Ամերիկահայ երաժիշտ, երգահան, երգիչ, պոետ, աշխարհահռչակ System of o down ռոք խմբի անդամ (վոկալ, հարվածային գործիքներ), Axis of justice (Արդարադատության առանցք) հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանգյանը ծնվել է 1967թ օգոստոսի 28-ին Լիբանանում, հայի ընտանիքում:Թանգյանի մանկությունն անցել է ծննդավայում: 1975թ ծնողների եւ եղբոր` Սեւակի հետ տեղափոխվել է Լոս-Անջելես: Տեղի Ռոս եւ Ալեքս Ֆիլիպոս հայկական դպրոցում տղան միաժամանակ ուսանել է երաժշտություն եւ մարկեթինգ: Սերժ Թանգյանը դեռ պատանեկան տարիներին հիմնել է "Ultimate Solutions" փոքրիկ ընկերությունը, որը զբաղվում էր ծրագրային ապահովմամբ: Նա նաեւ բանաստեղծություններ է գրել եւ առաջին §Զով պարտեզներ¦ հատորյակը տպագրել է սեփական միջոցներով:1994թ Թանգյանը ծանոթացել է երաժիշտ Դարոն Մալաքյանի հետ եւ միասին հիմնել են Soil խումբը: Ավելի ուշ նրանք ծանոթացել են Թանգյանի ուսանած երաժշտական դպրոցի աշակերտ Շավո Օդաջյանի հետ, ով ի դեպ այդ ժամանակ որպես տնտեսագետ բանկում էր աշխատում: Օդաջյանը ժամանակավորապես դարձել է խմբի մենեջերը, իսկ ավելի ուշ թողնելով աշխատանքը, որպես բաս գիթարահար միացել է խմբին: Այդպես ծնվել է հայտնի System of o down ռոք խումբը:Երաժշտական կարիերայի ընթացքում Թանգայնը System of o down խմբի հետ ձայնագրել է 5 ալբոմ, մեկը` երգիչ Արտո Թունջբոյաջյանի եւ "Serart եւ Elect the dead" սոլո ալբոմը: Թանգյանը խմբից անկախ 2008թ հուլիսի 16-ին Սանկտ-Պետերբուրգի "Յուբիլեյնի" սպորտային դահլիճում հանդես է եկել մենահամերգով: 2008թ մասնակցել է Praxis խմբի "Profanation" ալբոմի ձայնագրման աշխատանքներին: Ներկայումս Թանգյանն աշխատում է իր նոր ձայներիզի վրա, որը կլինի ջազ եւ գործիքային ոճերի հիանալի համաձուլում:Ամերիկացի երգահան Սթիվեն Սեթըրի հետ համատեղ Թանգյանը նաեւ երգեր է գրում:System of o down-ի կազմում 2002թ, 2003թ եւ 2007թ Ս. Թանգյանը ներկայացված է եղել "Գրեմմի" մրցանակաբաշխությանը: 2005 "Եվրոպական երաժշտական մրցանակաբաշխություն"-ում լավագույն կատարման համար System of o down-ը արժանացել է մրցանակի եւ նույն նոմինացիայում 2006թ` "Գրեմմի":
|