ԳՐՔԵՐ/КНИГИ/BOOKS
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ԳՐՔԵՐ/КНИГИ/BOOKS [1783]
ԳՐՔԵՐ ՆԵՐԲԵՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ/SOFT [9]
ԾՐԱԳՐԵՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ/JOURNALS [30]
ՏԱՐԱՏԵՍԱԿ ԱՄՍԱԳՐԵՐ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ/MAPS [34]
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ [3]


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Գոհ ե՞ք թվայնացված գրքերի որակից։
Ընդհանուր: 1422


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 16.04.2024, 20:05
Գլխավոր » Ֆայլեր

Կատալոգի ընդհանուր նյութերը՝: 1859
Ցուցադրված նյութերը՝: 26-50
Էջեր: « 1 2 3 4 ... 74 75 »

  Հովհաննես Շիրազի երկերի 5 հատորյակի առաջին հատորը: Հայոց դանթեականը - հայ կոտորածների հավերժահույսին: Գիրքը լուսապատճենահանվել է Արսեն Ավետյանի կողմից հատուկ ՀամաՀայկական էլ. Գրադարան կայքի համար:
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 7557 | Ներբեռնումներ: 2023 | Ավելցրել է: Admin | Дата: 17.04.2011 | Վարկանիշ: 5.0/2 | Մեկնաբանություններ(0)

  Apple ընկերության արտադրանքի Ipad պլանշետային համակարգիչ օգտագործողներին ենք ներկայացնում Guglielmo Pasa ընկերության DjVu Reader-ը, որը հնարավորություն կտա այսուհետ վայելելու Djvu ֆորմատի գրքերը նաև Ipad-ով: Տվյալ ծրագիրը փորձարկվել է նաև մեր կայքի գրքերի համար եւ ներկա պահին առկա ծրագրերից լավագույնն է համապատասխանում այն նյութերին, որոնք կան մեր գրադարանում:

BOOK READERS | Դիտումներ: 3841 | Ներբեռնումներ: 1294 | Ավելցրել է: Admin | Дата: 13.04.2011 | Վարկանիշ: 2.0/1 | Մեկնաբանություններ(2)

   «Պատկերազարդ պատմություն Հայոց» երկրորդ գիրքն ընդգրկում է մի ժամանակաշրջան , որ սկսվում է 220-ականներից  և ավարտվում Արշակունիների հայոց պետության անկումով: Առանձին գլուխներ նվիրված են Արշակունյաց Հայաստանի պետական , հասարակական կարգի նկարագրությանը: Ընդարձակ բաժնով անդրադարձ կա Մեսրոպ մաշտոցին ու հայոց գրերի ստեղծմանը: Գիրքը լուսապանճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3544 | Ներբեռնումներ: 1349 | Ավելցրել է: Admin | Дата: 10.04.2011 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

   Ամերիկացի բժիշկ Ջարվիս Դ. Ս. -ն ժողովրդական բժշկությանը մոտենում է նոր դիրքերից , գիտականորեն հիմնավորելով բուժման մի քանի ավանդական միջոցների արդյունավետությունը: Ժողովրդական բժշկության բուժամիջոցների մեջ նա հատուկ նշանակություն է տալիս մեղրին, մեղրահացին և խնձորի քաղախին: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:

ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ | Դիտումներ: 3171 | Ներբեռնումներ: 1309 | Ավելցրել է: Admin | Дата: 10.04.2011 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

  Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության նախկին աշխատակից դոկտոր Ջոն Քոլեմանի բազմամյա և բազմաթիվ հետազոտություններ նրան հանգեցրել են հետևյալ եզրակացությանը, որ հավաստի և միանգամայն իրական է այն չար դիտավորությունը, ինչը մարմնավորված է ողջ աշխարհի սոցիալական, պետական ու քաղաքական գորընթացները համընդհանուր մակարդակով ծրագրելու և կառավարելու մեջ: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 7121 | Ներբեռնումներ: 2095 | Ավելցրել է: Admin | Дата: 10.04.2011 | Վարկանիշ: 4.6/5 | Մեկնաբանություններ(0)

  Վեպի գործողությունները ծավալվում են նավի վրա , ուր հավաքված մարդիկ վիճակախաղով շահել են հեռավոր ճանապարհորդության իրավունք: Ուղևորներին ինչ-ինչ պատճառներով չեն հայտնում , թե ուր են ուղևորվում , և յուրաքանչյուրի առջև հարց է ծառանում` ենթարկվել հրամանատարությանը, թե պարզել խորհրդավոր արգելքի պատճառները: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի կայքի ջանքերով:

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ: 6847 | Ներբեռնումներ: 2266 | Ավելցրել է: Admin | Дата: 10.04.2011 | Վարկանիշ: 4.0/1 | Մեկնաբանություններ(1)

  Ակադեմիկոս Հ. Մանանդյանի երկերի ժողովածուի երկրորդ հատորում տեղ են գտել «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության » Բ հատորի Ա մասը , ինչպես նաև այլև աշխատություններ: «Քննական տեսության...» Բ հատորը ընդգրկում է Արշակունիների թագավորության ժամանակաշրջանի պատմությունը սկզբից 68 թ. մինև նրա կործանումը 428 թ և մարզպանության հաստատումը Հայաստանում: Գիրքը լուսապատճենահանվել է Գևորգ Ավետիսյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 5358 | Ներբեռնումներ: 1768 | Ավելցրել է: Admin | Дата: 10.04.2011 | Վարկանիշ: 3.4/5 | Մեկնաբանություններ(0)

  Աշխատանքը անդրադառնում է հայոց ցեղասպանության հիմնախնդրի զդեցությանը ՀՀ արտաքին հարաբերությունների վրա ու մասնավորապես Թուրքիայի հանրապետության հետ հարաբերություններում : Գիրքը լուսապատչենահանվել է Գևորգ Ավետիսյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3596 | Ներբեռնումներ: 1172 | Ավելցրել է: Admin | Дата: 10.04.2011 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

  Սույն գիրքը պատկանում է բուլղար պատմաբան , հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Դիմիտր Ա. Սպիրովի գրչին: Սա նույն հեղինակի նույն վերնագրով Բուլղարիայում լույս տեսած աշխատության հայերեն հրատարակությունն է: Հեղինակի մյուս աշխատությունը ` «Հայերի սարսափելի կոտորածները» ՀՀ ԳԱԱ -ի թարգմանվել է և հրատարակվել է արդեն 1997 թվականին: Գիրքը լուսապատճենահանվել է Գևորգ Ավետիսյանի ջանքերով հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար:
 
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2569 | Ներբեռնումներ: 1586 | Ավելցրել է: Admin | Дата: 10.04.2011 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

  Մենագրությունը նվիրված է 7-րդ դարի հանճարեղ գիտնական և փիլիսոփա Անանիա Շիրակացու կյանքին ու գործունեությանը, նրա գիտական աշխատությունների վերլուծությանը: Հասցեագրված է փիլիսոփաներին, պատմաբաններին, հայագետներին, բնագիտական ուղղությունների ներկայացուցիչներին և ընթերցող լայն շրջանակներին:
ՀԱՅԵՐ | Դիտումներ: 2911 | Ներբեռնումներ: 1358 | Ավելցրել է: Admin | Дата: 10.04.2011 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

  Վ. Խաչատրյանը սեպագիր արձանագրությունների ուսումնասիրությամբ հրատարակել է Փոքր Ասիայի Խեթական (Մ. Թ. Ա. 17- 13-րդ դդ. ) և Հայկական լեռնաշխարհի Հայասա (Մ.Թ.Ա. 15-13 դդ.) պետությունների քաղաքական պետության , աշխարհագրության , ազգաբնակչության և այլ հարցերի նվիրված մի շարք աշխատություններ: Ներկա աշխատանքում քննվում են հայոց հին պատմության վիճահարույց որոշ հարցեր: Գիրքը լուսապատճենահանվել է Գևորգ Ավետիսյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3705 | Ներբեռնումներ: 1452 | Ավելցրել է: Admin | Дата: 23.03.2011 | Վարկանիշ: 4.3/3 | Մեկնաբանություններ(0)

  Գրքում մատչելի ձևով ներկայացված են կոռուպցիա երևույթի հիմնական հասկացություննների բացատրություններն ու մեկնաբանությունները: Այն հանդիսանում է նման մոտեցմամաբ Հայաստանում կոռուպցիան լայն հանրության ներկայացնելու առաջին փորձը: ձեռնարկը ճանաչողական առումով կարող է օգտակար լինել բոլորի համար: Այն առավելագույնս կարող է օգնել լրագրողներին ու տնտեսագետներին ուսումնասիրությունների ժամանակ : Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2910 | Ներբեռնումներ: 1371 | Ավելցրել է: Admin | Дата: 20.03.2011 | Վարկանիշ: 4.0/3 | Մեկնաբանություններ(0)

   Աշխատությունը հրատարակության է երաշխավորվել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Գիրքը տրամադրվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարանին ՀՀ ԳԱԱ-յի կողմից հատուկ թվայնացման համար: Գիրքը թվայնացվել է Գևորգ Ավեստիյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3005 | Ներբեռնումներ: 1544 | Ավելցրել է: Admin | Дата: 20.03.2011 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

  Մատենաշարի նպատակն է Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուներին ծանոթացնել 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով հայերի կողմից կրած նյութական կորուստների մասին: Գրքի թվայնացման իրավունքը տրվել է ՀՀ ԳԱԱ-յի կողմից, որի համար կայքի ադմինիստրացիան շնորհակալ է : Գիրքը թվայնացվել է Գևորգ Ավետիսյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան  կայքի համար:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3101 | Ներբեռնումներ: 1140 | Ավելցրել է: Admin | Дата: 20.03.2011 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

   Բառարանի հոդվածներում բացահայտվում են բարոյագիտության հիմնական հասկացությունները ու դրույթները , բնորոշվում են բարոյագիտական մտքի կարևորագույն պահերը, անցյալի ու ներկային մեծագույն մտածողների պատկերացումները բարոյագիտական նորմերի մասին: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
ՀԱՅԵՐԵՆ | Դիտումներ: 4560 | Ներբեռնումներ: 1318 | Ավելցրել է: Admin | Дата: 20.03.2011 | Վարկանիշ: 3.5/2 | Մեկնաբանություններ(0)

  Հին Հռոմի ստրուկների ամենախոշոր ապստամբության առաջնորդի կյանքի և պայքարի մասին է կենսագրական բնույթի այս պատումը, որի հիմքում ընկած են ընթերցողների լայն շրջաններին անհայտ փաստերն ու հիշատակումները: Հասցեագրված է ընթերցողների լայն շրջանակների համար : Գիրքը լուսապատճենահանվել է Գևորգ Ավետիսյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար:
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ: 3773 | Ներբեռնումներ: 1343 | Ավելցրել է: Admin | Дата: 20.03.2011 | Վարկանիշ: 4.2/5 | Մեկնաբանություններ(0)

  Մենագրությունը նվիրված է XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում գրանցված Բարձր Հայքի Բաμերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանունների և ժողովրդագրության քննությանը: Տեղանունների բառաքննությամբ ցույց են տրվել XVI դարում այս տարածագոտու բարբառային հնչյունական-քերականական հատկանիշները, ինչպես նաև տեղանուններում առկա հին և միջին հայերենների արմատներն ու հիմքերը, դրանց բառակազմական, բառային յուրահատկությունները, օտար լեզվաշերտերն ու շեղումները: Առաջին անգամ թուրքական, հայկական և այլ աղμյուրներում հիշատակված վիճակագրական տվյալների համադ-րությամբ ներկայացվել է հիշյալ գավառների XVI դարի, XIX դարի երրորդ քա-ռորդի և XX դարի սկզբի ժողովրդագրական պատկերը: Ուսումնասիրությունը նաբխատեսված է գիտական շրջանակների և ուսանողության համար:
ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1817 | Ներբեռնումներ: 664 | Ավելցրել է: Admin | Дата: 20.03.2011 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

 Այս ժողովածուում ընթերցողը կգտնի ինչպես μուլղարական ժողովրդական, այնպես էլ ժամանակակից հեղինակների հեքիաթների նոր թարգմանվածքներ: Գիրքը հասցեագրված է սլավոնագետներին, հայագետներին, մշակութագաններին, ինչպես նաև ընթերցող լայն շրջաններին:
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ: 3160 | Ներբեռնումներ: 959 | Ավելցրել է: Admin | Дата: 20.03.2011 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

  Համաշխարհային հանրությունը պետական մակարդակով դատապարտում է 1915-1922 թ. Թուրքիայի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերը և հարկադրում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը : Հայ գիտնականները, գրողները ու հրապարակախոսները գրեթե մեկ դար իրենց գիտական աշխատություններում , չափածո և արձակ ստեղծագործություններում , մամուլի էջերում դատապարտում են ցեղասպանությունը և հանդես գալիս պահանջատիրական իրավունքով: Գրքում տեղ են տել և լուսաբանվում են հայ գրողների և հրապարակախոսների է Եղեռնին նվիրված գեղարվետսական ստեղծագործությունները: Գիրքը լուսապատճենահանվել է Գևորգ Ավետիսյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար: 
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3660 | Ներբեռնումներ: 875 | Ավելցրել է: Admin | Дата: 18.03.2011 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

   Վեպի նյութը հայոց պատմության 4-րդ դարի իրադարձություններն են , Պապ թագավորի գործունեությունը, նրա վարած պատերազմը Հայաստանը օտար նվաճողներից ազատագրելու, նրա բարեփոխումները, նրա ջանքերը երկրի կենտրոնական իշխանությունը ամրապնդելու և Հայաստանի ինքնուրույնությունը պահպանելու համար: Գիրքը թվայնացվել է Արսեն Ավետյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար : 
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 22144 | Ներբեռնումներ: 4047 | Ավելցրել է: Admin | Дата: 18.03.2011 | Վարկանիշ: 4.5/19 | Մեկնաբանություններ(2)

  Ուսումնական ձեռնարկը ներառում է տնտեսագիտության հիմնադրույթները, մեկնաbանվում և պարզաbանվում են տնտեսագիտության տեսությանը վերաbերվող մի շարք հարցեր, ինչպես նաև սահմանվում են տնտեսագիտության մեջ կիրառվող տերմիններ, հասկացություններ, որոնք օգտագործվում են գործարարության ոլորտում: Հրատարակումը նախատեսված է ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են տնտեսագիտության տեսության հիմնահարցերով: Տպագրության է երաշխավորվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Գիտական խորհրդի 02.07.07թ. թիվ 7 որոշման կետով:
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 4466 | Ներբեռնումներ: 2026 | Ավելցրել է: Admin | Дата: 15.03.2011 | Վարկանիշ: 4.5/2 | Մեկնաբանություններ(0)

  Ձեռնարկում համառոտ շարադրված է Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի քաղաքական ու սոցիալ-տնտեսական նորագույն պատմությունը: Այն համապատասխանում է ուսումնական պլանով նախատեսված համապատասխան դասընթացին ներկայացվող պահանջներին և օգտակար կլինի բոլոր նրաց համար, ովքեր հետաքրքրվում են Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նորագույն պատմությամբ: Հրատարակվել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գիտխորհրդի երաշխավորությամբ:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 4095 | Ներբեռնումներ: 922 | Ավելցրել է: Admin | Дата: 14.03.2011 | Վարկանիշ: 4.8/4 | Մեկնաբանություններ(0)

  Հրատարակվել է պետական պատվերով: Մշակութասեր հասարակությանը ներկայացվող հայկական տարազների սույն ալբոմը արգասիքն է նկարիչ Գևորգ Բրուտյանի 1888- 1952 կյանքի վերջին տասնամյակի տքնաջան աշխատանքի: Ժողովրդական տարազի համալիրների մեջ արահայտված են տոհմային շրջանից անցած այնպիսի տարրեր, որոնք բացահայտում են ժողովրդի կրոնաբարոյական ընկալումները: Գիրքը լուսապատճենահանվել է Գևորգ Ավետիսյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ | Դիտումներ: 6778 | Ներբեռնումներ: 1632 | Ավելցրել է: Admin | Дата: 14.03.2011 | Վարկանիշ: 5.0/2 | Մեկնաբանություններ(1)

   Գրքում ներկայացված են հին Հայաստանում տարածված արծաթե դրամների բնորոշ տեսակները: Նրանց շրջանառության տվյալներով բացահայտվում են Հայաստանի միջազգային կապերի հիմանական ուղությունները ուշ հելլենիստական ժամանակաշրջանում: Սելևկյան, պարթևական, հռոմեական ու հայկական և այլ դրամների պատկերատիպերը բացահայտում են այն շրջանի պատկերացումները, քաղաքական մոտեցումերը ու քարոզչական լուծումները: Քննության առնված դրամագիտական տվյալները հատուկ կարևորություն ունեն Արտաշեսյան արքայատոհմի ժամանակաշրջանում Հայաստանի ու հարևան պետությունների պատմության ուսումնասիրության գործում: Գիրքը լուսապանճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադաան կայքի ջանքերով:
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3282 | Ներբեռնումներ: 1042 | Ավելցրել է: Admin | Дата: 14.03.2011 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

  Ֆրանսիական դասականների շարքից ներկայացնում ենք Գի դը Մոպասանի Մահվան պես հզոր վեպը: Թարգմանությունը Ար. Տայանի: Գիրքը թվայնացվել է ՀամաՀայկական էլ. Գրադարան կայքի ջանքերով:
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ | Դիտումներ: 22147 | Ներբեռնումներ: 5074 | Ավելցրել է: Admin | Дата: 14.03.2011 | Վարկանիշ: 4.3/19 | Մեկնաբանություններ(0)

Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: