Այլ Բաժիններ |
|
Մուտքի Ձև |
|
Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site
Բաժնի կատեգորիաները |
|
Մեր Հարցումը |
|
Վիճակագրություն |
Կայքում են : 1 Հյուրեր: 1 Օգտվողներ: 0 |
Նորաձևություն
Haircuts 2013
|
| Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS |
15.11.2025, 19:18 |
|
Կատեգորիայի նյութերը՝: 182 Ցուցադրված նյութերը՝: 41-60 |
Էջեր: « 1 2 3 4 5 ... 9 10 » |
Դասավորել:
Ամսաթվով ·
Անունով ·
Վարկանիշով ·
Մեկնաբանություններով ·
Ներբեռնումներով ·
Ցուցադրություններով
Պարույր Սևակի սկզբնական շրջանի անտիպ բանաստեղծությունների ,բանաստեղծական շարքերի պոեմների ու նամակների սույն ժողովածուն՝ ըստ Հովհ. Ղազարյանի անձնական արխիվի, որոշ բացառությամբ տպագրվում է առաջին անգամ` բանաստեղծի ծննդյան 60 ամյակի առթիվ:
|
Ժողովածուն ընդգրկում է 13-14-րդ դարերի նշանավոր տաղերգու Խաչատուր Կեչառեցու բանաստեղծությունները:
|
Ժողովածուն ամփոփում է Վարպետի նշանավոր ,,Հայդուկի երգերից'' շարքը, որը ժամանակին տպագրվել է նախահեղափոխական հայ մամուլում, իսկ նրա երկերի ժողովածուն երբեք չի զետեղվել:Երկրորդ բաժինը կազմում են քնարական այն բանաստեղծությունները, որոնք նույնպես ծանոթ չեն ընթերցողների լայն շրջաններին, քանի որ մնացել են հայ պարբերականների էջերում:
|
Ժողովածուն ընդգրկում է 17-18-րդ դարերի հայ բանաստեղծության խոշորագույն ներկայացուցիչներից մեկի՝Նաղաշ Հովնաթանի սիրո, խնջույքի, երգիծական խոհա-խրատական տաղերը: Իբրև հավելված ներկայացվում է բանաստեղծի որդու` Նաղաշ Հակոբի` ողբը հոր մահվան առթիվ:
|
Ժողովածուն ընդգրկում է 16-րդ դարի վերջի և 17-րդ դարի առաջին քառորդի հայ միջնադարյան գրականության աչքի ընկնող ներկայացուցիչներից մեկի՝Ներսես Մոկացու բանաստեղծությունները:
|
Սիլվա Կապուտիկյանի ,,Ձմեռ է գալիս'' փոքրիկ ժողովածուն ամփոփում է անվանի բանաստեղծուհու հայրենասիրական, խոհական և սիրո նոր երգերը:
|
Արևմտահայ հայտնի գրող, գրականագետ, մանկավարժ:Պատմվածքներով, գրական ուսումնասիրություններով ու հոդվածներով հանդես է եկել սփյուռքահայ պարբերականներում:
|
"Давид Сасунский" ("Сасунци Давид"), -
героический эпос армянского народа. Состоит из четырёх ветвей: "Санасар
и Багдасар", "Мгер Старший", "Давид Сасунский" и "Мгер Младший".Название всему эпосу дала его третья
ветвь. Считается, что поводом для её создания послужило восстание в 851
году крестьян против сборщиков дани Арабского халифата в одном из
районов Армении, - горном Сасуне.

|
Cтихотворения великого армянского писателя Ваганa Терянa можете читать с русским переводом. 
|
Ժողովրդի սիրտը, միտքը, փիլիսոփայությունը, միով բանիվ՝ ժողովրդի հանճարը արտացոլվում է նրա ստեղծած հեքիաթների մեջ։ Քանի որ հեքիաթ ստեղծող ժողովուրդը անմահ է, հեքիաթն էլ մնում է նրա հետ անմահ։ Ի՞նչ խոսք, որ հեքիաթը կերպարանափոխվում և իր դարաշրջանի, իր ժամանակի կնիքն է կրում։Որ շատ չիջնենք հազարամյակների խորքը, հիշենք թեկուղ՝ «Ի սկզբանե էր բանն, և բանն էր առ աստված, և աստված էր առ բանն»։ Այս սքանչելի հեքիաթը իրապես գովերգն է ոչ թե աստծո, այլ բառ ու բանի։ Բիբլիական առասպելներից սկսած մինչև մեր օրերը ավանդը, առասպելը, հեքիաթը կենդանի են ժողովրդի մեջ։
|
Կապույտ1 բերդը պաշարված էր ...Դեռ նոր էր բացվել գարունը, նոր հալվել ձյունն ու սառույցը և թավշյա կանաչով պատել բերդի շրջակայքը, երբ Յուսուֆ սպարապետը յուր հրոսակներով կանգ առավ Կապույտ բերդի պատերի տակ և բազմաթիվ սպիտակ վրաններով շրշապատեց բերդը, ուր ամրացել էր հայոց թագավոր Սմբատը յուր հավատարիմ խմբով: Արեգակը նոր էր թաքնվել լեռների քամակին՝ յուր ետևից թողնելով ծիրանագույն շերտեր, որոնք հետզհետե անհետանում էին, մեկ գույն մյուսի հետ խառնվում, ոչնչանում և ապա թողնում ամպերի գորշ կույտեր: Կամաց-կամաց հեռավոր լեռներն ընկղմվում էին խավարի մեջ և անհետանում, այնինչ Կապույտ բերդի շրջակա բլուրները և դաշտերը ծածկվում էին խարույկներով:
|
В этом сборнике вы найдете замечательные армянские сказки Ованеса Туманяна в переводе знаменитых русских писателей и поэтов таких как, С.Я. Маршак, В.Звягинцевой, Я.Хачатрянца, В.Абрамян и др.
|
ժամանակով Կատուն ճոն էր,Շունն էլ գըլխին գըդակ չուներ,Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի Ճանկել էր մի գառան մորթի:Եկավ մի օր, ձմեռվան մըտին,Կատվի կուշտը տարավ մորթին:— Բար աջողում, ուստա Փիսո,Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,Ա՜ռ էս մորթին ու ինձ համար Մի գդակ կարի գըլխիս համար:Վարձիդ համար միամիտ մընա՜,Համա-համա շատ չուշանա:

|
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887 թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ․)։ 
|
Գրականության պատմության մեջ կան դեմքեր, որոնց ստեղծագործության տեղը և արժեքը որոշվում են տվյալ պատմական ժամանակաշրջանի մեջ միայն: Այս իմաստով նրանք պատկանում են անցյալին. նրանց վաստակը, ձեռք բերումները գեղարվեստական տեսակետից կապված են գրական զարգացման պրոցեսի այս կամ այն շրջափուլի հետ: Եվ քանի որ գրական-գեղարվեստական մտքի այսօրինակ ներկայացուցիչների ժառանգությունը գրականության պատմության թեև ոչ էական, բայց անբաժանելի մասն է կազմում, ուստի այն զուրկ չէ գիտական ու գրապատմական հետաքրքրությունից: Այս վերջին հանգամանքը թերևս այն վճռական գործոնն է, որով այդ գրողների ստեղծագործությունը ժամանակակից ընթերցողի համար արժեք ու նշանակություն է ձեռք բերում:
|
Մարկոզովների բնակարանԸ: Մեծ, հարուստ կահավորված սալոն: Մաքուր և կոկետաբար հագնված Անֆիսան փետուրներից շինված ավելով փոշուց մաքրում է կահ-կարասին, երգելով ու թռչկոտելով: Գործն ընդհատելով, մոտենում է մեծ հայելուն, նայում է իրան ոտքից մինչև գլուխ, շտկում է մազերը, հիանում է ինքն իրանով, մանավանդ իր ոտների գեղեցկությամբ և նոր կոշիկներով: 
|
Գեղեցիկ ամառանոցային պարտեզ: Կենտրոնում երկու միմյանց կից բուսած ծառեր խիտ տերևներով: Նրանց ստվերի տակ թեյի սեղան սպիտակ սփռոցով ծածկված, շուրջը եղեգնյա աթոռներ: Խորքի ամբողջ երկայնությամբ երկաթե ցանկապատ, որի մեջտեղում դռներ՝ կանաչ ներկած: Դեպի աջ օրրան (համակ), որի վրա մի բարձ և մի անկազմ գիրք: Ցանկապատից դեն փողոց, հետո թփերով ծածկված բլուր, հետո միմյանցից բարձր լեռների շարք: Շատ հեռվում մի ձյունագագաթ լեռն, ընդհանրապես վեհ և գեղեցիկ կովկասյան պեյզաժ:
|
(Մի պատկեր Բաքվի մշակների կյանքից)— Աղա՜, զավոդն այրվում է: Իվան Գրիգորիչ Մարությանցը մի միջահասակ, չաղ և բավական ջահել մարդ էր եվրոպական սև հագուստով: Նրա լիք, կոլորակ և մաքուր սափրած երեսի կարմիր գույնը մի վայրկյանում թռավ դժբախտ լուրը լսելու ժամանակ: —Ե՞րբ, ո՞ր ժամին, զավոդի ո՞ր կողմից է սկսվել հրդեհը, — վերին աստիճանի անհամբերությամբ և հրամայաբար հարցնում էր նա, երկու փոքրիկ և խորամանկ աչքերի բիբերը արագությամբ շուռ տալով և ձեռները տարածելով դեպի առաջ: Կարծես նա ուզում էր կատաղաբար հարձակվել չարագուշակ լրաբերի վրա և տեղն ու տեղը խեղդել նրան:
|
Բեմը ներկայացնում է Շարբաբչյանների տունը, մի ընդարձակ սենյակ երեք դռներով, որոնցից խորքինը տանում է նախասենյակ, աջ կողմինը դեպի բնակարան, ձախ կողմինը դեպի հաշվետուն: Դեմուդեմ պատերի առջև երկու գրասեղան, աջ կողմինը Հայրապետի, ձախ կողմինը Լազարի համար: Աջ կողմի գրասեղանի քով մի երկաթյա պահարան դրամի և կարևոր թղթերի համար: Պատերի տակ աթոռներ, պատերի վրա մի քանի քարտեզներ: Ուրիշ ոչ մի զարդ:Ձմեռային վաղ երեկո է. գրասեղանների վրա վառվում են էլեկտրական ճրագները կանաչ լուսամփոփների տակ:

|
Չեմ հիշում ինչ օր էր, բայց գիտեմ, որ 1883 թվականի օգոստոս ամսի կեսին էր, երբ ես առաջին անգամ տեսա Րաֆֆիին: Ես նոր էի Թիֆլիս եկել, և առաջին ջերմ փափագս էր տեսնել այն մարդուն, որ, իմ կարծիքով, հայ ազգի վշտերի ու դառնությունների ամենաեռանդուն թարգմանը և նրա նվիրական գաղափարների ամենատաղանդավոր արտահայտիչն էր: Նրա ոգևորիչ գրիչը ինձ վրա խոր տպավորություն էր գործել: Նրա անունը ինձ համար անզուգական էր: Այդ անունով ես շատ անգամ էի կռվել և թշնամացել վիպասանի գաղափարի հակառակորդների հետ:
|
|
|