Հայ և համաշխարհային կերպարվեստի անդաստանում լեգենդ դարձած մեծ արվեստագետը՝ Երվանդ Քոչարն իր ստեղծագործական կյանքի ընթացքում մշտապես խորհել է արվեստի խնդիրների շուրջ։ Իրեն հուզող ստեղծագործական մտածելահերպը լավագույնս բացահայտել է թե´ գրավոր , թե´ բանավոր խոսքով, որոնք առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում ինչպես հետազոտողների , այնպես էլ ընթերցողների լայն շրջանների համար՝ նրա մտքերը ու ասույթները բացառիկն են իրենց խորությամբ։ սա մատենաշարի երրորդ գիրքն է։ Այն նվիրված է աշխարհահռչակ նկարիչ -քանդակագործ Երվանդ Քոչարին։ Հրատարակվում է արվեստագետի ծննդյան 110-ամյակի առիթով։
ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 1896 |
Ներբեռնումներ: 792 |
Ավելցրել է: Admin |
Дата: 13.04.2010
| Վարկանիշ: 0.0/0
| Մեկնաբանություններ(0)
Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված այս գիրքը մի յուրատեսակ հանրագիտարան է , որ կարող է օգտակար լինել Կոմիտասի կյանքով և գործունեությամբ հետաքրքրվողների համար։ Ժողովածուի տարբեր գլուխները և առաջարկվող գրականությունը ըստ ամենայնի են ներկայացնում հանճարող հային՝ Կոմիտասին։
ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 3764 |
Ներբեռնումներ: 1093 |
Ավելցրել է: Admin |
Дата: 13.04.2010
| Վարկանիշ: 3.5/4
| Մեկնաբանություններ(0)
Ժողովածուն ընդգրկում է Մարտիրոս Սարյանի (1880—1972) մտքերն ու խոհերը արվեստի ամենատարբեր խնդիրների շուրջ։ Սարյանի մեծաթիվ հոդվածներից ու հրապարակումներից քաղված խորհըրդածությունները ներկայանում են ուրույն ու ամբողջական մի հայացք-համակարգ՝ գեղեցիկի և արվեստի վերաբերյալ:Գրքում զետեղված է նաև Սարյանի անվամբ հրապարակված բոլոր հոդվածների ու հրապարակումների ամբողջական մատենագիտությունը:
ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 4909 |
Ներբեռնումներ: 878 |
Ավելցրել է: Admin |
Дата: 12.04.2010
| Վարկանիշ: 0.0/0
| Մեկնաբանություններ(0)
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ , ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանորդ, ԽՍՀՄ արտաքին գործերին մինիստրության դիվանագիտական ակադեմիայի ամբիոնի վարիչ Յու. Վ. Բորիսովի գիրքը գրված է վառ , հրապարակախոսական ձևով։ Նրանում հեղինակը ներկայացնում է ֆրանսիական պետական գործիչ և դիվանագետ Շ. Մ. Թալեյրանի քաղաքական կանսագրությունը , որը 1791 թվականին փոխարինել է հեղափոխական Ֆրանսիայի Դիվանագիտական կոմիտեի ղեկավար հռչակավոր Միրաբոյին և հետո դարձել դիրեկտորիայի, Կոնսուլության և Նապոլեոն I-ի կայսրության դիվանագիտական պայքարի ակտիվ մասնակիցը։ Գիրքը նվիրված է ֆրանսիական մեծ հեղափոխության 200-ամյակին։
Աշխատությունը նվիրված է հայկական ազգանունների տարաժամանակյա և համաժամանակյա հետազոտությանը։ Պատմական քննության են ենթարկված հայ անձնանվանագիտությունը և հայկական ազգանունների ձևավորման ընթացքը։ Ուսումնասիրվում են անձնանուն և ոչ անձնանունը ազգանվանակերտ հիմքերը և տարբերակային ազգանունները։ Հասցեագրվում է մասնագետներին ու ընթերցողների լայն շրջաններին։ Գիրքը լուսապատճենահանվել է «ՀամաՀայկական Էլ Գրադարան» կայքի ջանքերով։
"Օրհնված հող" ժողովածուն, որը հեղինակի երրորդ գիրքն է, կազմվել է 1988-93 թվականներին գրված բանաստեղծությունների, պատմվածքների "Արցախյան" շարքից:Հեղինակը գիրքը նվիրում է արցախյան ազատամարտիկների`մեր սուրբ նահատակների հիշատակին:
Հեղինակն այս չափածո դրամայում, պատմական շատ սուղ փաստերի հիման վրա, գեղարվեստորեն պատկերել է օտար նվաճողների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարի իրադարձությունները:
ՀՀ. ժուռնալիստների միության «Ոսկե Գրիչ» մրցանակի դափնեկիր, հայտնի լրագրող ու քաղաքական մեկնաբան Ռ. Հովհաննիսյանի անձնական հարուստ փորձի հիման վրա գրված այս աշխատությունը հասցեագրվում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին։ Գրքում կան գործնական առաջարկներ լրագրող -միջազգայնագետների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Գիրքը լուսապատճենահանվել է«ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի ջանքերով։
Ժողովածուն նվիրված է հայ ականավոր իմաստասերի ծննդյան 1500-ամյակին:Առանձին հոդվածներում հանգամանորեն վերլուծվում են նրա սոցիոլոգիական, բարոյագիտական, գեղագիտական և երաժշտական հայացքները:Ցույց է տրվում Դավիթ Անհաղթի տեղն ու դերը Հայաստանում` փիլիսոփայական առաջավոր ավանդույթների արմատավորման ու հետագա զարգացման գործում:
Учебное пособие предназначено для студентов юридических вузов и
факультетов, в том числе и системы Министерства внутренних дел. Оно
может использоваться для различных систем обучения, включая очную и
заочную. В нем представлены основные фонетические и грамматические
трудности английского языка на базе профессионально ориентированной
лексики. Тексты, построены на материалах, широко раскрывающих тематику
`Закон и общественный порядок`. Использованы материалы по различным
странам: Российская Федерация, Англия, США, Италия, Франция и др.
Представлены выдержки из различных документов, газетных и журнальных
статей, оригинальных учебников по данной тематике.
Книга содержит происхождение и толкование наиболее распостраненных
идиоматических выражений, связанных с историей, бытом и культурой
французского народа. Этимологические справки приводятся со ссылкой на
наиболее авторитетные источники. В спорных случаях дается краткое
изложение основных версий, сопровождаемое авторскими комменариями.
This grammar of Modern Eastern Armenian gives a precise and explicit
description of the Eastern Armenian language of the Republic of Armenia.
It covers not only the normative tradition but, more importantly, also
describes the colloquial language as it is used in Armenia today. With
regard to methodological approach and terminology it fully meets the
demands of modern general linguistics and typology.
Գիրքը պատմում է Ռուսաստանի բազմադարյա մեծ ու հավատարիմ բարեկամի՝ Հայաստանի, նրա աշխարհագրության, բնակչության, արդի պետական կառուցվածքի, կրոնի, տնտեսության, գիտության, մշակույթի, գրականության, արվեստի, մարմնակրթության ու սպորտի, ժամանակի և ուժի առումով հայ-ռուսական աննախադեպ հարաբերությունների մասին։ Գիրքը հրատարակվել է Երևանում «Մոսկվայի Տուն» մշակութային-գործարար կենտրոնի աջակցությամբ։ Գիրքը երկլեզու է՝ հայերեն ու ռուսերեն։
Ժան Նիկոլա Արթյուր Ռեմբո (Ֆրանս. Jean Nicolas Arthur Rimbaud)(1854 հոկտեմբերի 24 - 1891 նոյեմբերի 10)-ֆրանսիացի բանաստեղծ, սիմվոլիզմի
ներկայացուցիչ։ Ծնվել է 1854 թ.–ի հոկտեմբերի 24-ին հյուսիս–արևելյան Ֆրանսիայի Շառլվիլլ
քաղաքում: Մահացել է 1891 թվականի նոյեմբերի 10-ին Մարսելում: Ազդվել է ֆրանսիացի սիմվոլիստ Բոդլերից, ինչպես նաև վաղ
տարիքում՝ Վիկտոր Հյուգոյից («Որբերը»)։ Ռեմբոյի և
Բոդլերի սիմվոլիզմը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի պոեզիայի, այդ թվում՝ Վլադիմիր Վիսոցկու պոեզիայի վրա, իսկ հայ
բանաստեղծներից՝ Եղիշե Չարենցի ստեղծագործության վրա։
Գրքույկում ներկայացված են Հայ ազգային գաղափարախոսության հիմնահարցերը, շարադրված են նրա հիմնական դրույթները։ Քննարկվում են Ազգային գաղափարախոսության իրացման ուղիները ու հարակից այլ հարցեր։ Գիրքը լուսապատճենահանվել է "ՀամաՀայկական Էլ. Գրադարան" կայքի ջանքերով։
"Լճակ իմ Գեղամա" ժողովածուն ամփոփում է Գեղամ Վարդանյանի՝ հայրենիքի,մոր,սիրո և կարոտի թեմաներով գրված բանաստեղծությունները, որտեղ անբաժան են մարդն ու բնությունը....
Սույն ժողովածուն կազմել է Եվրոպական Խորհրդի հրատարակչությունը (Council of Europe Publishing. F-67075 Strasbourg Cedex): Ժողովածուի թարգմանությոնն ու հրատարակությունն իրականացրել է Երևանի մամուլի ակումբ՝ Բաց հասարակության ինսիսուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանական աջակցոթւյամբ։ Գիրքը լուսապատճենահանվել է "ՀամաՀայկական Էլ . Գրադարան" կայքի ջանքերով։
Այս հատորի բնագիրը գրվել է 1981 թ. վաշինգտոնի Շ.Կ., Կրթական ծառայությունների կենտրոնի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Լ. Մակ-Քենի կողմից, գլուխների ներածությունների և խմբագրական աշխատանքի հեղինակն էՊիտսբուրգի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մարկ Պերլմանը։ Գիրքը լուապատճենահանվել է "ՀամաՀայկական Էլ . Գրադարան" կայքի կողմից։
В этой книге Умберто Эко обращается к феномену безобразного, которое
чаще всего рассматривали как противоположность прекрасному, но подробно
никогда не исследовали. Однако безобразное — понятие гораздо более
сложное, чем простое отрицание различных форм красоты. Всегда ли
уродство символизирует зло? Почему на протяжении многих веков философы,
художники, писатели неизменно обращались к отклонениям от нормы,
диспропорциям, изображали козни дьявола, ужасы преисподней, страдания
мучеников и трагизм Страшного суда? Что хотели они сказать своими
произведениями? Как реагировали на них современники и как сегодня
воспринимаем эти произведения мы?
Նկարազարդ ալբոմ-ուղեցույցում ներկայացվում է հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակի կյանքն ու գործունեությունը:Բազմաթիվ լուսանկարներից մի քանիսը տպագրվում են առաջին անգամ:Գրքում օգտագործվել են ինչպես բանաստեղծի հայրենի գյուղի տուն-թանգարանի ցուցանմուշները, այնպես էլ նյութեր Է.Մեհրաբյանի անձնական հարուստ ֆոնդ-արխիվից:
ՀԱՅԵՐ |
Դիտումներ: 3765 |
Ներբեռնումներ: 893 |
Ավելցրել է: Admin |
Дата: 06.04.2010
| Վարկանիշ: 0.0/0
| Մեկնաբանություններ(0)
Գրքույկում ներկայացվում է երեխաների մոտ հանդիպող աղիքային սուր վարակիչ հիվանդությունները:Ցանկանում ենք առողջություն Ձեզ և Ձեր փոքրիկներին։ Գիրքը լուսապատճենահանվել է "ՀամաՀայկական Էլ. Գրադարան" կայքի կողմից։
Գիրքը նախատեսված է
հայերեն տառերի , դրանց գրելաձևի եղանակները ուսումնասիրելու համար ։
Նախատեսված է նախապդրոցականների համար, սակայն շատ պարզ կերպով կարող է
ծառայել նաև բոլոր այն սկսնակների համար, ովքեր ամեն կերպ ցանկանում են
ուսումնասիրել հայերենը։ Այս տարբերակը արդեն ավելի թարմացված, և լրամշակվածն է։
Գիրքը նախատեսված է հայերեն տառերի , դրանց գրելաձևի եղանակները ուսումնասիրելու համար ։ Նախատեսված է նախապդրոցականների համար, սակայն շատ պարզ կերպով կարող է ծառայել նաև բոլոր այն սկսնակների համարո, ովքեր ամեն կերպ ցանկանում են ուսումնասիրել հայերենը։