Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
22.12.2025, 20:39 |
|
Բաժնի նյութերը՝: 1783 Ցուցադրված նյութերը՝: 376-400 |
Էջեր: « 1 2 ... 14 15 16 17 18 ... 71 72 » |
Երիտասարդ բանաստեղծուհին ջերմ սիրով երգում է սովետական առօրյան, մեր երիտասարդության ազնիվ սիրո խոհերն ու ապրումները:Ժողովածուն կազմված է երկու բաժիններից՝ ''Կնոջ սիրտ'' և ''Հեռավոր ափերում'':
|
Ձեզ ենք ներկայացնում Ֆրիդրիխ Էնգելսի ''Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը''աշխատությունը, որը լուսապատճենահանվել
է ''ՀամաՀայկական Էլ. Գրադարանի'' կողմից:
|
Բնագրերն ընդգրկում են 19-20 դդ. ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների և հայոց ազգային-ազատագրական պայքարի շուրջ ստեղծված երգերը, ինչպես նաև ավանդական ու մեր ժամանակների ռազմի ու զինվորի երգերը:
|
Գրքի առաջին մասը Թուրքիա հեղինակի այցելությունների մասին պատմությունն է:Նրանում հետաքրքիր նյութեր կան Արևմտյան Հայաստանի մերօրյա կյանքի մասին:Գրքի երկրորդ մասը նվիրված է Կրեմլի նախկին ԽՍՀՄ ղեկավարների հետ առընչություններն են՝Գորբաչով, Լուկյանով ,Կրյուչկով:Մեծ տեղ է հատկացված Արցախի խնդրով Մոսկվայի ու Բաքվի հետ տարվող բանակցություններին, ՀՀ ներքին ու արտաքին մի քանի առանցքային խնդիրներին:
|
Автор книги бывший Президент Исламской республики Иран Сейед Мохаммад Хатами крупный политический и духовный лидер Ирана.Главы книги представляют собой серию выступлений очерков и статей исследующих вопросы взаимодействия и взаимного влияния ирано мусульманской и западной цивилизации.
|
Մեծանուն հայագետ Լեոն ''Անի'' ն գրել է 1903 թվականի ամռանը , մի խումբ հայ մտավորականների հետ Անիի ավերակները այցելելուց հետո:Նրա նպատակն է եղել Անիի մասին ընթերցողներին հանձնել ''տպավորություններ հիշատակներ անցածն ու մնացածը'' Ստացվել է միայն Լեոին հատուկ գունեղ և պատկերավոր լեզվով ու ոճով մի հոյակապ գրական-պատմական քերթված:
|
Մատթեոս ՈՒռհայեցին հայ միջնադարյան պատմագրության փայլուն դեմքերից մեկն է:Ծնվել 11-րդ. դարի երկրորդ կեսին Ուռհա քաղաքում, ուր և վախճանվել է 1138-1144 թվականների միջև` տարեց հասակում:Նա ապրել և ստեղծագործել է դեպքերով ու դեմքերով հարուստ մի ժամանակաշրջանում որոնք և գրի է առել իր պատմական երկում:
|
Ձեզ ենք ներկայացնում ''Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի'' մասին շարքին պատկանող ''Հին հունական աղբյուրները'' գիրքը, որը լուսապատճենահանվել է ''ՀամաՀայկական Էլ. Գրադարանի'' կողմից:
|
Անգլիական ականավոր վիպասան Հերբերտ Ուելսի ''Ռուսաստանը մշուշի մեջ''
գիրքը, որ գրվել է համարյա իննսուն տարի առաջ մնում է մեր դարաշրջանի
ամենահետաքրքիր գրական փաստաթղթերից մեկը:
|
Ձեզ ենք ներկայացնում Արմո Մկրտչյանի ''Քսան տարին ունի երեք օր'' աշխատությունը: Արմո Մկրտչյանը ծնվել է 1947 թ. մարտի 13-ին Կապանի շրջանի Շիկահող գյուղում:Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:Արժանացել է ''Ստեղծագործող ուսուցիչ'' կոչումին:Պարգևատրվել է ''աշխատանքային արիության մեդալով'':
|
Русский историк и военный деятель, генерал Виктор Афанасьевич Абаза (1831-1898) в 1888-м. году випустил книгу ''История Армении'' ,которая является сегодня библиографической редкостью.Переиздание книги Абазы имеет цель: представить один из многочисленных памятников русской историографической мысли об Армении и армянского народа.
|
Նովելի գլխավոր հերոսը` ֆաշիստական մենախցի բազում տարիների բնակիչը, կխելագարվել միայնությունից և պարապությունից, եթե երջանիկ մի դիպվածով նրա ձեռքը չընկներ շախմատի խաղի մի ժողովածու:Նա երևակայությամբ այնքան է տիրապետում խաղին, որ բանտից դուրս գալուց հետո կարող էր հաղթել նույնիսկ աշխարհի չեմպիոնին:
|
Ճիշտ սեռական կյանքը ճիշտ ապրելակերպի հիմնական գրավականներից է և դրա ամենանուրբ անկյուններիը կարող եք ճանաչել այս գրքի միջոցով:
|
Երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է:Այն ընդգրկում է պարբերական մամուլում հրապարակված և ընթերցողների համակրանքը շահած պատմվածքներ, որոնց հերոսները պարզ ու հասարակ մարդիկ են, աշխատավոր մարդիկ, իրենց հոգսերով, կյանքի դրամատիկ պահերին` ուրույն դրսևորումներով ինքնատիպ ներաշխարհով:
|
Գիրքը պատմում է հայ դուդուկահարների, նրանց արվեստի, անցած ճանապարհի, կատարողական ինքնատիպ անհատականությունների, միաժամանակ փաստագրական տեղեկություններ է հաղորդում նրանց կյանքի ու գործունեության մասին:
|
''Անցյալ կորուսյալ'' ժողովածուն ընդգրկում է Դավիթ Հովհաննեսի` վերջին տարիներին գրած քնարական, հայրենասիրական և քաղաքացիական բանաստեղծությունները:Խոհեր մարդու և ժամանակի, անցյալի ու ներկայի փոխհարաբերությունների, նաև` հոգեկան ու բարոյական կատեգորիաների արժեվորման շուրջ-ահա հեղինակի ստեղծագործական տարերքը:
|
ժողովածուն ամբողջացնում է Ջավախքում՝Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջաններում ստեղծագործողների մի մասի դիմանկարը:Նրանք անմասն չեն ընդհանուր հայ գրականության զարգացման հիմնական միտումներից, նրանց ստեղծագործությունը կրում է հայ գեղարվեստական մտքի փորձի և որոնումների կնիքը:
|
Վաղամեռիկ իտալացի երիտասարդ բանաստեղծի գործերին բնորոշ են լույսն ու թախիծը ,սերն ու կարոտը, ինչը նա փորձում է մարմնավորել բանաստեղծական ժամանակակից ձևերով ու լեզվական առինքնող քնարականությամբ:
|
Գրքում համառոտակիորեն ներկայացվում է պատմական Հայաստանի Արցախ աշխարհի միջնադարյան հարուստ մշակույթը՝ ճարտարապետությունը, որմնանկարչությունը, մանրանկարչությունը և դեկորատիվ կիրառական արվեստը:Նախատեսվում է ընթերցողների լայն շրջանի և զբոսաշրջիկների համար:
|
Ձեզ ենք ներկայացնում Անտոն Պավլովիչ
Չեխովի հայերեն թարգմանված պատմվածքների ժողովածուն, որը
լուսապատճենահանվել է ''ՀամաՀայկական Էլ. Գրադարանի'' կողմից:
|
Ձեզ ենք ներկայացնում Վերածննդի դարաշրջանի գրական ականավոր դեմքերից մեկի՝իսպանացի հանճարեղ գրող Միգել դե Սերվանտես Սաավեդրայի (1547-1616թթ.) հանրահռչակ ''Դոն Կիխոտ'' վեպի համառոտ վերապատմությունը:
|
''Ոգեկոչ'' ժողովածուում զետեղված են
ֆրանսահայ հեղինակի տարբեր ժամանակաշրջաններում գրված բանաստեղծություններն
ու պոեմները, որոնք բացահայտում են Ալեքսանդր Վարպետյանի անհանգիստ
հուզաշխարհը, ուրույն աշխարհայացքն ու ըմբոստ իմաստասիրությունը:
|
Թուրք հեղինակ Մեվլան Զադե Րիֆաթի այս աշխատությունը գիտական և քաղաքական բացառիկ նշանակություն ունի: Հեղինակը այն եզակի թուրքերից է, ովքեր դեմ են գնում Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնական գաղափարախոսությանը:Գրքում սղագրական ճշգրտությամբ առկա են նաև ''Միություն և առաջադիմություն'' կուսակցության կենտկոմի նիստերի բովանդակությունը:Գիրքը հայ պատմաբաններին ևս մեկ անգամ հնարավորություն կտա կանխել թուրքական
պետության կողմից պատմությունը նենգափոխելու փորձերին`արդեն իսկ թուրքական աղբյուրների հիման վրա:
|
Հեղինակները փորձել են ի մի բերել այն ամենը, ինչը կարող է հետաքրքրել ժամանակակից մարդուն՝առօրյայում:Ներկայացված տեղեկությունները վերաբերում են ամենատարբեր բնագավառներին՝առողջապահություն, կրոնագիտություն, կենցաղավարություն, գիտություն, տեխնիկա և այլն:Հեղինակները հուսով են, որ իր տեսակի մեջ բացառիկ այս գիրքը կօգնի կողմնորոշվելու կենսականորեն կարևոր ամենատարբեր հարցերում:
|
Գրքում լուսաբանվում են հայ մշակույթի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Հակոբ Կոջոյանի հարուստ ու բազմակողմանի ստեղծագործական ժառանգության ժանրային, թեմատիկ, հոգեբանական, պատմահասարակական, ոճաձևաբանական բնորոշ առանձնահատկություններից մի քանիսը:
|
|
|