Աշխարհահռչակ հայ շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լրագրող, միջազգային գրոսմայստեր Տիգրան Վարդանի Պետրոսյանը (մականունը` Երկաթե Տիգրան), ծնվել է 1929թ հունիսի 17-ին Թիֆլիսում: Շախմատ խաղալ սկսել է 8 տարեկանից:. հաճախել է տեղի շախմատի դպրոցը:Շախմատիստի առաջին լուրջ հաղթանակը գրանցել է 1945թ Պետերբուրգում կայացած ԽՍՀՄ երիտասարդական առաջնությունում, ուր նա 1-ից 3-րդ տեղերը կիսել է Վասիլչուկի եւ Ռեշկոյի հետ: 1946թ-ին Երեւանում կայացած 6-րդ հայկական մրցաշարում հաղթող է ճանաչվել: Այդ տարի Թբիլիսիում կայացած Վրաստանի 7-րդ առաջնությունում Պետրոսյանը հավաքել է հնարավոր 19-ից 12,5 միավոր` գրավելով երկրորդ տեղը: ԽՍՀՄ Երիտասարդական 5-րդ առաջնությունում, Պետրոսյանը կրկին հաստատում է հաղթողի իր տիտղոսը: 1947թ Հայաստանի առաջնությունում շախմատիստը կիսել է 2-ից 4-րդ տեղերը: 1948թ-ին Կովկասյան հանրապետությունների մրցաշարում 2-րդ տեղն է գրավել: 1948թ-ի Հայաստանի առաջնությունում Հենրիկ Գասպարյանի հետ նա կիսել է առաջին 2 տեղերը: 1949թ-ին տեղափոխվել է Մոսկվա, ուր մասնակցելով բազմաթիվ մրցաշարերի` մի շարք հաղթանակներ է տարել: 1952թ Պետրոսյանն արդեն Խորհրդային Միության եւ միջազգային գրոսմայստեր էր: Այդ տարի էլ հենց ամուսնացել է թարգմանչուհի Ռոնա Ավինեզարի հետ:1958-79թթ ԽՍՀՄ շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ է եղել: 1968-77թթ "Սովետսկի սպորտ" թերթի խմբագիրն էր:1963թ-ին Տիգրան Պետրոսյանը դարձել է իմաստուն խաղի աշխարհի 9-րդ չեմպիոնը` հաղթելով Միխաիլ Բոթվիննիկին: 2-րդ անգամ նույն տիտղոսին արժանացել է 1966թ-ին:"Շախմատային տրամաբանություն" տեսության համար Երեւանի պետական համալսարանը 1968թ-ին նրան թեկնածուի կոչում է շնորհել:Խաղալով ԽՍՀՄ հավաքականի կազմում, 1958-78թթ համաշխարհային շախմատային օլիմպիադաների հաղթող է ճանաչվել:Իր վերջին պատմական հաղթանակը տարել է 1981թ ոչ պակաս հայտնի շախմատիստի` հայկական ծագումով Գարի Կասպարովի նկատմամաբ:Տիգրան Պետրոսյանը մահացել է ստամոքսի քաղցկեղից, 1984թ` Մոսկվայում:
|