Հունգարական գրականության մեջ վիպակը միշտ էլ պատվավոր տեղ է գրավել ։ Հիսունական թվականների վերջին , վաթսունականների սկզբներին առանձնահատուկ մինչև այդ չտեսնված սրությամբ դրված է հունգարական գյուղի արմատական վերափոխման , վերջնականապես սոցիալիստական զարգացման ճանապարհին դնելու հարցը ։ Այն ժամանակ առաջիններից մեկը, ով փորձեց ըմբռնել գյուղական կյանքում ծագած նոր խնդիրները , դա երիտասարդ գրող Էրժեբեք Գալգոցին էր իր Կիսաճանապարհին ստեղծագործությամբ ։ Գիրքը ռուսերենից թարգմանել է Ե. Ս. Զարեհյանը ։ Գիրքը լուսապատճենահանվել է «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի ջանքերով ։
Հրեական ծագումով ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Կաֆկա «Դղյակը» համարվում է քսարներորդ դարի գրականության մեծագույն նվաճումներից մեկը։ Այս հրատարակչությունը լույս տեսած «Գարուն»ի ջանքերով հայերենով հրատարակվում է առաջին անգամ , իսկ մեր «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքը լուսապատճենահանելով այս գիրքը առաջին անգամ հնարավորություն է տալիս կարդալ արդեն էլեկտրոնային տարբերակով։
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսորի ինքնակենսագրական այս գիրքը հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին։ Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանև և բարությանը, դրանով իսկ նվաճում վերապրելու իրենց իրավունքը ։ Ֆրանսերենից թարգմանեց Սոֆի Ավագյանը ։ Գիրքը լուսապատճենահանվել է «ՀամաՀայկական Էլ. Գրադարան» կայքի ջանքերով։
Գրքում ընդգրկված են գրողի առավել նշանակալից գործերից երկուսը ՝ «Հազարաթև կռունկը» և «Ձյունոտ երկիրը» վիպակները։ Հավատարիմ ճապոնական դասական գրականության ավանդույթներին , հեղինակը ներկայացնում է գեղեցկի ճապոնական պատկերացումը ՝ մի դեպքում պատկերելով թեյի ազգային հինավուրց ծեսի ներքին բովանդակությունը , մյուս դեպքում ձյունը , ճերմակությունը որպես մաքրության խորհրդանիշ։ Կառուցված լինելով պարզ սյուժեների վրա , այդ ստեղծագործությունները գովերգում են գեղեցիկն ու մարդկայնությունը ։ Գիրքը թերգմանվել է ռուսերենից Մանե Զարեյանի կողմից։ Գիրքը լւոսապատճենահանվել է "ՀամաՀայկական Էլ . Գրադարան" կայքի կողմից ։
Ներկայացնում ենք ռուս մեծանուն հեղինակ Պուշկինի ստեղծագործությունների հայերեն թարգմանությունը ։ ժողովածույում տեղ են գտել , ինչպես հեքիաթներ այնպես էլ պոեմներ ու արձակ ստեղծագործություններ։ Թարգմանությունը Աթ. Խնկոյանի և այլն։ Գիրքը լուսապատճենահանվել է "ՀամաՀայակական Էլ. Գրադարան"-ի ջանքերով։
Ժողովածուն ընդգրկում է Մաքսիմ Գորկու բանաստեղծություններն ու լեգենդները՝ Ե. Չարենցի թարգմանությամբ, ինչպես նաև նրա հոդվածներն ու ասույթները մեծ գրողի մասին։ Գիրքը ընթերցողին հնարավորություն կտա ծանոթանալու նաև Մ. Գորկու «Դոստիգաև և ուրիշները» պիեսի չարենցյան նորահայտ թարգմանությանը, որը այստեղ տպագրվել է առաջին անգամ Գիրքը լուսապատճենահանվել է "ՀամաՀայկական Էլ. Գրադարան" կայքի ջանքերով։
Сборник стихотворений великого французского поэта Артюра Рембо. В
том вошли стихотворения 1869 года: "Подарки сирот к Новому году".1870
год: "Первый вечер", "Предчувствие", "Кузнец" и др.1871 год:
"Голова фавна", "Сидящие", "Вечерняя молитва" и др.Последние
стихотворения (1872): "Воспоминание", "О сердце, что для нас...",
"Мишель и Кристина", "Слеза" и др.Озарения: "После Потопа",
"Детство", "Сказка", "Парад", "Антика" и др.Одно лето в аду:
"Когда-то, насколько я помню...", "Дурная кровь", "Ночь в аду", "Утро" и
др.В книге представлены иллюстрации.
Հայ ընթերցողին հայտնի ''Բիբլիական
ավանդապատումների'' հեղինակ լեհ գրող Զենոն Կոսիդովսկին այս գրքում պատմում
է հին քաղաքակրթությունների և հնագիտական հայտնագործությունների մասին,
ցույց տալիս,թե ինչպես են քաղաքակրթությունները դարերի լռին խորքից ձեռք
մեկնում միմյանց:
Խնդրում եմ , երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդուն ձոնելու համար. Պետք է արդարանամ այդ մեծահասակ մարդը իմ ամենամտերիմ բարեկամն է , բացի այդ նա աշխարհում ամեն ինչ հասկանում է , նույնիսկ մանկական գրքերը։ Եվ վերջապես, նա ապրում է ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք, և նա մխիթարության մեծ կարիք է զգում։ Եթե այս ամենը ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը նվիրում եմ մի տղայի, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասաակ ընկերը։ Չէ՞ որ բոլոր մեծահասակաները երեխաներ են եղել, միայն թե նրանցից ոչ բոլորն են հիշում այդ բանը։ Այսպես ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ։ Լեոն Վերտին, երբ նա փոքրիկ տղա էր.. ։ Գիրքը լուսապատճենահանվել է "ՀամաՀայկական Էլ. Գրադարան " կայքի կողմից։
Ժան Նիկոլա Արթյուր Ռեմբո (Ֆրանս. Jean Nicolas Arthur Rimbaud)(1854 հոկտեմբերի 24 - 1891 նոյեմբերի 10)-ֆրանսիացի բանաստեղծ, սիմվոլիզմի
ներկայացուցիչ։ Ծնվել է 1854 թ.–ի հոկտեմբերի 24-ին հյուսիս–արևելյան Ֆրանսիայի Շառլվիլլ
քաղաքում: Մահացել է 1891 թվականի նոյեմբերի 10-ին Մարսելում: Ազդվել է ֆրանսիացի սիմվոլիստ Բոդլերից, ինչպես նաև վաղ
տարիքում՝ Վիկտոր Հյուգոյից («Որբերը»)։ Ռեմբոյի և
Բոդլերի սիմվոլիզմը հետագայում մեծ ազդեցություն ունեցավ 20-րդ դարի պոեզիայի, այդ թվում՝ Վլադիմիր Վիսոցկու պոեզիայի վրա, իսկ հայ
բանաստեղծներից՝ Եղիշե Չարենցի ստեղծագործության վրա։
В этой книге Умберто Эко обращается к феномену безобразного, которое
чаще всего рассматривали как противоположность прекрасному, но подробно
никогда не исследовали. Однако безобразное — понятие гораздо более
сложное, чем простое отрицание различных форм красоты. Всегда ли
уродство символизирует зло? Почему на протяжении многих веков философы,
художники, писатели неизменно обращались к отклонениям от нормы,
диспропорциям, изображали козни дьявола, ужасы преисподней, страдания
мучеников и трагизм Страшного суда? Что хотели они сказать своими
произведениями? Как реагировали на них современники и как сегодня
воспринимаем эти произведения мы?
Այստեղ տեղ են գտել
Խորխե Լուիս Բորխեսի մի քանի ստեղծագործություններ, սակայն սրա միակ
առավելութունը այն է, որ սա արդեն .doc ձևաչափով է: բացի այդ ներկայացնում
ենք նաև Բորխեսի շատ քիչ հայտնի հարցազրույցներից մեկի հայերեն
թարգմանությունը , որը կարծես թե հենց նրա ոճով է գրված: Հարցազրույցի
ամբողջ գաղտնիքը հենց նրա մեջ է, որ հարցազրույց տվողը հենց ինքը`
փիլիսոփայական փայլուն մտքի տեր Բորխեսն է:
Ժողովածուն
ընդգրկում է նմուշներ XX դարի արտասահմանյան դրամատուրգիայից:
Մեկական ստեղծագործությամբ ներկայացված է Ժ. Ժիրոդուի, Ս. Բեքեթի, Ժ. Անույի, Է. Իոնեսկոյի, Ա. Քամյուի, Է. Օբլիի և Ջ. Օսբորնի դրամատուրգիական
ժառանգությունը: Նախատեսված է ուսանողների և ընթերցող լայն շրջանների
համար: Գիրքը լուսապատճենահանված է "ՀամաՀայկական Էլ. Գրադարան"-ի կողմից:
Գիրքը ներկայացնում է սովետական հետախույզ Իսաևի սխրագործությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին:Լինելով Հիմլերի գործակալության պատասխանատու պաշտոնյա, Իսաևը կարողանում է շատ մեծ ծառայություններ մատուցել հայրենիքին ի չիք դարձնելով հիտլերյան հետախուզության մի շարք խոշոր օպերացիաների վտանգը:Մեծ քանակությամբ փաստական նյութեր պարունակող այս վեպը կարդացվում է մեծ հետաքրքրությամբ և ունի դաստիարակչական նշանակություն:
Ժողովածուն ընդգրկում է նմուշներ XX դարի արտասահմանյան դրամատուրգիայից:
Մեկական ստեղծագործությամբ ներկայացված է Յ. Օ'Նիլի, Ու. Սարոյանի, Թ.
Ուիլյամսի, Ժ. Կոկտոյի, Ա. Ադամովի, Ժ-Պ. Սաստրի և Կ. Աբեի դրամատուրգիական
ժառանգությունը: Նախատեսված է ուսանողների և ընթերցող լայն շրջանների
համար: Գիրքը լուսապատճենահանված է "ՀամաՀայկական Էլ. Գրադարան"-ի կողմից:
Հունգար գրականության դասական Դոժյո Կաստոլանին (1885-1936) "Ներոն, Արյունարբու բանաստեղծ" վեպում (1922) պատկերում է Հռոմեական կայսրության պատմության ամենաբարդ շրջաններից մեկը` մ.թ. I դարը, արյունարբու Ներոնի տիրապետության ժամանակաշրջանը:
Անգլիական ականավոր վիպասան Հերբերտ Ուելսի ''Ռուսաստանը մշուշի մեջ''
գիրքը, որ գրվել է համարյա իննսուն տարի առաջ մնում է մեր դարաշրջանի
ամենահետաքրքիր գրական փաստաթղթերից մեկը:
Նովելի գլխավոր հերոսը` ֆաշիստական մենախցի բազում տարիների բնակիչը, կխելագարվել միայնությունից և պարապությունից, եթե երջանիկ մի դիպվածով նրա ձեռքը չընկներ շախմատի խաղի մի ժողովածու:Նա երևակայությամբ այնքան է տիրապետում խաղին, որ բանտից դուրս գալուց հետո կարող էր հաղթել նույնիսկ աշխարհի չեմպիոնին:
Վաղամեռիկ իտալացի երիտասարդ բանաստեղծի գործերին բնորոշ են լույսն ու թախիծը ,սերն ու կարոտը, ինչը նա փորձում է մարմնավորել բանաստեղծական ժամանակակից ձևերով ու լեզվական առինքնող քնարականությամբ: