ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Գոհ ե՞ք թվայնացված գրքերի որակից։
Ընդհանուր: 1424


Վիճակագրություն

Կայքում են : 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 09.01.2025, 00:02
Գլխավոր » 2009 » Նոյեմբեր » 17 » ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
18:10
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ
 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում է Փոքր Կովկասի հարավ-արեւելյան մասում: Հանրապետության մակերեւույթը տիպիկ լեռնային էեւ ընդգրկում է Ղարաբաղյան բարձրավանդակի արեւելյան հատվածն ու արեւմուտքից թեքությամբ իջնում դեպի արեւելք` ձուլվելով Քուռ-Արաքսյանընդարձակ հարթավայրի մեծ մասը կազմող Արցախյան դաշտավայրին: Մակերեւույթի այսպիսի թեքության պատճառով էլ Լեռնային Ղարաբաղի գրեթեբոլոր գետերը արեւմտյան եւ հարավ-արեւմտյան լեռներից հոսում են դեպի արեւելք ու հարավ-արեւելք, Արցախյան դաշտավայրը: Լեռնային այդարագահոս գետերը հարյուրավոր դարերի ընթացքում Արցախ-Ղարաբաղ լեռնաշխարհի մակերեւույթը վեր են ածել անդնդախոր ձորերի ու գեղատեսիլհովիտների: Դրանցից հատկապես նշանավոր են Իշխանագետ, Վարանդա, Խոնաշեն, Կարկառ, Ինջա, Խաչեն, Կավարտ, Թարթառ գետերի հովիտները: Սրանցից ամենաընդարձակը Թարթառ գետի հովիտն է, որը գտնվում է Մարտակերտի շրջանում: Այսպիսով, հանրապետության տարածքն ունի խիստկտրտված լեռնային մակերեւույթ: Համեմատաբար հարթավայրային են Մարտունու եւ Մարտակերտի շրջանների արեւելյան` ցածրադիր մասերը: Լեռնային Ղարաբաղի տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1100 մ.: Հյուսիսից հարավ` Լեռնային Ղարաբաղի արեւմտյանամբողջ սահմանով ձգվում է Ղարաբաղյան լեռնաշղթան, որից էլ սկսվում են երկրամասի տարածքով արեւմուտքից դեպի արեւելք ձգվող մի շարքլեռնաճյուղեր: Հյուսիսային մասով ձգվում է Մռավի լեռնաշղթան, որտեղ էլ գտնվում են Արցախի ամենաբարձր լեռնագագաթները` Գոմշասարը /3742 մ./ եւ Մռավը /3343 մ./: Սրանք մտնում են Մարտակերտի շրջանի հյուսիս-արեւմտյան հատվածի մեջ: Ղարաբաղյան լեռնաշղթայում է գտնվումՙՔառասուն աղջիկ՚ լեռնագագաթը /2828 մ., Ասկերանի շրջան/: Ավելի հարավում են գտնվում Մեծ Քիրսը /2725 մ., Շուշիի եւ Հադրութի շրջաններիսահմանագլուխ/ եւ Դիզափայտը /2480 մ., Հադրութի շրջան/: Արցախ-Ղարաբաղի լեռնաշխարհը Հայկական ամբողջ լեռնաշխարհի նմանբնութագրվում է ակտիվ սեյսմիկությամբ: Մեծ տեղ են գրավում անցյալում առաջացած հրաբխային ապարները. կրաքարերը, յուրայի ու կավճիդարաշրջաններին պատկանող նստվածքային այլ ապարները:


Կատեգորիա: ԱՐՑԱԽ | Դիտումներ: 1360 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 1
0  
1 Admin   (24.11.2009 16:47) [Նյութ]
biggrin

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: