ՁԵռնարկելով Հոմերոսի «Ոդիսական»-ի հայրեն
թարգմանությունը, լիովին զգացել եմ այդ աշխատանքի լրջությունը և սիրով ու
համբերատարությամբ աշխատել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները և իմ
ուժերի ներածին չափով տալ այդ աշխարհահռչակ երկի թարգմանությունը իմ
մայրենի լեզվով: Թարգմանչի` Մկրտիչ Խերանյանի խոսքը գրքի ներածությունում:
Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
ՁԵռնարկելով Հոմերոսի «Իլիական»-ի հայրեն թարգմանությունը, լիովին զգացել եմ այդ աշխատանքի լրջությունը և սիրով ու համբերատարությամբ աշխատել եմ հաղթահարել բոլոր դժվարությունները և իմ ուժերի ներածին չափով տալ այդ աշխարհահռչակ երկի թարգմանությունը իմ մայրենի լեզվով: Թարգմանչի` Մկրտիչ Խերանյանի խոսքը գրքի ներածությունում: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
Ճապոնացի խոշոր գրող , Նոբելյան մրցանակակիր Յասինարի Կավաբատան իր «Լեռան հառաչանքը» վեպում նկարագրում էՃապոնիայի հետպատերազմյան կյանքը, պատերազմի թողած բոլոր բացասական երևույթերով: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի ջանքերով:
Ուիլյան Ֆոլքները 20-րդ դարի ամերիկյան գրականության հայտնի դեպքեևրից է: Պատմվածքները արձակագրի բավականին հարուստ ժառանգության կարևորագույն մասն են կազմում . մեզ գրողի հումանիզմը բացահայտվում է գրողի հարուստ միոցներով: Ու. Ֆոլքների գրական ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ տպագրվում են առաջին անգամ : Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
1794 թվականի հուլիսի 24-ին ամբոխի աղմուկ-աղաղակի և ծաղրուծանակի տակ գիլիոտինի դանակի հարվածից ընկավ Մաքսմիլիան ռոբեսպիերի գլուխը: Ամբոխը ցրվեց , աև այն ժամանակ ոչ մեկի մտքով չանցավ , որ ա ականատես եղավ ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության վախճանին: Ա. Պ. Լևանդովսկու գիրքը ոչ միայն յակոբինականների առաջնորդ ռոբեսպիերի կենսագրությունն է , այլև ֆրանսիական մեծ հեղափոխության ամենաստույգ տարեգրությունը, քանի որ ռեբոսպիերի կյանքը անքակտելիորեն կապված է նրա հետ: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
Գրքում տեղ են գտել Ստենդալի մի շարք նովելներ` «Մոցարտի կյանքը», «Վանինա Վանինի», «Մինա դը Վանգել», «Սնդուկը և ոգին», «Էռնեստին կամ սիրո ծագումը» : Այս նովելները հայ ընթերցողին համացանցում ներկայացվում են առաջին անգամ : Գիրքը թվայնացվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով:
Էրիխ Մարիա Ռեմարկի «Ապրելու ժամանակը ու մեռնելու ժամանակը» վեպը պատմում է գերմանացի զինվոր Էրնստ Գրաբերի կյանքի պատմության մասին, ով 1944 թվականին գերմանական ուժերի հետ օր օրի վրա ավելի է նահանջում Ռուսաստանում` հասնելով ընդհուպ մինչեւ Գերմանիայի սահմաններին: Գիրքը թաչգմանվել Գևորգ Էմինի կողմից: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի կողմից:
Վեպի գործողությունները ծավալվում են նավի վրա , ուր հավաքված մարդիկ վիճակախաղով շահել են հեռավոր ճանապարհորդության իրավունք: Ուղևորներին ինչ-ինչ պատճառներով չեն հայտնում , թե ուր են ուղևորվում , և յուրաքանչյուրի առջև հարց է ծառանում` ենթարկվել հրամանատարությանը, թե պարզել խորհրդավոր արգելքի պատճառները: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի կայքի ջանքերով:
Հին Հռոմի ստրուկների ամենախոշոր ապստամբության առաջնորդի կյանքի և պայքարի մասին է կենսագրական բնույթի այս պատումը, որի հիմքում ընկած են ընթերցողների լայն շրջաններին անհայտ փաստերն ու հիշատակումները: Հասցեագրված է ընթերցողների լայն շրջանակների համար : Գիրքը լուսապատճենահանվել է Գևորգ Ավետիսյանի կողմից հատուկ ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի համար:
Այս ժողովածուում ընթերցողը կգտնի ինչպես μուլղարական ժողովրդական, այնպես էլ ժամանակակից հեղինակների հեքիաթների նոր թարգմանվածքներ: Գիրքը հասցեագրված է սլավոնագետներին, հայագետներին, մշակութագաններին, ինչպես նաև ընթերցող լայն շրջաններին:
Ֆրանսիական դասականների շարքից ներկայացնում ենք Գի դը Մոպասանի Մահվան պես հզոր վեպը: Թարգմանությունը Ար. Տայանի: Գիրքը թվայնացվել է ՀամաՀայկական էլ. Գրադարան կայքի ջանքերով:
Գրքում ներկայացված են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծությունները թարգմանչի կողմից ծաղկաքաղ արված հեղինակի մի շարք ժողովածուներից: Թարգմանիչ Արման Կոթիկյանը գիրքը նվիրում է իր ծնողներին` Օլգա Բաբասյանին ու Արման Կոթիկյանին: Շնորհակալություն ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանին` այս գրքի հրատարակությունը նախաձեռնելու եւ աջակցելու համար:
Ավելի քան երկու հարյուրամյակ է այնցել այն օրից, երբ Եվրոպայում առաջին անգամ ծանոթացան "Հազար ու մի գիշեր" Հեքիաթներին , բայց դրանք մինչեւ օրս էլ պահպանել են իրենց հմայնքը: Համաշխարհային գրականության մեջ շատ քիչ գրքեր կգտնվեն , որ նույնքան սիրելի լինեն ընթերցողներին, ինչքան Շահրազադեի նշանավոր հեքիաթները: Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարանի ջանքերով:
Ճապոնացի գրող Կոբո Աբեի Ավազուտների Կինը , Ուրիշի դեմքը, Այրված Քարտեզ վեպերը դրամատիրական հասարակարգում մարդու մենակության և օտարացման մասին են պատմում ։ բայց հասարակությունից փախչել հնարավոր չէ ։ Եվ նրա հիմքերը փոխելով է միայն , որ հնարավոր է փոխել նաև մարդու գոյության պայմանները ։ Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով ։
ՀՀ ԳԱԱ-ի
հրատարակության Ուիլիամ Շեքսպիրի գործերի այս հայերեն թարգմանության շարքը
կարելի է ասել անգլիական գրականության ադամանդի փայլուն ներկայացումն է
հայ հասարակությանը ։ Գրքի ծավալը հսկայական է, քանզի Քրոնիկները կազմված
են երկու հատորից ։ Սա երկրորդ հատորն է, և առաջինը արդեն տեղադրվել է այս գրքի վերևում ։Գիրքը մեծ հաճույքով մենք ներկայացնում
ենք արդեն թվային ՝ բոլորին հասանելի տարբերակով ։ Գիրքը
լուսապատճենահանվել է «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի ջանքերով։
ՀՀ ԳԱԱ-ի հրատարակության Ուիլիամ Շեքսպիրի գործերի այս հայերեն թարգմանության շարքը կարելի է ասել անգլիական գրականության ադամանդի փայլուն ներկայացումն է հայ հասարակությանը ։ Գրքի ծավալը հսկայական է, քանզի Քրոնիկները կազմված են երկու հատորից ։ Սա առաջինն է և այն մեծ հաճույքով մենք ներկայացնում ենք արդեն թվային ՝ բոլորին հասանելի տարբերակով ։ Գիրքը լուսապատճենահանվել է «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի ջանքերով։
Ա. Քամյու, Թ. Վուլֆ, Ջ. Օրվել , Ռ. Բախ, Գ. Մարկես - Հինգ Վիպակ շարքը, որում վերոհիշյալ հեղինակների մեկական ստեղծագործություն է տեղ գտել ։ Բնագրերից թարգմանությունները արվել են Գր. Քեշիշյանի, Ա. Ջիվանյանի , Ա. Էմինի, Ն. Հարությունյանի, և Հ. Սահակյանի կողմից։ Գրքում ամփոփված ստեղծագործությունները խորը հետք են թողել 20-րդ դարի գեղարվեստական մտածողության վրա։ Բոլոր գործերը հրապարակվում են առաջին անգամ այս գրքով ։ Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ . Գրադարան կայքի ջանքերով ։
Ժողովածուն ամփոփում է սովետական ֆանտաստիկայի ականավոր ներկայացուցիչներ Արկադի և Բորիս Ստրուգացկիների «Դժվար է Աստված լինել» , «Խնջույք ճամփեզրին», «Աշխարհի կործանումից միլիարդ տարիներ առաջ» գործերը։ Առաջինը պատմում է այն մասին, թե մարդն ինչպես է իրեն դրսևորում արտառոց իրավիճակներում ։ Երկրորդ վիպակում , որի մոտիվներով Տարկովսկինն նկարահանել է հանրահայտ «Ստալկեր» ֆիլմը , նկարագրված է արտերկրային քաղաքակրթության հետ առնչվելու հետևանքները ։ Երրորդ վիպակը նվիրված է մարդկության առջև գիտնականի պատասխանատվությանը ։ Գիրքը լուսապատճենահանվել է ՀամաՀայկական Էլ. Գրադարան կայքի ջանքերով ։
«Ոճիր և Պատիժ» Ֆ. Մ. Դաստաևսկու ամենանշանավոր ստեղծագործություններից է , գրողի մտահղացումները , նրան հուղոզ պրոբլեմները հանրագումարի բերող մի բացառիկ գործ ։ Գիրքը որպես ռուսական գրականության գլխավոր փայլերից մեկը որոշվել է թվայնացվել «ՀամաՀայկական Էլ . Գրադարան» կայքի կողմից ։
Ասկանիո վեպում հեղինակը նկարագրում է իտալացի հռչակավոր արձանագործ ու նկարիչ Բենվետուտո Չելլինիի կյանքի մի ժամանակահատվածը միայն՝ Ֆրանցիսկ I-ի արքունիքում անկացրած տարիները ։ վեպում նկարագրված են 16-րդ դարի Ֆրանսիայի կենցաղն ու բարքերը ։ վեպն առաջին անգամ հրատարակվել է հայերեն 1968 թ.ին ։ Գիրքը ռուսերենից թարգմանել է Ա. Ս. Հայրապետյանը ։ Գիրքը լուսապատճենահանվել է «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի ջանքերով։