ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Ի՞նչ գրքեր կառաջարկեիք թվայնացնել։
Ընդհանուր: 3158


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 26.04.2024, 16:14
Գլխավոր » 2010 » Փետրվար » 22 » ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԵՐ
02:39
ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆԵՐ
Ամանոր
Հայկական նոր տարին: Այս օրը կապված է Հայկի` բաբելոնյան թագավոր, հսկա Բելին սպանելու հետ կապված: Ըստ ավանդույթի հենց այդ օրվանից սկիզբ է առել Հայկի ազգը` հայք, հայկազունք, և սկիզբ է առել հայկական տոմարը: Ինչպես այսօր, այնպես էլ հնում, այս օրը համազգային մեծ տոն է եղել: Գլխավոր տոնախմբությունները անցնում էին Արածանի գետի ափերին, Նփատ լեռան ստորոտում: Հանդիսություններին մասնակնցում էին թագավորն ու թագուհին, ինչպես նաև հայ զորավարները` բանակի հետ: Այստեղ էին հավաքվում հայերը երկրի բոլոր անկյուններից, քանի որ տոնի կարևորագույն նպատակը ոչ թե ուրախությունն էր, այլ ժողովրդի միասնությունը:Տոնահանդիսությունները սովորաբար տևում էին մի քանի օր: Դրանցից մեկը հատկացվում էր քաղցր ըմպելիքներ և թեթև գինիներ համտեսելու համար: Հետաքրքիր է, որ չնայած դրան, ի տարբերություն մեր օրերից, ամոնորյա հնում հան-դիսու¬թյունների հազվագյուտ մարդ¬իկ էին հարբում, քանի որ ըստ ժողովր¬դական առածների աստվածները հարբեցող¬ներին պատժում էին:Ըստ այլ առածի` «առանց գինու կգա ամանորը, առանց նղածաղկի կուշանա»: Հնում վաղածաղիկը ամենատարծված և սիրված համեմունքն էր: Արարատի լանջերին աճող այդ համեմունքը հավաքվում և չորացվում էր Մասյածոտնի և Տժակատքի հայերի կողմից, ինչից հետո այն տարածվում էր ողջ Հայաստանով: Կարևոր չէր, թե երկրի որ ծայրում էր ապրում հայը, ամանորին նա պարտադիր ուներ նղածաղիկ: Այս համեմունքի օգտագործումը խորհրդանշում էր ազգի միասնությունը, քանի որ կապում էր բոլոր հայերին Մասիսի` հայրենիքի սրտի հետ:Մի քանի դար տևած ընդմիջումից հետո ավանդական ամանորը կրկին սկսեց տոնվել մեր օրերում: Ամեն տարի օոգոստոսի 11-ին հին հայկական ավանդական նոր տարին նշվում է Գառնու հեթանոսական տաճարում:
Վարդավար
Վարդավարը հայկական ամենասիրված տոներից մեկն է, որը նշվում է Զատկից 98 օր հետո և նվիրված է Աստծո Կերպարանափոխմանը: Սակայն իր արմատներով Վարդավարը հասնում է մինչև հեթանոսական ժամանակներ և այդ պատճառով պահպանել է մի շարք հեթանոսական տարրեր: Այս տոնը հիշեցնում է նաև ռուսական Իվան Կուպալայի, նույնպես հեթանոսական արմատներ ունեցող տոնը:Ըստ որոշ աղբյուրների, «Վարդավար» բառը առաջացել է «վարդից» և նշանակում է «վարդեր ցանել»: Հեթանոսական Հայաստանում Վարդավարը կապ¬ված էր գեղեցկության և սիրո աստվածուհի Աստղիկի և իր և Վահագն աստծո սիրո հետ պատմության հետ: Վարդեր նվիրելով և ջուր լցնելով Աստղիկը սեր էր տարա¬ծում ողջ Հայաստանով, իսկ Վահագնը, մշտապես պայքարելով չարի դեմ, պաշտպանում էր այդ սերը:Հին հայաստանում տոնը ուղեկցվում էր ավանդական երգերով, պարերով և խաղերով: Մարդիկ իրա վարդեր էին նվիրում, իսկ սիրահար զույգերը աղավնիներ էին թողնում երկինք: Աստղիկի տաճար էին բերվում վարդերի փնջեր և զոհաբերություններ էին կատարվում:Ըստ մեկ այլ վարկածի, «Վարդավառ» բառը բաղկացած է «վարդ (ուարդ)»` «ջուր» և «վար»` «լվանալ, ցանել» բառերից, և նշանակում է ջրով ցանել, ջուր լցնել: Այսօր, առաջին բանը, որ հայ մարդը հիշում է այս տոնի մասին խոսելիս, դա ամառվա շոգին բոլորին ջրելն է: Մեզ հասած լեգենդը պատմում է այն մասին, որ հնում մի մեծահարուստ էր ապրում, որը իրեն պատկանող ջրից օգտվելու համար պահանջում էր երիտասարդ գեղեցկուհիներ իրեն ստրկության տալ: Սակայն քաջ պատանի Վարդանը հաղթեց չարագործին և ազատեց բոլոր աղջիկներին: Եվ այդ օրվանից բոլորը սկսեցին միմյանց ջրել` առավոտվանից, առանց ուշադրություն դարձնելու սեռին, տարիքին և հասարակական վիճակին: Քրիստոնեության ընդունումից հետո ժողովրդի մեջ պահպանվեցին հեթա-նոսական շրջանի շատ սովորույթներ` վարդերով զարդարվելը, ջրելն ու ջրվելը, աղավնիների երկինք արձակելը և այլն: Սակայն եկեղեցին դրանց այլ բացատրու-թյուն տվեց, կապելով այդ սովորույթները Մեծ ջրհեղեղի, Նոյյան աղավնու և այլն բիբլիական դրվագների հետ: Իսկ Վարդավարի ավանդական օրը 6-րդ դարից սկսեց նշվել որպես Աստծո Վերափոխման տոն և անցնում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում:
Տրնդեզ
Տրնդեզը նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին: Իր էությամբ այն հիշեցնում է Սբ. Վալենտինի օրը, քանի որ նրա գլխավոր գործող անձինք երիտասարդներն ու սիրահարվածներն են, և ռուսական Մասլեննիցային:Տոնի հիմքում ընկած է հեթանոս-կրակապաշտների հնագույն ծիսակատա-րությունը: Սկզբնականում տոնը կոչվում էր Դերենդեզ` «Սնոպ սենա ձեր տան առաջ», այսինքն` հաջողության ցանկացում տանը, հողի բերրիություն: Քրիստոնե-ության ընդունումից հետո անունը վերափոխվեց Տրնդեզի` «տեր» բառից:Տոնահանդիսությունների կարևորագույն խորհրդանիշը խարույկն է, որի վրայով թռչում են երիտասարդ զույգերը: Այդ ընթացքում կարև է բաց չթողնել միմյանց ձեռքերը, որպեսզի միությունը ամուր լինի: Մինչ պատանիներն ու աղջիկ-ները թռչում են, մեծահասակները նրանց վրա են նետում գարու և կանեփի հատիկներ:
Կատեգորիա: ՀԱՅԱՍՏԱՆ | Դիտումներ: 4809 | Ավելացրել է: Admin | Վարկանիշ: 3.9/9
Ընդհանուր մեկնաբանություններ: 1
0  
1 Wednesday   (02.01.2012 22:48) [Նյութ]
Hahahaha. I'm not too bigrht today. Great post!

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն կայքում գրանցվածները:
[ Գրանցում | Մուտք ]
Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: