Ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Արմենակի Սարոյանը ծնվել է 1908թ-ի օգոստոսի 31-ին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Տղայի 4 տարին չլրացած հայրը մահանում է: Քրոջ ու եղբոր հետ միասին Սարոյանը հայտնվում է Կալիֆոռնիայի որբանոցներից մեկում: Ընտանիքը կրկին Ֆրեզնոյում է հավաքվում է 5 տարի անց, երբ նրանց մայրը աշխատանք է գտնում պահածոյի գործարանում: Վիլյամը հաճախում է տեխնիկական դպրոց: Կիսատ թողելով այն 15 տարեկանում, զբաղվում է ինքնակրթությամբ` կարդալով ամերիկյան եւ համաշխարհային գրականություն, ծանոթանում է հայ ազգի հոգեւոր մշակույթին, պատմությանը եւ ավանդույթներին:Սարոյանը որոշում է գրող դառնալ, երբ մայրը հոր գրած որոշ գործերից է ցույց տալիս:Առաջին անգամ 1933թ-ին տպագրվում է նրա "Կոտրված հեծանիվը" գործը` Բոստոնի "Հայրենիք" ամսագրում:Սարոյանի ստեղծագործությունների հիմքում ընկած է եղել բարդ մանկությունը:Գրական կյանքի առաջին 10 տարիներին Սարոյանը 100-ից ավելի պատմված է գրել, որոնց մեծ մասն ամփոփել է 10-ից ավելի ժողովածուներում:1940թ-ին գրված "Իմ անունը Արամ է" կարճ պատմությունների ժողովածուն, որը պատմում են փոքրիկ տղայի եւ նրա գաղթական ընտանիքի դժգույն կյանքի մասին, դարձել է բեստսելեր եւ թարգմանվել բազմաթիվ լեզուներով:Երկրորդ Աշխարհամարտի տարիներին Սարոյանը ծառայել է ամերկյան բանակում եւ աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա: Պատերազմական թեման արտացոլված է նրա "Մարդկային կատակերգության" վիպակում եւ "Վեսլի Ջեկսոնի արկածները" վեպում:1943թ-ին Սարոյանն ամուսնանում է 18 ամյա Կարոլ Մարկուսի հետ: Վերջինս նրան 2 զավակ է ծնել` Արամ Սարոյանին (նա նույնպես գրող է եւ գիրք է գրել հոր մասին) եւ Լուսի Սարոյանին: 1940 ականներին զույգը բաժանվել է: Ժամանակ անց նրանք կրկին ամուսնացել են ու կրկին բաժանվել:1950-60 ականներին ապրել է Եվրոպայում, հետո նորից հաստատվել ԱՄՆ-ում:Սարոյանը գրել է էսեյներ եւ հուշեր, դրանցում բնութագրելով մարդկանց (Բեռնարդ Շոու, Չարլի Չապլին), որոնց հանդիպել է Եվրոպա եւ նախկին Սովետական երկրներ ճամփորդելիս:Մահացել է քաղցկեղից, 1981թ-ի մայիսի 18-ին, Ֆրեզնզոյում: "Ամեն ոք մահանալու է, սակայն կարծում եմ իմ դեպքում բացառություն կլինի",- ասել է Սարոյանը: Նրա աճյունի մի մասը թաղված է Ֆրզնոյում, մյուս կեսը` Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
|