Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
15.11.2025, 23:09 |
|
Կատեգորիայի նյութերը՝: 182 Ցուցադրված նյութերը՝: 21-40 |
Էջեր: « 1 2 3 4 ... 9 10 » |
Դասավորել:
Ամսաթվով ·
Անունով ·
Վարկանիշով ·
Մեկնաբանություններով ·
Ներբեռնումներով ·
Ցուցադրություններով
Գրքույկում պատմվում է Պարույր Սևակի սխրանքի մասին, որ կատարեց
նա իր պոեզիայով մեր երկրի դժվարին տարիներին՝ սոցիալիստական
հասարակությանը մղելով հեղափոխական վերափոխումների անհրաժեշտության
գիտակցության:
|
Թեքեյան Վահան Միհրանի (1878–1945) ― հայ ժողովրդական բանաստեղծ։ Հայ բանաստեղծության հարուստ աշխարհում իրենց ուրույն ու չքնաղ երանգներն ունեն Վ. Թեքեյանի ստեղծագործություները։ Նա եղեռնից պատահաբար փրկված հայ այն լավագույն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հավատը և իր ստեղծագործություններում արծարծեց կենսուրախության ու հերոսության գաղափարները։
|
Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին), Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թ - ին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է:
|
Գրքույկը նվիրված է 5-18-րդ դարերի հայկական թարգմանություններին, որոնց միջոցով միջնադարյան հայ հասարակության սեփականությունն են դարձել տարբեր ժողովուրդների գրականության, փիլիսոփայության, բնագիտության և հոգևոր մշակույթի այլ բնագավառների կարևոր նվաճումները:
|
Ձեզ ենք ներկայացնում Միքայել Նալբանդյանի բանաստեղծություններից երկուսը՝"Ազատություն" և "Իտալացի աղջկա երգը":
|
Պարույր Սևակի (1924-1971) "Խոսք Հավաստիքի", "Մայրենի լեզու", "Հոյոց լեզու" բանաստեղծությունները, "Եվ Այր մի` Մաշտոց անուն..." անզուգական պոեմը և "Թրի դեմ` գրիչ" հադվածը նվիրված են հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցին, նրա գործի արժեքավորմանն ու պատմական նշանակությանը, հայոց լեզվի գովերգությանը: Անցյալի ու ներկայի զուգահեռներով բանաստեղծը նոր սերնդին է փոխանցում հայ ժողովրդի հավերժության գաղտնիքը` սոցիալ-քաղաքական իրադարձությունների հիմքի վրա: Գիրքը հրատարակված է մահվան 20-ամյակի առիթով :
|
Գրքում տեղադրվել են գրողի «Կապույտ տարիներ», «Սինգարա», «Թթենիներ» վիպակները և «Ամարաս» ուղեգրությունը։
|
Ձեզ ենք ներկայացնում տաղանդաշատ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ Վազգեն Օվյանի ''Լեռնակերտ'' վեպը:
|
"Հայոց գաղտնի ուխտ" պատմավեպում դեպքերը ծավալվում են 14-րդ դարում, երբ Լանկ Թեմուրի հորդաները ներխուժեցին Հայաստան:Սովը, չաղաթայների վայրագությունները օրհասի առաջ կանգնեցրին հայ ժողովրդին, դրվեց ժողովրդի լինել- չլինելու հարցը:Հայերը օրհասական ճիգեր էին գործադրում գոյատևելու համար երկու ճակատամարտերում հայերը կարողացան պարտության մատնել լանկթամուրյան հորդաներին:
|
Անվանի բանաստեղծուհու ''Երկխոսություն իմ և իմ միջև'' պոեմը արտացոլում է հայ աշխարհը ալեկոծող Ղարաբաղյան շարժումը և Մեծ երկրաշարժի ողբերգությունը:Պոեմում նույն հոգում միաժամանակ հնչում, իրար ընդդիմախոսում և իրար լրացնում են երկու ձայն. մեկը` պատմության անհաշիվ աղետներին դիմակայած, հազարամյակներից եկող և դեպի հազարամյակները գնացող հայ ժողովրդի հավաքական ձայնն է, մյուսը՝ հայ անհատի, որդեկորույս մոր, հոր, որբացած երեխաների, հենարան և մխիթարություն փնտրող մարդու ձայն:
|
Երիտասարդ բանաստեղծուհին ջերմ սիրով երգում է սովետական առօրյան, մեր երիտասարդության ազնիվ սիրո խոհերն ու ապրումները:Ժողովածուն կազմված է երկու բաժիններից՝ ''Կնոջ սիրտ'' և ''Հեռավոր ափերում'':
|
Երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է:Այն ընդգրկում է պարբերական մամուլում հրապարակված և ընթերցողների համակրանքը շահած պատմվածքներ, որոնց հերոսները պարզ ու հասարակ մարդիկ են, աշխատավոր մարդիկ, իրենց հոգսերով, կյանքի դրամատիկ պահերին` ուրույն դրսևորումներով ինքնատիպ ներաշխարհով:
|
''Անցյալ կորուսյալ'' ժողովածուն ընդգրկում է Դավիթ Հովհաննեսի` վերջին տարիներին գրած քնարական, հայրենասիրական և քաղաքացիական բանաստեղծությունները:Խոհեր մարդու և ժամանակի, անցյալի ու ներկայի փոխհարաբերությունների, նաև` հոգեկան ու բարոյական կատեգորիաների արժեվորման շուրջ-ահա հեղինակի ստեղծագործական տարերքը:
|
ժողովածուն ամբողջացնում է Ջավախքում՝Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջաններում ստեղծագործողների մի մասի դիմանկարը:Նրանք անմասն չեն ընդհանուր հայ գրականության զարգացման հիմնական միտումներից, նրանց ստեղծագործությունը կրում է հայ գեղարվեստական մտքի փորձի և որոնումների կնիքը:
|
''Ոգեկոչ'' ժողովածուում զետեղված են
ֆրանսահայ հեղինակի տարբեր ժամանակաշրջաններում գրված բանաստեղծություններն
ու պոեմները, որոնք բացահայտում են Ալեքսանդր Վարպետյանի անհանգիստ
հուզաշխարհը, ուրույն աշխարհայացքն ու ըմբոստ իմաստասիրությունը:
|
Կյանքի արագացող ռիթմերի, մարդու բարօրության դեմ սպառնալիքների խտացման մեր ժամանակներում մի պահ կանգ առնող, սեփական ձայնի ու նկարագրի վերածնման, կյանքի նախնական` երկիրը երկիր և մարդուն մարդ պահող ճշմարտությունների համար պայքարող մարդկանց մասին է մեծանուն հայորդի Վազգեն Սարգսյանի անդրանիկ ժողովածուն:
|
Ձեզ ենք ներկայացնում Վանո Սիրադեղյանի պատմվածքների ժողովածուն, որը լուսապատճենահանվել է ''ՀամաՀայկական Էլ. Գրադարան'' կայքի կողմից:
|
Роман-эпопея X. Даштенца, предлагаемый Вашему вниманию, проникнут духом истории.
Он повествует об «огненном поколении, которое вышло из-за легендарной горы
Сасунской», что расположена ныне в так называемой Западной Армении. О Хачике же
Даштенце, известном писателе и переводчике, еще будет написано много. Как поэт,
прозаик и переводчик он оставил неизгладимый след в нашей национальной
литературе.
|
Армянский поэт. Академик АН Армянской ССР (1943). В 1889—92 учился в
Эчмиадзинской духовной семинарии "Геворкян". Печататься начал в 1892.
За деятельность, направленную против царизма, был арестован в 1896 и
выслан в Одессу. В 1897 издал первый сборник стихов "Песни и раны".
Лиризм, эмоциональность, напевность его стихов сразу сделали его имя
популярным. Лучшие творения полны скорбных и мучительных раздумий о
судьбах человечества, о несправедливости жизненного устройства,
проникнуты любовью к родине, к народу.
|
Գրքում զետեղված են հայ սիրերգության լավագույն նմուշները՝Քուչակից մինչև մեր օրերը:Հեղինակները ներկայացված են ժամանակագրական կարգով՝հիմք ընդունելով նրանց ծննդյան թվականները:
|
|
|