ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Պահո՞ւմ եք կապը մեզ հետ
Ընդհանուր: 1857


Վիճակագրություն

Կայքում են : 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 25.04.2024, 01:10
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 17 » ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 2
17:30
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 2
  Շուտով, սակայն, Ռուսաստանի բոլշեւիկյան ղեկավարությունը, ՙհամաշխարհային կոմունիստական հեղափոխությանն՚ օժանդակելուքաղաքականության համատեքստում, որում Թուրքիային վերապահվում էր ՙԱրեւելքում հեղափոխության ջահակրի՚ դերը, փոխում է իրվերաբերմունքը վերջինիս էթնիկապես մերձավոր Ադրբեջանի եւ ՙվիճելի տարածքների՚ խնդրի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Ադրբեջանի ղեկավարությունը Մոսկվայի ցուցումներով վերսկսում է խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններիմասին: ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի պլենումը քամահրելով Ազգերի լիգայի որոշումը եւ մերժելով ժողովրդական հանրաքվեն /պլեբիսցիտ/  որպեսՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման ժողովրդավարական մեխանիզմ, 1921թ., Ստալինի անմիջական ճնշման ներքո եւ իհակադրումն միացման ակտի, արարողակարգային խախտումներով որոշում է ընդունում Հայաստանից Լեռնային Ղարաբաղի բռնի անջատմանմասին  այդ հայկական տարածքներում Ադրբեջանական ԽՍՀ կազմում լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելուպայմանով: Ադրբեջանն ամեն կերպ ձգձգում էր Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալու պահանջների կատարումը: Բայց ղարաբաղցիների երկամյազինված պայքարի եւ ՌԿ/բ/Կ պնդմամբ 1923թ. երկրամասի մի փոքր մասին տրվում է ինքնավար մարզի կարգավիճակ, որը ԽՍՀՄ պետականկառույցում ազգային պետական կազմավորման սահմանադրական ձեւերից մեկն էր: Ավելին  Լեռնային Ղարաբաղը, ըստ երեւույթին, հեռահարնշանառությամբ, մասնատվեց. մի մասում կազմավորեցին ինքնավարություն, իսկ մյուս մասը տարրալուծեցին Խորհրդային Ադրբեջանի վարչականշրջաններում: Ընդ որում այնպես, որպեսզի չեզոքացվեր ֆիզիկական ու աշխարհագրական կապը Հայաստանի եւ հայկական ինքնավարության միջեւ: Այսպիսով, Ազգերի լիգայի կողմից ՙվիճելի՚ ճանաչված տարածքների նշանակալի մասն ուղղակի բռնակցվեց Ադրբեջանին եւ ինքնավար մարզիսահմաններից դուրս մնաց Լեռնային Ղարաբաղի մեծ մասը /Գյուլիստան, Քելբաջար, Քարահատ /Դաշքեսան/, Լաչին, Շամխոր եւ այլն/: Այդպիսով, ղարաբաղյան հիմնախնդիրը չլուծվեց, այլ սառեցվեց 70 տարով  չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի հայկական մեծամասնությունըբազմիցս նամակներով եւ հանրագրերով դիմում էր Մոսկվայի կենտրոնական իշխանությանը  պահանջելով չեղյալ համարել 1921 թվականիհակասահմանադրական եւ անիրավասու որոշումը եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի  Հայաստանի կազմը տեղափոխելու հնարավորությունը: Նույնիսկ ստալինյան բռնադատումների տարիներին, պատմական հայրենիքից ամբողջ հայ ժողովրդի աքսորվելու վտանգի առկայությանպայմաններում /բռնադատումների ենթարկված այլ ազգերի օրինակով/,չդադարեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի պայքարըերկրամասը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու համար: 1988 թվականը Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդը ձայնը բարձրացրեց սեփական իրավունքների ուազատության պաշտպանության օգտին: Հետեւելով գործող բոլոր իրավական նորմերին եւ օգտագործելով կամքն արտահայտելու բացառապեսժողովրդավարական ձեւեր  Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը հանդես եկավ Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով: Այդիրադարձությունները բեկումնային եղան ոչ միայն արցախցիների կյանքում. դրանք, փաստորեն, նախասահմանեցին ողջ հայ ժողովրդի հետագաճակատագիրը: 1988թ. փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում  ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդին  նրա կազմից դուրս գալու մասին, Հայաստանի Գերագույն խորհրդին նրա կազմի մեջ մտնելու մասին եւ ԽՍՀՄ ԳԽ  այդ դիմումը բավարարելու մասին  հիմնվելով իրավական նորմերի եւ ԽՍՀՄ-ում նմանատիպ վեճերիլուծման նախադեպերի վրա: Սակայն, վեճը քաղաքակիրթ հուն տեղափոխելուն ուղղված յուրաքանչյուր գործողության հետեւում էին բռնության ծավալում, հայազգաբնակչության իրավունքների զանգվածային եւ համատարած ոտնահարում, ժողովրդավարական բռնանվաճում, տնտեսական շրջափակում եւայլն: ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ադրբեջանական քաղաքներում  Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, իսկհետո նաեւ ողջ Ադրբեջանում կազմակերպվեցին հայերի ջարդեր ու զանգվածային սպանություններ, որոնց հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցինհարյուրավոր մարդիկ: Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքներից ու գյուղերից շուրջ 450 հազար հայեր դարձան փախստականներ: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղնստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում: Ընդունվեց ԼՂՀանկախության մասին հռչակագիրը /դեկլարացիա/: Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործողօրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ի  ՙԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերիորոշման կարգի մասին՚ ԽՍՀՄ օրենքում, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելուսեփական պետա-իրավական կարգավիճակը  ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: Այդ նույնժամանակահատվածում /նոյեմբեր 1991թ/, ի հակադրումն բոլոր իրավական նորմերի, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունեց ԼՂԻՄ-իլուծարման մասին Օրենքը, որը ԽՍՀՄ Սահմանադրական դատարանի կողմից որակվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող ակտ: 1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավհանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունն արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտինԴրան հետեւածխորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունը իրպարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման եւ նրան հետեւած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում: Օգտագործելով իր տարածքում կենտրոնացված ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի զենքն ու զինամթերքը  Ադրբեջանը լայնածավալպատերազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ պատերազմն, ինչպես հայտնի է, փոփոխական հաջողություններով 1991թ. աշնանից շարունակվեց մինչեւ 1994թ. մայիս: Եղան պահեր, երբ ԼՂ տարածքի գրեթե 60 տոկոսը գրավված էր, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտն ումյուս բնակավայրերը գրեթե անդադար հրետակոծումների եւ ռմբակոծումների էին ենթարկվում: 1992թ. մայիսին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը կարողացան ազատագրել Շուշի քաղաքը, միջանցք ՙբացել՚ Լաչին քաղաքի շրջանում հնարավորություն ստեղծելով վերամիավորել ԼՂՀ եւ Հայաստանի տարածքները, դրանով իսկ մասնակիորեն վերացնելով ԼՂՀ երկարամյա շրջափակումը: 1992թ. հունիս-հուլիս ամիսներին ադրբեջանական բանակին հաջողվեց գրավել ԼՂՀ ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, Մարտունու, Ասկերանի եւ Հադրութի շրջանների մի մասը: 1992թ. օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող եւ կառավարական մակարդակով ԱՄՆ կողմից  այդ պետությանը տնտեսական օժանդակությունն արգելող բանաձեւ:Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու նպատակով ԼՂՀ կյանքն ամբողջովին տեղափոխվեց ռազմական հուն. 1992թ. օգոստոսի 14-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե, իսկ ինքնապաշտպանության անջատ ջոկատներրը վերաձեւավորվեցին եւ ամուր կարգապահության ումիահրամանատարության հիմունքներով կազմեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը: ԼՂՀ Պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Ադրբեջանի կողմից ավելի վաղ շրջանում ԼՂՀ գրավված տարածքները, մարտականգործողությունների ընթացքում գրավելով նաեւ հանրապետությանը սահմանամերձ, կրակակետերի վերածված ադրբեջանական մի շարք շրջաններ: Հենց անվտանգության այդ գոտու ստեղծմամբ էր, որ կանխվեց խաղաղ ազգաբնակչության անմիջական սպառնալիքի հնարավորությունը: 1994թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Կիրգիզիայի եւ ԱՊՀ Միջխորհրդարանական ժողովի միջնորդությամբ Կիրգիզիայի մայրաքաղաք ԲիշքեկումԱդրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը , որի հիման վրա մայիսի 12-ին այդ նույն կողմերըպայմանավորվեցին կրակի դադարեցման շուրջ, որը գործում է ցայսօր: 1992թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում իրականացվում էբանակցային գործընթաց ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստման նպատակով, որը կոչված է հասնելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման:
Կատեգորիա: ԱՐՑԱԽ | Դիտումներ: 1092 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: