայիսի 5-ին` Երեւանում: Հողին է հանձնվել է Երեւանի պանթեոնում: Երեւանի նրա տունն այժմ որպես թանգարան է ծառայում:
|