Հյուրասենյակ շքեղորեն զարդարված: Դիմացը դուռ, որը եթե բացվի՝ երևում է նախասենյակը մուտքի դռնով, սեղանային հայելիով և վերնազգեստի կախարանով: Աջ կողմը դարձյալ դուռ դեպի ներքին սենյակները: Ձախ կողմը պատուհաններ դեպի հրապարակ, ուր երևում են հասարակական պարտեզի ծառերի կատարները:Գարնանային վճիտ օր, կեսօրից քիչ անց: Աջ դռնից մտնում է աղախինը և գնում է մուտքի դուռը բանալու: Դրսից մտնում է դայակը՝ առջևից գլորելով մանկական մի փոքրիկ սայլակ, որի մեջ քնած է Ֆլորայի մանուկը: Նրան հետևում է Ֆլորան շատ գեղեցիկ մի կին 27 տարեկան, ճաշակով հագնված, առանց գլխարկի: Նրանք վերադառնում են պարտեզից:
Միջակ կերպով զարդարված մի սենյակ Հասրաթյանների տանը: Դիմացը և ձախ կողմը դռներ. դիմացինը տանում է դեպի նախասենյակն, իսկ ձախը. դեպի մյուս սենյակը, աջ կողմը երկու լուսամուտ, որոնց առաջը դրված են ծաղկամաններ զանազան հոտավետ բացված ծաղիկներով: Ատեփանոսը նստած է բազկաթոռի մեջ և ակնոցներն աչքերին լրագիր է կարդում: Փոքր ինչ հետո մտնում է Ազատյանը:
Նորատի կինը երեխայի և դայակի հետ նոր Էր վերադարձել զբոսանքից և հագուստը փոխելու վրա էր, որպեսզի որդու և ամուսնու գալուց առաջ ճաշի սեղանը պատրաստի, երբ աղախինը մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան:— Ինչ պարոն, — հարցրեց տիկինը հետաքրքրված: — Չգիտեմ: — Ինձ է ուզում: — Այո: — Թե պարոնին: — Ոչ, ձեզ,— Եվ ի՞նչ: — Ասացի ճաշի ժամանակ է, չեն ընդունում, չհեռացավ. ասաց՝ շատ կարևոր գործ ունի:
Ես երկյուղից բռնված՝ նորից ետ եմ փախչում և որոնում մի անկյուն՝ ուր կարողանայի պահվել:— Պահվելու փոխարեն, բարեկամ, առաջ անցիր դու, բաց արա եկեղեցու դռները և մեզ բոլորիս դուրս շպրտիր այստեղից, զի արժանի չենք մենք այս սրբարանում կախվելու, — ասում են նրանք այնպիսի մի դառն ու վշտահար ձայնով, որ ես համարձակություն եմ առնում նրանց վրա նայելու:Եվ ահա այդ ժամանակ, պսակներից մինը, որ աչքի էր ընկնում յուր փառահեղ մեծությամբ, ծաղիկների առատությամբ և հարուստ ժապավեններով, և որի վրա, առհասարակ, ես հիացմունքով էի նայել միշտ, զատվելով մյուսներից, մոտեցավ ինձ և ասաց.— Իզուր ես դու այդքան հոգ տանում մեր մասին...
Բարեկամներիցս մինը փոքրիկ երեկույթ ուներ, ուր հրավիրված էի և ես: Որովհետև պաշտոնս չներեց ժամը տասից վաղ նրանց մոտ գնալու, ուստի երբ ներս մտա` հյուրերը արդեն ձգված էին բազկաթոռների վրա և տաք-տաք վիճում էին:Խոսակցության նյութը պ. Սեղբոսյանի երկրորդ ամուսնությունն էր, որը, ըստ երևույթին, շատ էր գրգռել իմ հյուրընկալ տիրուհուն: Երբ ես ողջունեցի տիկնոջը, նա ջերմությամբ ձեռքս բռնելով և բազկաթոռը առաջ քաշելով մոտը նստեցրեց և հրամայեց, որ ուղիղը խոստովանեմ, թե՝ արդյոք նա իրավունք ունի՞, թե ոչ:Ես, իհարկե, դեռ չգիտեմ, թե հարցը ինչումն է. բայց կամենալով մի հաճոյախոսություն անել‚ առանց վարանելու հայտնեցի, թե՝ տիկինը կատարյալ իրավունք ունի:
Գիշերվան մութը գետինն առել էր: Մեկ ոտդ քարին դիպչելիս, հազար տեղ ձեն էր տալիս: Երևանա բերդն ու Նորագեղի բաղերն՝ դաոել էին դիվանոնց բնակարան: Ամեն մեկ քարի, ամեն մեկ թփի տակի՝ հենց իմանում էիր՝ քո հոգեառ հրեշտակը նստած, քեզ ա մտիկ անում, որ սաղ սաղ կուլ տա: Կատաղած Զանգին փրփրել ուզում էր սար ու ձոր բաթմիշ անի, իրար գլխով տա: Մեկ բարակ քամի՝ էս սարսափելի սհաթին՝ մեկ տխուր ձեն բերում էր, կտրվում, էլ եդ քարափներին տալիս, լսողի սիրտը խորովում:
(Սենյակի կահ-կարասին դասավորելով) Տասնումեկ ժամն է, պետք է շուտով կարգի բերել: Օրիորդը հրամայել է հագնվել, կառքով ուրիշ տեղ է գնալու: Զարմանալի է. այս տանը հինգ ծառա կա, ամենից շատ ես եմ աշխատում, ամենից քիչ էլ ես եմ ստանում: Ինձ այստեղ չեն սիրում, բացի նոր իշխանուհուց: Նա ինձ հետ լավ է: Այո, նա լավ կին է, բայց էլի ծիծաղս գալիս է, երբ հիշում եմ, թե ո՛ւմ աղջիկն է: Աշխարհ է. փող ուներ, եկավ ու դարձավ նորին պայծառափայլություն: (Աջ դռներից ներս է մտնում Անյուտան):
Բեմը ներկայացնում է Ալավերդյանների բավական հարուստ զարդարված հյուրասենյակը: Դեպի ձախ երկու դուռ — խորքինը տանում է սեղանատուն, ավանսցենայի կողքինը — Եվգինեի ննջարանը: Այս երկու դռների միջև դրված է թախտ թանկագին մութաքաներով ու բարձերով: Խորքում նույնպես երկու դուռ, որոնցից ձախինը տանում է դեպի ննջասենյակ, աջինը` դեպի Միհրանի առանձնասենյակ: Աջ պատի վրա լուսամուտներ դեպի փողոց: Աջ պատի տակ դրված է դաշնամուր, մոտը մի սեղան, վրեն գեղարվեստական իրեր, լուսանկարներ դիտակով հանդերձ: Սեղանի մոտ բարձր պատվանդանով բրոնզյա լամպար ահագին մետաքսյա լուսամփոփով: Խորքի երկու դռների միջին ուղղությամբ բեմի մեջտեղում դրված է գահավորակ, շրջապատված շքեղ բազկաթոռներով: Աջ կողմում մի օրորվող բազկաթոռ (качалка): Ամենուրեք սենյակի ազատ և հարմար անկյուններում փոքրիկ, ցածր փափուկ նստարաններ: Պատերին կախված են յուղանկարներ և գրավյուրներ:
Մի բավական մեծ սենյակ: Ձախ պատի մեջ երկու լուսամուտ: Խորքի պատի մեջ դռներ դեպի մյուս սենյակները: Աջ պատի մեջ դռներ դեպի նախասենյակ: Երկու պատերի առջև թախտեր՝ տեղական գորգերով ծածկված: Ձախ պատի առջև դեպի ավանսցեն փոքրիկ գրասեղան՝ քովն երկու աթոռ: Հատակն ամբողջովին ծածկված է գորգերով: Պատերի վրա մի քանի աննշան նկարներ և Էջմիածնի կաթողիկոսի և Պոլսի հին ու նոր պատրիարքների պատկերները: Առաստաղից քաշ է արած մի մեծ լամպար՝ կերոսինի: Գրասեղանից վեր քաշ է արած հայելի: Աջ պատի մեջ բուխարի, որ վառ չէ: Ընդհանրապես սենյակը կրում է նյութական ապահովության կնիք:
Հասարակ կերպով կահավորված մի սենյակ է. նրա գլխավոր զարդարանքը կացուցանում են՝ «Ոգի Հայաստանի» պատկերը, որ կախված է աշխատության գրասեղանի հանդեպ, նրա մի կողմում Վարդանի, մյուս կողմում Ներսես Ե-րդի պատկերները, փոքր-ինչ հեռու պատի վրա ամրացրած է Կիպերտի աշխարհացույցը, ուր կարմիր մելանով խազած են Արտաշատ, Վաղարշապատ, Անի, Հայաստանի զանազան հին քադաքները: «Կռունկ», «Հյուսիսափայլ», «Ճըռաքաղ», Վենետիկի, Վիեննայի և Կ. Պոլսի զանազան հրատարակությունները դիզված են այս և այն պահարաններում:
Գարնան թարմ և փափուկ երեկոներից մինն էր: Արևի վերջին ճառագայթները դեռ ոսկեզօծում էին Կազբեկի ձյունապատ գագաթը: Ժամատներից լսելի էին լինում մեզմբարեպաշտական հնչումները զանգահարության: Հավլաբարի պառավ կնանիքը, ծածկված իրանց սպիտակ չարսավներով, շտապում էին աղոթելու:Նույն ժամուն Դուրկալենց Շուշաը, թևքերր ծալած, կաբայի փեշքերը գոտկումը խրած, լվացքի լագանը ձեռին, դուրս եկավ յուր փոքրիկ տնակի դռանը, և նայելով յուր չորս կողմն, երբ տեսավ անցնող չկա, շուռ տվավ լագանն յուր դռան առջև և սապնախառն ջուրը սպիտակ պղպջակներով անհետացավ փոշիներով պատած գետնի մեջ:
Բոլորակ դաշտի մեջ, ուր ցրված էին շատ գյուղորայք, գեղեցիկ-կանաչազարդ անտառի միջից հպարտ կերպով վեր էր բարձրացել մի հոյակապ ամրոց, որ յուր մինարեթներով, աշտարակներով և սուր-սուր ժանիքավոր պարիսպներով, արտահայտում էր ասպետական փառքը նրա բնակվող իշխանի:Այդ ամրոցը, յուր մարմարյա ջրբուխներով, գույնզգույն ապակեզարդ սենյակներով, մշտականաչ տունկերով և ծաղիկներով հովանավորված ճեմելիքներով, խիստ պատշաճավոր կերպով հարմարեցրած էր պարսկական գեղասեր ճաշակի շռայլությանը:
Էմման կանգնած էր պատուհանի առջև և նայում էր դուրս: Նրա առջև բացվում էր Թիֆլիսի մի մասը, որ, կարծես, թույլ կերպով ժպտում էր նորեկ գարնան դեռևս անզոր արևի փոքր-ինչ դժգույն ճառագայթների տակ: Բաց փիրուզային երկինքը կարծես նույնպես ժպտում էր: Հեռուն երևում էր հորիզոնը, մառախուղի նոսր, թափանցիկ շղարշով ծածկված: Մոտակա լեռներն և դաշտերն արդեն կանաչին էին խփում: Երբեմն տարագնաց թռչունների փոքրիկ երամակներ սրընթաց անցնում էին օդում: Ամեն տեղ երևում էր գարնան վերածնող շունչի ուժն ու զորությունը:
Թիֆլիսի Ամառային թատրոնում հայ թատրոնասերները բարեգործական նպատակով ինչ-որ ներկայացում էին տալի: Գուցե «բարեգործական նպատակն» էր պատճառը, որ բոլոր տոմսերը ծախված էին, որովհետև արդեն հայտնի իրողություն է այն, որ հայ «մշտական» խմբի ոչ-բարեգործական նպատակով տված ներկայացումներին գրեթե միշտ տորիչելյան դատարկություն էր տիրում թատրոնում, ժողովուրդը, որ բաղկացած էր գլխավորապես ինտելիգենտ կոչված դասից, նշանակյալ ժամանակից դեռ կես ժամ առաջ արդեն սկսել էր տեղալ դեպի թատրոն: Վերնահարկում, ուր հաճախում են գլխավորապես քաղաքի չքավոր հայ ուսանողները, արդեն սկսվել էր իրարանցումը: Բոլոր օթյակները բռնված էին:
189* թվի մեծ պասի նախավերջին շաբաթն Էր, օրն երկուշաբթի, ապրիլ ամսի տաք, հիանալի մի օր: Փոքրիկ եկեղեցու սպիտակ ներկված պատի տակ, տախտակի նեղ նստարանի վրա, նստած Էին մի պառավ և մի նորատի կին: Նրանք սպասում էին ճաշի ժամերգությանը: Հագուստներից երևում էր, որ պատկանում են հարուստ դասակարգի: Պառավը հագնված Էր թիֆլիսեցի կնոջ տարազով, նորատին՝ եվրոպական: Նրանք հարս ու սկեսուր Էին:Պառավի գլուխը ծերությունից շարժվում Էր անդադար կամ վերևից ներքև, կամ ձախից աջ, կարծես «այո» կամ «ոչ» Էր ասում, և աչքերը ջրակալում Էին շարունակ, թեև արտաքուստ նա շատ էլ ծեր կնոջ տպավորություն չէր թողնում: Բարությունն ու միամտությունը կաթում էր նրա փափուկ դեմքի ամեն մի խորշոմից, և այդ դեմքը մի տեսակ բութ-պայծառ արտահայտություն ուներ:
Իմ խոսքն այժմ երկրորդ իշխանուհու մասին է, բայց ոչ շինծու կամ կարկատած, այլ բուն ազնվատոհմ իշխանուհու, որի պապերը մի օր նշանավոր մարդիկ էին, համբավ ու կշիռ ունեին և իրենց մեծ խելքով ժողովրդի բախտն էին կառավարում:Բայց այդ մարդիկը մեռան և իրենց խելքի և հոգվո մեծությունն էլ իրենց հետ գերեզման տարին, թողնելով իրենց ժառանգներին միայն նյութական հարստություն և ազնվական կոչվելու անբռնաբարելի իրավունքը: Իսկ ժառանգներն ի՞նչ արին: — Իհարկե այն, ինչ որ բնական էր: Նրանք իրենց համար նոր փառք և անուն ստեղծելու հետամուտ չեղան, որովհետև այդ նեղությունը կրել էին արդեն իրենց նախնիքը: Նրանցից մի քանիսը, որոնք դեռ մեծարում էին պետական պաշտոնավարությունը, հետամուտ եղան նրան, և ի շնորհս հին բարեկամական կապերի և ոչ սեփական արժանավորության, ձեռք բերին նրան, իսկ մյուսները նստեցին հայրենական ապարանքում և անհոգությամբ սկսան շռայլել ժառանգած հարստությունները:
Հուլիս ամիսն էր. ճանապարհորդում էի արևմտյան Ռուսաստանում, որտեղից ապա մտադիր էի անցնել Գերմանիա և հանդիպել միջին ու հարավային Եվրոպայի մի քանի քաղաքները:Կիևից դեպի Վարշավ տանող ճանապարհի վրա, կայարաններից մեկում, իմ նստած կուպեն մտան երկու երիտասարդներ, որոնք իսկույն էլ ծանոթացան հետս` շնորհիվ այն փոքրիկ ծառայության, որ ես արի նրանց` զետեղելով իրենց կապոցները իմ իրեղենների կողքին: Երիտասարդներից մեկը, ինչպես հետո իմացա, ռուս էր, մյուսը լեհացի. երկուսն էլ շիկահեր, գրավչադեմ և, ըստ երևույթին, զարգացած մարդիկ: Ռուսը, սակայն, բարձրահասակ, ամրակազմ և զվարթերես մեկն էր, խոսում էր այնպիսի ձայնով, որ, ասես թե, հնչում էր ոչ թե մեկ, այլ մի քանի մարդկանց բերանից: Մինչդեռ լեհացին նրբակազմ էր, դեմքի խաղաղ արտահայտությամբ և խոսում էր մեղմ ու հանգիստ եղանակով:
Տասնևվեցերորդ դարու առաջին քառորդին Հայաստանի վրա ծանրացող թշվառությունները հասել էին իրենց գագաթնակետին: Պատճառը պարսից և օսմանցվոց անընդհատ պատերազմներն Էին, որոնց թատր էր դարձել մեր անբախտ աշխարհը:1596 թվականին պարսից Շահաբաս Ա. թագավորը, որ նոր էր յուր Խուդաբանդ հոր գահը ժառանգել, տակավին անզոր լինելով և, մանավանդ թե, օսմանցիներից վախենալով, ոչ միայն հետամուտ չեղավ նրանց` յուր հորից հափշտակված` Հայաստանի այն նահանգները ետ տանելու, որոնք իրեն էին պատկանում, այլև պատանդներ տալով հաշտություն խոսեց սուլթան Մուրադի հետ: Եվ այսպիսով 16-րդ դարու վերջին քառորդին Հայաստանը գրեթե ամբողջապես անցավ օսմանցվոց ձեռքը: Օսմանցի կուսակալները ազատ զգալով իրենց պարսից կողմից գալիք վտանգներից, սկսան ծանր և անտանելի հարկերով նեղել և տանջել հայ ժողովուրդը, որն արդեն բազմամյա հարստահարություններից վերջին աղքատության էր հասել:
«Ոչինչ չեմ հասկանում... խելքիս չէ նստում..., — բավական լսելի ձայնով փնթփնթում էր մի փոքրիկ մարդ, որ մոլորված կերպով ցած էր իջնում եռահարկ տան բարձր, մարմարյա սանդուղքներից: — Մարդը դուքանի համար լավ աշկերտ է ուզում, կնիկը տան համար լավ ծառա է ուզում: Արի՛ ու հասկացիր, թե ո՛րն է դրանց ուզած «լավը»: Որին որ տանում ես, չեն հավանում»:Տրտնջողը այն աստիճան պաշարված էր յուր մտածություններով, որ մինչև անգամ թողել էր գեղեցիկ կապերտի երկար զոլը, որ ձգվում էր սանդուղքների կատարից մինչև նրանց ստորոտը, և ամեն անգամ զարմանում էր, թե ինչո՞ւ յուր կոշտ կոշիկները սայթաքում են հայելու նման փայլուն և փղոսկրի նման կոկ մարմարիոնի վրա:
1872 թվականի վերջին ամսին էր: Թ... քաղաքը խորին կերպով մրափում էր գիշերային խավարի մեջ: Իսկ մի խուլ անկյունում, մի փոքրիկ և համեստ սենյակ դեռ լուսավորված էր ճրագի աղոտ լույսով: Այդ աղքատիկ բնակարանում, մահճակալի վրա պառկած էր մի մանկահասակ պատանի, որի գունատ դեմքը, շիջած աչքերը և խորին կերպով հոգվոց հանելը ցուցանում էին, թե նա տանջվում էր ծանր հիվանդությունով:Նրա մոտ տխուր դեմքով նստած էր մի երիտասարդ և հոգս էր տանում հիվանդին:
Այն քաղաքը, ուր կատարվել է այս անցքը, այժմ էլ այնպես աննշան է և աշխարհից մոռացված, որպես շատ տարիներ առաջ: Նրա բնակիչները աղքատ են, տները մեծ մասամբ ավերակ, փողոցները քարերի ու հողի կույտերով լի, տխուր, ամայի:Գեղեցիկ է միայն այդ քաղաքի բնությունը: Օդը քնքուշ է, երկինքը կապույտ ու պայծառ, շրջակա դաշտերը ծաղկազարդ, ձորերը հովասուն: Այնտեղ գարնանը գիշերը մինչև լույս երգում են սոխակները գավիթների բարձրագագաթ բարդիների վրա, իրանց գեղգեղանքը խառնելով տերևների մեղմիկ սոսափյունի հետ:
Տեսարանը ներկայացնում է Սահառունիների բնակարանը: Մի բավական մեծ սենյակ, որ թե հյուրասենյակ է և թե սեղանատուն: Աջ պատի մեջ երկու դռներ, որոնցից ավանսցենի կողմինը տանում է Անահիտի սենյակը, իսկ խորքինը Սենեքերիմի և Կատարինեի ննջարանը: Խորքի պատի մեջ դեպի ձախ դռներ, որ տանում են նախասենյակ և խոհանոց, դեպի աջ՝ ճաշի սեղան, քովը՝ պահարան ամանեղենի համար: Ձախ պատի մեջ, ուղիղ Անահիտի սենյակի դռների հանդեպ, դռներ որ տանում են Արտաշեսի սենյակը, մի փոքր հեոու, դեպի խորքը՝ գրասեղան, քովն աթոռներ: Աջ պատի երկու դռների միջև սովորական թախտ: Այս ու այն տեղ հասարակ աթոռներ: Դռները վարագույրներ չունին: Պատերին կախված են հայ հին, և նշանավոր մարդկանց պատկերներ և «Ոգի Հայաստանի» կոչված նկարը, ձեռագործ: