ԳՐՔԵՐ/КНИГИ/BOOKS
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [67]
ԱՅԼ ԹԵՄԱՆԵՐ [146]
ԱՈՒԴԻՈ ԳՐՔԵՐ [4]
ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ [70]
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ [193]
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ [32]
ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ [14]
ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ [17]
ԼԵԶՈՒՆԵՐ [56]
ԿՐՈՆ [37]
ՀԱՅԵՐ [27]
ՀԱՅԵՐԵՆ [37]
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [51]
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [182]
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ [24]
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [94]
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԵՐ [42]
ՀԱՄԱԿԱՐԳԻՉ [48]
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ(Սոցիոլոգիա) [99]
ՄԱՐԴԻԿ [44]
ՆԵՐԱՇԽԱՐՀ [46]
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [149]
ՍՊՈՐՏ [31]
ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ [46]
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ [44]
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ [45]
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ [72]
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ [48]
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ [18]


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Հե՞շտ է Ձեզ օգտվել մեր կայքից։
Ընդհանուր: 2008


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 31.12.2024, 00:45
Գլխավոր » Ֆայլեր » ԳՐՔԵՐ/КНИГИ/BOOKS

Բաժնի նյութերը՝: 1783
Ցուցադրված նյութերը՝: 976-1000
Էջեր: « 1 2 ... 38 39 40 41 42 ... 71 72 »

Արևն արդեն թեքվել էր դեպի իր մուտքը, երբ մենք անցանք Գուգարաց աշխարհի արյունահեղ անցքերի վրա Դեբեդա գետը:Օգոստոսի վերջն է, եղանակը խաղաղ, օդը զով, մաքուր: Մենք գնում ենք բարձր, անմատչելի ժայռերի միջով, որ աջ և ահյակ սեղմում են գետը, որպես երկու հսկայական պատնեշներ: Ուղին նեղ է, քարքարոտ, զառիվայր. մեր ձիաները հազիվ կարողանում են ընթանալ: Դեպի ձախ սփռված են դարեր և տարիներ առաջ ժայռերի կրծքից պոկված ահագին բեկորներ: Մուգ կանաչագույն, թանձր մամուռը ծածկել էր նրանց մակերեսը և ծառերի տակից երևում են որպես թավշյա վերմակների տակ հանգչող վիթխարիներ:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1437 | Ներբեռնումներ: 548 | Ավելցրել է: Admin | Дата: 20.09.2009 | Վարկանիշ: 4.0/1 | Մեկնաբանություններ(0)

Միքայել Մելիք-Բուռնությանցի առանձնասենյակը. հարուստ կահավորված սենյակ: Աջ պատի առջև մի մեծ գրասեղան, վրան մի ահագին արծաթյա թանաքաման՝ իր բոլոր պատկանելիքներով: Գրասեղանի ետևում, պատի տակ մի մեծ պողպատյա պահարան, ուր պահվում են Միքայելի արժեքավոր թղթերը: Խորքի պատի առջև քով քովի երկու պահարաններ, որոնցից մեկը հայելյա դռնակով: Այս երկու պահարանների միջև մի փոքրիկ սեղան, վրան Միքայելի պղնձյա լիարձանը՝ փոքր դիրքով: Ձախ պատի առջև կաշվեծածկ գահավորակ, առջևը նույնպիսի բազկաթոռներ և մի կլոր սեղան:Դռներ աջ պատի մեջ, որ տանում են բնակարանի մյուս սենյակները: Դռներ խորքում, որ տանում են նախասենյակ:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1214 | Ներբեռնումներ: 497 | Ավելցրել է: Admin | Дата: 20.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Տեսարանը ներկայացնում է Ֆռանգուլյանների բնակարանը: Մեծ սենյակ, կահավորված հարուստ, բայց հնաձև կահ-կարասիով:Աջ1 պատի մեջ երկու դռներ, որոնցից առաջինը տանում է Աթանեսի սենյակը, երկրորդը, որ գրեթե անկյունումն է գտնվում, դեպի նախասենյակը: Խորքի պատի մեջ դռներ, որ տանում են սեղանատուն և այնտեղից բնակարանի խորքը: Ձախ պատը ներկայացնում է երկու հնաձև լուսամուտներ, մեջտեղ ապակյա դռներ, դեպի պատջգամբ՝ փողոցի վրա;

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1305 | Ներբեռնումներ: 559 | Ավելցրել է: Admin | Дата: 20.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Տեսարանը ներկայացնում է Ալադյանների ամառանոցը: Մի գեղեցիկ պարտեզ: Աջ1 կողմը ամառանոցի լայն և երկայն պատշգամբ է երեք-չորս աստիճան սանդուղքով դեպի պարտեզ: Խորքը երկաթյա ցանկապատ է, որի մեջտեղում, բեմի կենտրոնի ուղղությամբ, մի դռնակ: Ձախ կողմը ներկայացնում է վարդի թփերի և ուրիշ ծաղիկների շարք, որ նշանակում է, թե պարտեզը շարունակվում է: Թփերի մեջտեղում մի փոքրիկ շատրվան: Բեմի խորքում, աջ անկյունում, մի համակ է կապած, որի վրա գցած է մի մեծ գույնզգույն ասվյա վերմակ, որպիսին գործ են ածում կառքի համար, մի անկազմ գիրք և մի քանի լրագիրներ: Խորքի ցանկապատի հետևը փողոց է, հետո կանաչազարդ դաշտ, այնուհետև անտառ, անտառազարդ լեռներ, ժայռեր, ձորեր, հեռու ձյունապատ գագաթներ:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1687 | Ներբեռնումներ: 630 | Ավելցրել է: Admin | Дата: 20.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

 Իմ մանկությունից շատ փոքր բան կարող եմ գրել, որովհետև նա անցավ այնքան շուտ և այնքան դատարկ կերպով, որ շատը ես ինքս չեմ հիշում:Բայց երբ մտաբերում եմ անցյալը, իմ տխուր և հիմարություններով լի անցյալը, կրկին զարթնում են վաղեմի հիշողությունները, և որպես մթին խավարի միջից, նկարվում է իմ առջև մանկությունը իր անմեղ-երեխայական կերպարանքով:Ահա մինը մյուսի ետևից երևան են գալիս ծանոթ պատկերները.-Ես տեսնում եմ հայրենի տնակը իր հին, ժամանակի ավերմունքից մաշված պարիսպներով: Դեռ նույն տերևախիտ ծառերը հովանավորում են նրան իրանց հսկայական ճյուղերով, դեռ նույն ճնճղիկները երգում են ոստերի վրա, ինձ թվում է, որպես թե ծանոթ լինեին նրանց խորամանկ երեսիկները:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3216 | Ներբեռնումներ: 1049 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 5.0/3 | Մեկնաբանություններ(0)

Գիշերային լապտերը Ամպերի մեջ լողում էր,Մեղմիկ շնչող զեփյուռից Ծառի տերևը դողում էր:Գերեզմանական քնով թմրած՝Նիրհում էր ողջ գյուղ,
Այդ գյուղիցը մի աղջիկ Դեպ’ դուրս վազեր աներկյուղ: Դեպի մերձակա վանքը Գերմարդկային այդ ոգին,Որպես անմահ հավերժահարս,Դիմեր ըշտապավ, մոլեգին: Խորհրդական այդ ժամուն Պայծառ փայլում էր լուսին,Նա շողում էր թարմ, սիրուն Դեմքը մատղահաս կուսին:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3112 | Ներբեռնումներ: 646 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

Ձեր վերջին նամակը, որ գրված էր մարտի 7-ին, կարդացի կարի ուրախությամբ: Շնորհակալ եմ. աշխատել եք հասցնելու «Աղթամարա վանքը» մեր մի հատված բանը Մոսկվա պատվելի Նազարյանցին, որ կարդացի «Հյուսիսափայլի» թերթերու մեջ: Դարձյալ շնորհակալ եմ պարոն Նազարյանցեն առավել հույժ պատճառ, պատվել է մեր գրվածքը տպելով յուր պատվական օրագրի մեջ, մանավանդ մշակելով նորա թերությունքը:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1449 | Ներբեռնումներ: 791 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 3.0/4 | Մեկնաբանություններ(0)

Խոսակցություն ազգային լուսավորության վերա, դուրս հանած մի ճանապարհագրութենից, որ եղած է 1858 թվակ. շրջելով Վասպուրականի և Տարոնի կողմերում:Արեգակի վերջին ճառագայթները մտան Նարեկյան սարերի հետքը: Մի թեթև զեփյուռ բերում էր ուխտավորների փոքրիկ նավակը Բզնունյանց ծովակի երեսից: Երկար ժամանակ նստած մի բարձրավանդակի վերա Աղթամարա կղզումը, սպասում էի ուղեկցիս, որ նավ մտնելու միջոցին պատահմամբ ինձանից ետ մնաց: Բայց իզուր. ընկերիս մի այլ ձախորդություն էր պատահել, պատճառը, իմ նավամուտ լինելուց հետո, նորա ձին, որ արածում էր ծովեզերյա դաշտումը, հանկարծ արձակվելով փախել էր: Արդեն միամտեցա, որ նա զբաղված լինելով որոնել յուր ձին, կարող չէր իսկույն գալ. նորա գալստյանը մնաց սպասելու առավոտուն:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1141 | Ներբեռնումներ: 543 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

Ներկա թվականից կես և քառորդ դար առաջ էր:Սեպտեմբեր ամիսը մոտենում էր յուր վախճանին:Պարսկաստանի հայաբնակ գավառներից մինի մեջ Ս. գյուղը թեև աշնան ազդեցությունից մերկացրել էր յուր շքեղությունը, բայց դարձյալ պատկերացնում էր գեղեցիկ տեսարան. դեռաբույս սեզը նոր ցանված արտերի վրա ձգել էր յուր կանաչ թավշյա գորգը: Այգիներում ծառերի տերևները կորցնելով իրանց թարմությունը, ստացել էին կարմիրդեղնագույն երանգ: Իսկ խաղողի որթերը տակավին նկարվում էին իրանց սաղարթախիտ թփերով և հասունացած ողկույզներով: Արևի երեկոյան վերջալույսը, ձգելով ծառերի վրա յուր քրքմագույն շառավիղները, տվել էր առանձին դյութական բնավորություն մի այգիի, ուր նույն ժամուն, փոքրիկ տաղավարի մեջ, միայնակ գործում էր մի մանկահասակ օրիորդ:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1700 | Ներբեռնումներ: 561 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 4.0/2 | Մեկնաբանություններ(0)

Չոր քարափի կուրծքին կպած էր մի շինվածք, որ յուր ատամնավոր պարիսպներով և կիսավեր աշտարակներով ավելի նմանություն էր բերում մի հին ամրոցի, որի իշխանը վաղուց ընկել էր յուր փառքից, ուր բաժակները դադարել էին փրփրելուց, երգերի, նվագների հնչյունները լռել էին և պարահանդեսների ասպարեզը մնացել էր բուերին և չղջիկներին...Ավելի ուշադրությամբ նայելիս` առաջին տպավորությունները փոքր առ փոքր անհետանում են: Տեսնվում են խաչազարդ գմբեթներ, լսելի է լինում զանգահարության խուլ — մելամաղձական ձայնն, որի արձագանքը դողդոջուն հնչյուններով տարածվում է հեռու և հեռու լեռների մեջ...
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1612 | Ներբեռնումներ: 576 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Ատրպատականի Ուրմի նահանգի հայաբնակ գյուղերից մինի մեջ յուր ընտանիքով բնակվում էր Հայրապետ անունով մի հայ մարդ:
Հայրապետը համարվում էր յուր դրացիների մեջ ամենահարուստը և բախտավորը, որովհետև նա ուներ` փոքրիկ, կավից շինված խրճիթ, երկու կթելու կովեր, մի զույգ եզն յուր արորը վարելու համար, չորս առողջ և բանվոր որդիք, նույն թվով հարսներ և մի հասուն աղջիկ, մի խոսքով, նա ուներ ավելի գործող ձեռքեր:Գարնան գեղեցիկ և փափուկ առավոտներից մինն էր: Արշալույսը դեռ նոր սկսել էր ոսկեզօծել յուր թշերը վարդի և քրքումի գույներով: 

                                                                                                        

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1858 | Ներբեռնումներ: 536 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Գարնան թարմ և փափուկ առավոտ էր: Արևի շողքերը դեռ նոր խաղում էին վաղորդյան ցողի մարգարիտների հետ: Տ... գյուղի երդիկներից ծուխը օձանման պտտվում էր երկնքի կապուտակ տարածության մեջ:Մարթան, ժիր տանտիկինը, նստած նոր վառած թոնրի շրթան մոտ, շերեփը ձեռքին, կերակուրներին էր նայում: Նրա հարսը՝ Ջավահիրը, թեթև թիթեռնիկի նման, պտտվում էր յուր սկեսուրի շուրջը և նրա հրամաններն էր կատարում: Իսկ գեղեցիկ Հռիփսիմեն, տանտիկնոջ տասն և յոթն տարեկան աղջիկը, ավելը ձեռքին` տախտն էր մաքրում:

                                                                      

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2678 | Ներբեռնումներ: 683 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 1.0/1 | Մեկնաբանություններ(0)

Դեկտեմբեր ամսի ցուրտ օրերից մեկն էր: Դեռ վաղ առավոտ լինելով՝ ամբողջ քաղաքը պատված էր մշուշով: Քամին անընդհատ փչելով փոթորկում էր յուր հետ տան կտուրների վրա դիզված ձյունը, որի սառած հատիկները զարնրվելով երբեմն փակված պատուհանների ապակիներին, մեղմ հնչյուններ էին հանում: Սառուցակապ փողոցների մեջ անցուդարձ գրեթե չկար. միայն երբեմն — երբեմն, նրանց այս ու այն ծայրում, սևին էին տալիս եկեղեցին շտապող բարեպաշտ ծերունին կամ պառավը, որոնց միօրինակ ու համբաքայլ ընթացքը մերթ ընդհատվում էր նրանց երկաթագամ քոշերի՝ սառույցի վրա սահելուց: Եվ այս շատ անգամ վերջանում էր նրանով, որ բարեպաշտ պառավը ակամա նստում էր ճանապարհի մեջտեղը և դժգոհելով անիծում յուր քոշերը գամող դարբնին:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 4194 | Ներբեռնումներ: 758 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 4.0/2 | Մեկնաբանություններ(1)

Ձեզանից շատերը չգիտեն, թե վիպասանները երբեմն ինչ տարօրինակ նախապաշարումներ են ունենում: Մարդկային սրտի խորքը թափանցելու անժույժ ցանկությունը շատ անգամ նրանց մոլորության ծայրն է տանում:Բայց արի տես, որ նրանցից ոչ ոք չէ խոստովանում այդ: Այս մասին ես հաճախ վիճել եմ իմ լավ բարեկամ և, միևնույն ժամանակ, երդվյալ վիպասան պարոն Սեղբոսյանի հետ, բայց և այնպես, չեմ կարողացել համոզել նրան:


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1264 | Ներբեռնումներ: 514 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Իրավունք չունեի չհավատալ պարոնին, որովհետև նա այդ ասում էր այնպիսի մի սրտաբաց մտերմությամբ, որի մեջ հետին մտքերի ամենափոքր ստվեր չէր կարելի նշմարել:Բայց և այնպես ես զարմանում էի, որ Շուբինը այդքան սիրված լինելով քաղաքում, երբեք չէր դիմում ինձ «ցպահանջ» մակագրությամբ որևէ նամակ ստանալու: Այս առթիվ խոսում էինք մենք հաճախ և ծիծաղում: Եվ սակայն շուտով նրա հերթն էլ հասավ: Հիշածս առավոտը մտնելով փոստատուն, նա մոտեցավ ինձ և ասաց.—Վասիլ Իվանիչ, եթե «a. b. c.» տառերով նամակ ստանալու լինիք, խնդրեմ պահեք այն և հանձնեք ծառայիս:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1210 | Ներբեռնումներ: 491 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Առավոտ էր, նոր էի լվացվել ու հագնվել, երբ ժամկոչ Պետրոսը սեղանատան դուռը կամացուկ բանալով, գլուխը ներս խոթեց և հանգիստ ձայնով ասաց.—Ողորմի աստված:—Հա՛ , ի՞նչ ունիս, բարի լինի գալդ, — հարցրի ես ժպտալով: —Բարի չելած ի՞նչ պտի լինի, աստված չարը քո թշնամուն տա, — պատասխանեց Պետրոսը ծանրությամբ, ապա մեծկակ քոշերը մի քանի անգամ դրսի հատակին զարկելով, ազատեց նրանցից ահագին ոտքերը և մորթե գդակը կռան տակն առնելով, ներս մտավ սենյակ:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1183 | Ներբեռնումներ: 479 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Ինչպե՞ս է պատահել, չգիտեմ, մայրս էլ այդ մասին մի որոշ բան չէ ասել ինձ, բայց ես այսօր սապատող (կուզ) եմ:Ասում են, որ այս սապատը շատ տգեղացնում է ինձ, հավատում եմ. բայց կցանկանայի, որ ոչ ոք չտեսներ նրան, կամ, գոնե, չհիշեցներ ինձ նրա գոյությունը: Որովհետև ամենասիրելի բարեկամս անգամ, որ հիշեցնում է ինձ նրա մասին մի խոսք, դառնում է իմ աչքում կատարյալ սատանա: Շատ է պատահել, որ ես ինձ վրա զայրացել, ինձ նախատել եմ դյուրագրգիռ լինելուս համար. աշխատել եմ սառնությամբ տանել իմ սապատի մասին եղած ակնարկությունները, բայց իզուր: Ասում են, որ մսից և արյունից շինված մարդը ուրիշ կերպ լինել չէ կարող և ես հավատում եմ...Բայց թողնենք այս անախորժ զրույցը: Ես մի քանի խոսք պիտի ասեմ ձեզ՝ ամենիս ծանոթ Արդուկյանի մասին:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1369 | Ներբեռնումներ: 514 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 2.0/1 | Մեկնաբանություններ(0)

― Այդպես է. ես պնդում եմ. նրանք օգնություն կստանան, կազատվին և դուք, հոռետեսներդ, կամաչեք այն ժամանակ... — եռանդով բացականչեց օրիորդ Սևիկյանը և արագ յուր տեղը նստելով՝ երեսը դարձրեց դեպի ուսուցչանոցի այն պատը, որի վրա կախված էր դպրոցի հիմնադրի սևաներկ պատկերը:Օրիորդն այլևս չէր կամենում նայել յուր պաշտոնակիցների վրա, որոնք, կարծես դիտմամբ, զայրացնում էին իրան: Այդ պատճառով նա աչքերը սևեռեց հաստափոր հիմնադրի ուռած երեսին և ծալ-ծալ ծնոտին, որոնք ներկայացնում էին կուշտ կերած ու խմած մի մարդու, որ պատրաստվում է քնել:




ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1436 | Ներբեռնումներ: 516 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

185* թվականի ձմեռը այնպիսի ցրտեր էր անում, որ մինչև քաղաքիս վաղուցվա բնակիչները զարմանում էին, և նոցա մըտքին չէր գալիս, որ այդպիսի ցուրտ եղանակ նոցա ժամանակները պատահած լիներ: Ձյունը ցրտութենեն կարծրացած, պնդացած` ման եկողի ոտերի տակ ճըզճըզում, ճռնչում էր, մարդոց բերնեն գոլորշիքը այնպիսի առատությամբ էր դուրս գալիս, որ աչքի առաջ թանձր մեգ էր ձևացնում և խափան էր լինում յուրմեն երկու քայլափոխ կեցած առարկաները ջոկելու, զանազանելու: Մարդ չէր համարձակվում յուր մարմնու որևիցե մասը դուրս հանել. թե՛ ձեռքի մատները, թե՛ քիթը, թե՛ ականջները, եթե տաք չլինեին փաթաթած, երկու րոպեում սառում-փետանում էին: 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 3246 | Ներբեռնումներ: 665 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 3.5/2 | Մեկնաբանություններ(0)

Սիրելիք, օգնություն հասե'ք,Նաչար գլխիս ճար տեսե'ք,Սրտումս է սիրո բոցը,Շատ խոր է նորա խոցը,Հանգցնելու հնար չի կա,Լավցնելու ճար չի կա:Բաղչից վարդ քաղել ուզեցի,Փըշով ձեռքըս ծակեցի,Անհույս սիրով վառված եմ,Բռնավորից դաղված եմ.Աշխարհ աչքիս սևցել է,Հոգիս մեջը դևցել է.Ժամ, պատարագ, սրբությունԻնձի էլ չեն փրկություն:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1833 | Ներբեռնումներ: 571 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Նորերումս դուրս եկավ Մոսկովումը «Հիշատակարան Լազարյանց Տոհմի» անվանած գիրքը, որ լույս-ընծայել է Լազարյանց ազգալույս ճեմարանի կրոնի դասատուն (Մսեր Մագիստրոսը): Հիրավի որ այս գիրքը մեծ ուրախություն պիտի պատճառե ամեն մի բարեմիտ հայի, մանավանդ նոցա, որոնք կենում են Ռուսաց Տերության մեջ. պատճառ որ` հազիվ թե կգտնվի որպես և իցե հայաբնակ քաղաքներումը այնպիսի տուն, ուր-որ մտած չլինի այս բարերար տոհմի առաքինագործ նշույլը: Բայց այս անգամին ոչ գրքի ներքին պարունակությունը տվեց մեզ շարժառիթ խոսել (որ մենք պարտ անձին համարում ենք ուրիշ անգամ` ավելի մանրամասն ճառելու նորա վերա), այլ նույն հեղինակի խոսքերը, որով վերջանում է հառաջաբանությունը:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1971 | Ներբեռնումներ: 516 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

Ահա՛ հասավ Նոր տարի,Հետը բերեց նոր բարի,Մանըր տըղոց` ուրախ օր,Բարի զավակ` հորն ու մոր: Մանըր տըղայք են ուրախ,Ունին կաղին, կոզինախ,Սալորի չիր, չամիչ, թուզ,Փըշատ, ունաբ ու ընկույզ:Մանըր տըղայք` չի մոռնաք,Աշխարհքումըս չեք մենակ,Ուրիշ շատ խեղճ տըղայք կան Աղքատ և անօգնական:Նոքա հայր և մայր չունեն,Սև չոր հացի կարոտ են.«Աղքատներին ողորմած Եղե՛ք», կասե ձեզ աստված:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2853 | Ներբեռնումներ: 638 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

1914 թվի գարնան մի օր առավոտյան ժամր 10-ն էր, որ ծխախոտի գո՛րծարանատեր և բանկի դիրեկտոր Խանբեգյանը, լողարանից նոր ելած, խալաթը հագին, թարմ ու առույգ մտավ սեղանատուն: Մոտ վաթսուն տարեկան բարձրահասակ, բարեկազմ մարդ էր սպիտակ մազերով և խոշոր աչքերի վերև երկու երկարաձիգ տզրուկի պես ձգված սև ու խիտ հոնքերով:Սեղանատանը ոչ ոք չկար: Արծաթյա ինքնաեռը, սեղանի ծայրին պպզած, ինչ-որ կասկածելի լռություն էր պահպանում, և Խանբեգյանն զգաց, որ այս անգամ ևս, ինչպես քիչ չէր պատահել կնոջ մահից հետո, կիսասառ թեյ պիտի խմի: Տղան ու աղջիկը վաղուց խմել գնացել էին գիմնազիոն, սեղանը թողնելով ըստ սովորականին ամենաանկարգ դրության մեջ: 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1169 | Ներբեռնումներ: 529 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ ՍԱՐԳԻՍ ԹԱԹՈՒԼՅԱՆ, հարուստ, վաճառական: ՄԱՐԻԱՄ, նրա կինը: ՍԵԴՐԱԿ ՄԱՐՈԻՇՅԱՆ, Նրանց հեռու-մոտիկ բարեկամի որդին: ՄԻՆԱՍ, վաճառական: ԱՆՈՒՇ, Թաթուլյանների տնային վարժուհին: ԳՐԻԳՈՐ ԱԶԱՏՅԱՆ, դպրոցի հոգաբարձու, հրապարակախոս և այլն: ԵՂԻՍԱԲԵԹ, նրա կինը (քաղաքական ամուսնությամբ): ԲԱՐՍԵՂ ՄԱՍԽԱՐՅԱՆ, Ազատյանի ընկեր-բարեկամը: ԾԱՌԱ, Թաթուլյանի տանը: ԾԱՌԱ, Ազատյանի տանը: ԱՆՆԱ ՍԻՍԱԿՅԱՆ, ուսումն ավարտած երիտասարդ մանկաբարձուհի:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1086 | Ներբեռնումներ: 475 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Մեծ ու փարթամ քաղաքի ծայրամասերից մեկի թաղը: Հավիտենական աղբով ծածկված ծուռտիկ-մուռտիկ փողոցներ, որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար կամ դեմ առնում մի պատի՝ կույր մուրացկանի պես: Իրար վրա թափված, իրարու հենված տնակներ, որոնց խարխուլ լաբիարները թվում է թե ամեն րոպե պատրաստ են թափվելու անցորդի գլխին: Փոքրիկ պատուհաններ կեսը ապակի, կեսը թղթած, փտած դռներ, հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմեռը տնքում են ձյունի ծանրության տակ, գարնանը ծածկվում փարթամ կանաչով և անձրևների ժամանակ կաթում, կաթում, կաթում, ստիպելով խեղճ ու թշվառ բնակիչներին պատսպարվել ծալքերում, դռների և պատուհանների խոռոչներում, չուլ ու փալասների տակ:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 5648 | Ներբեռնումներ: 962 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 2.0/1 | Մեկնաբանություններ(0)

Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: