ԳՐՔԵՐ/КНИГИ/BOOKS
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ԱԶԳԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ [67]
ԱՅԼ ԹԵՄԱՆԵՐ [146]
ԱՈՒԴԻՈ ԳՐՔԵՐ [4]
ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ [70]
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ [193]
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ [32]
ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ [14]
ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ [17]
ԼԵԶՈՒՆԵՐ [56]
ԿՐՈՆ [37]
ՀԱՅԵՐ [27]
ՀԱՅԵՐԵՆ [37]
ՀԱՅ ԱՐԴԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [51]
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ [182]
ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ [24]
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [94]
ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԵՐ [42]
ՀԱՄԱԿԱՐԳԻՉ [48]
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ(Սոցիոլոգիա) [99]
ՄԱՐԴԻԿ [44]
ՆԵՐԱՇԽԱՐՀ [46]
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [149]
ՍՊՈՐՏ [31]
ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ [46]
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ [44]
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ [45]
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ [72]
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ [48]
ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ [18]


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Ի՞նչ գրքեր կառաջարկեիք թվայնացնել։
Ընդհանուր: 3165


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 21.12.2024, 18:29
Գլխավոր » Ֆայլեր » ԳՐՔԵՐ/КНИГИ/BOOKS » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կատեգորիայի նյութերը՝: 182
Ցուցադրված նյութերը՝: 81-100
Էջեր: « 1 2 3 4 5 6 7 ... 9 10 »

Դասավորել: Ամսաթվով · Անունով · Վարկանիշով · Մեկնաբանություններով · Ներբեռնումներով · Ցուցադրություններով

Նորերումս դուրս եկավ Մոսկովումը «Հիշատակարան Լազարյանց Տոհմի» անվանած գիրքը, որ լույս-ընծայել է Լազարյանց ազգալույս ճեմարանի կրոնի դասատուն (Մսեր Մագիստրոսը): Հիրավի որ այս գիրքը մեծ ուրախություն պիտի պատճառե ամեն մի բարեմիտ հայի, մանավանդ նոցա, որոնք կենում են Ռուսաց Տերության մեջ. պատճառ որ` հազիվ թե կգտնվի որպես և իցե հայաբնակ քաղաքներումը այնպիսի տուն, ուր-որ մտած չլինի այս բարերար տոհմի առաքինագործ նշույլը: Բայց այս անգամին ոչ գրքի ներքին պարունակությունը տվեց մեզ շարժառիթ խոսել (որ մենք պարտ անձին համարում ենք ուրիշ անգամ` ավելի մանրամասն ճառելու նորա վերա), այլ նույն հեղինակի խոսքերը, որով վերջանում է հառաջաբանությունը:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1968 | Ներբեռնումներ: 514 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

Ահա՛ հասավ Նոր տարի,Հետը բերեց նոր բարի,Մանըր տըղոց` ուրախ օր,Բարի զավակ` հորն ու մոր: Մանըր տըղայք են ուրախ,Ունին կաղին, կոզինախ,Սալորի չիր, չամիչ, թուզ,Փըշատ, ունաբ ու ընկույզ:Մանըր տըղայք` չի մոռնաք,Աշխարհքումըս չեք մենակ,Ուրիշ շատ խեղճ տըղայք կան Աղքատ և անօգնական:Նոքա հայր և մայր չունեն,Սև չոր հացի կարոտ են.«Աղքատներին ողորմած Եղե՛ք», կասե ձեզ աստված:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 2850 | Ներբեռնումներ: 637 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

1914 թվի գարնան մի օր առավոտյան ժամր 10-ն էր, որ ծխախոտի գո՛րծարանատեր և բանկի դիրեկտոր Խանբեգյանը, լողարանից նոր ելած, խալաթը հագին, թարմ ու առույգ մտավ սեղանատուն: Մոտ վաթսուն տարեկան բարձրահասակ, բարեկազմ մարդ էր սպիտակ մազերով և խոշոր աչքերի վերև երկու երկարաձիգ տզրուկի պես ձգված սև ու խիտ հոնքերով:Սեղանատանը ոչ ոք չկար: Արծաթյա ինքնաեռը, սեղանի ծայրին պպզած, ինչ-որ կասկածելի լռություն էր պահպանում, և Խանբեգյանն զգաց, որ այս անգամ ևս, ինչպես քիչ չէր պատահել կնոջ մահից հետո, կիսասառ թեյ պիտի խմի: Տղան ու աղջիկը վաղուց խմել գնացել էին գիմնազիոն, սեղանը թողնելով ըստ սովորականին ամենաանկարգ դրության մեջ: 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1166 | Ներբեռնումներ: 527 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ ՍԱՐԳԻՍ ԹԱԹՈՒԼՅԱՆ, հարուստ, վաճառական: ՄԱՐԻԱՄ, նրա կինը: ՍԵԴՐԱԿ ՄԱՐՈԻՇՅԱՆ, Նրանց հեռու-մոտիկ բարեկամի որդին: ՄԻՆԱՍ, վաճառական: ԱՆՈՒՇ, Թաթուլյանների տնային վարժուհին: ԳՐԻԳՈՐ ԱԶԱՏՅԱՆ, դպրոցի հոգաբարձու, հրապարակախոս և այլն: ԵՂԻՍԱԲԵԹ, նրա կինը (քաղաքական ամուսնությամբ): ԲԱՐՍԵՂ ՄԱՍԽԱՐՅԱՆ, Ազատյանի ընկեր-բարեկամը: ԾԱՌԱ, Թաթուլյանի տանը: ԾԱՌԱ, Ազատյանի տանը: ԱՆՆԱ ՍԻՍԱԿՅԱՆ, ուսումն ավարտած երիտասարդ մանկաբարձուհի:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1084 | Ներբեռնումներ: 473 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Մեծ ու փարթամ քաղաքի ծայրամասերից մեկի թաղը: Հավիտենական աղբով ծածկված ծուռտիկ-մուռտիկ փողոցներ, որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար կամ դեմ առնում մի պատի՝ կույր մուրացկանի պես: Իրար վրա թափված, իրարու հենված տնակներ, որոնց խարխուլ լաբիարները թվում է թե ամեն րոպե պատրաստ են թափվելու անցորդի գլխին: Փոքրիկ պատուհաններ կեսը ապակի, կեսը թղթած, փտած դռներ, հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմեռը տնքում են ձյունի ծանրության տակ, գարնանը ծածկվում փարթամ կանաչով և անձրևների ժամանակ կաթում, կաթում, կաթում, ստիպելով խեղճ ու թշվառ բնակիչներին պատսպարվել ծալքերում, դռների և պատուհանների խոռոչներում, չուլ ու փալասների տակ:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 5643 | Ներբեռնումներ: 960 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 2.0/1 | Մեկնաբանություններ(0)

Հյուրասենյակ շքեղորեն զարդարված: Դիմացը դուռ, որը եթե բացվի՝ երևում է նախասենյակը մուտքի դռնով, սեղանային հայելիով և վերնազգեստի կախարանով: Աջ կողմը դարձյալ դուռ դեպի ներքին սենյակները: Ձախ կողմը պատուհաններ դեպի հրապարակ, ուր երևում են հասարակական պարտեզի ծառերի կատարները:Գարնանային վճիտ օր, կեսօրից քիչ անց: Աջ դռնից մտնում է աղախինը և գնում է մուտքի դուռը բանալու: Դրսից մտնում է դայակը՝ առջևից գլորելով մանկական մի փոքրիկ սայլակ, որի մեջ քնած է Ֆլորայի մանուկը: Նրան հետևում է Ֆլորան շատ գեղեցիկ մի կին 27 տարեկան, ճաշակով հագնված, առանց գլխարկի: Նրանք վերադառնում են պարտեզից:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1222 | Ներբեռնումներ: 482 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Միջակ կերպով զարդարված մի սենյակ Հասրաթյանների տանը: Դիմացը և ձախ կողմը դռներ. դիմացինը տանում է դեպի նախասենյակն, իսկ ձախը. դեպի մյուս սենյակը, աջ կողմը երկու լուսամուտ, որոնց առաջը դրված են ծաղկամաններ զանազան հոտավետ բացված ծաղիկներով: Ատեփանոսը նստած է բազկաթոռի մեջ և ակնոցներն աչքերին լրագիր է կարդում: Փոքր ինչ հետո մտնում է Ազատյանը:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1342 | Ներբեռնումներ: 516 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Նորատի կինը երեխայի և դայակի հետ նոր Էր վերադարձել զբոսանքից և հագուստը փոխելու վրա էր, որպեսզի որդու և ամուսնու գալուց առաջ ճաշի սեղանը պատրաստի, երբ աղախինը մտավ և հայտնեց, որ մի պարոն ուզում է տեսնել նրան:— Ինչ պարոն, — հարցրեց տիկինը հետաքրքրված: — Չգիտեմ: — Ինձ է ուզում: — Այո: — Թե պարոնին: — Ոչ, ձեզ,— Եվ ի՞նչ: — Ասացի ճաշի ժամանակ է, չեն ընդունում, չհեռացավ. ասաց՝ շատ կարևոր գործ ունի:

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1639 | Ներբեռնումներ: 519 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Ես երկյուղից բռնված՝ նորից ետ եմ փախչում և որոնում մի անկյուն՝ ուր կարողանայի պահվել:— Պահվելու փոխարեն, բարեկամ, առաջ անցիր դու, բաց արա եկեղեցու դռները և մեզ բոլորիս դուրս շպրտիր այստեղից, զի արժանի չենք մենք այս սրբարանում կախվելու, — ասում են նրանք այնպիսի մի դառն ու վշտահար ձայնով, որ ես համարձակություն եմ առնում նրանց վրա նայելու:Եվ ահա այդ ժամանակ, պսակներից մինը, որ աչքի էր ընկնում յուր փառահեղ մեծությամբ, ծաղիկների առատությամբ և հարուստ ժապավեններով, և որի վրա, առհասարակ, ես հիացմունքով էի նայել միշտ, զատվելով մյուսներից, մոտեցավ ինձ և ասաց.— Իզուր ես դու այդքան հոգ տանում մեր մասին...

 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1205 | Ներբեռնումներ: 506 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Բարեկամներիցս մինը փոքրիկ երեկույթ ուներ, ուր հրավիրված էի և ես: Որովհետև պաշտոնս չներեց ժամը տասից վաղ նրանց մոտ գնալու, ուստի երբ ներս մտա` հյուրերը արդեն ձգված էին բազկաթոռների վրա և տաք-տաք վիճում էին:Խոսակցության նյութը պ. Սեղբոսյանի երկրորդ ամուսնությունն էր, որը, ըստ երևույթին, շատ էր գրգռել իմ հյուրընկալ տիրուհուն: Երբ ես ողջունեցի տիկնոջը, նա ջերմությամբ ձեռքս բռնելով և բազկաթոռը առաջ քաշելով մոտը նստեցրեց և հրամայեց, որ ուղիղը խոստովանեմ, թե՝ արդյոք նա իրավունք ունի՞, թե ոչ:Ես, իհարկե, դեռ չգիտեմ, թե հարցը ինչումն է. բայց կամենալով մի հաճոյախոսություն անել‚ առանց վարանելու հայտնեցի, թե՝ տիկինը կատարյալ իրավունք ունի:               

 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1177 | Ներբեռնումներ: 487 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Գիշերվան մութը գետինն առել էր: Մեկ ոտդ քարին դիպչելիս, հազար տեղ ձեն էր տալիս: Երևանա բերդն ու Նորագեղի բաղերն՝ դաոել էին դիվանոնց բնակարան: Ամեն մեկ քարի, ամեն մեկ թփի տակի՝ հենց իմանում էիր՝ քո հոգեառ հրեշտակը նստած, քեզ ա մտիկ անում, որ սաղ սաղ կուլ տա: Կատաղած Զանգին փրփրել ուզում էր սար ու ձոր բաթմիշ անի, իրար գլխով տա: Մեկ բարակ քամի՝ էս սարսափելի սհաթին՝ մեկ տխուր ձեն բերում էր, կտրվում, էլ եդ քարափներին տալիս, լսողի սիրտը խորովում: 

 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1358 | Ներբեռնումներ: 502 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

 (Սենյակի կահ-կարասին դասավորելով) Տասնումեկ ժամն է, պետք է շուտով կարգի բերել: Օրիորդը հրամայել է հագնվել, կառքով ուրիշ տեղ է գնալու: Զարմանալի է. այս տանը հինգ ծառա կա, ամենից շատ ես եմ աշխատում, ամենից քիչ էլ ես եմ ստանում: Ինձ այստեղ չեն սիրում, բացի նոր իշխանուհուց: Նա ինձ հետ լավ է: Այո, նա լավ կին է, բայց էլի ծիծաղս գալիս է, երբ հիշում եմ, թե ո՛ւմ աղջիկն է: Աշխարհ է. փող ուներ, եկավ ու դարձավ նորին պայծառափայլություն: (Աջ դռներից ներս է մտնում Անյուտան): 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1325 | Ներբեռնումներ: 489 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Բեմը ներկայացնում է Ալավերդյանների բավական հարուստ զարդարված հյուրասենյակը: Դեպի ձախ երկու դուռ — խորքինը տանում է սեղանատուն, ավանսցենայի կողքինը — Եվգինեի ննջարանը: Այս երկու դռների միջև դրված է թախտ թանկագին մութաքաներով ու բարձերով: Խորքում նույնպես երկու դուռ, որոնցից ձախինը տանում է դեպի ննջասենյակ, աջինը` դեպի Միհրանի առանձնասենյակ: Աջ պատի վրա լուսամուտներ դեպի փողոց: Աջ պատի տակ դրված է դաշնամուր, մոտը մի սեղան, վրեն գեղարվեստական իրեր, լուսանկարներ դիտակով հանդերձ: Սեղանի մոտ բարձր պատվանդանով բրոնզյա լամպար ահագին մետաքսյա լուսամփոփով: Խորքի երկու դռների միջին ուղղությամբ բեմի մեջտեղում դրված է գահավորակ, շրջապատված շքեղ բազկաթոռներով: Աջ կողմում մի օրորվող բազկաթոռ (качалка): Ամենուրեք սենյակի ազատ և հարմար անկյուններում փոքրիկ, ցածր փափուկ նստարաններ: Պատերին կախված են յուղանկարներ և գրավյուրներ: 

 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1451 | Ներբեռնումներ: 494 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Մի բավական մեծ սենյակ: Ձախ պատի մեջ երկու լուսամուտ: Խորքի պատի մեջ դռներ դեպի մյուս սենյակները: Աջ պատի մեջ դռներ դեպի նախասենյակ: Երկու պատերի առջև թախտեր՝ տեղական գորգերով ծածկված: Ձախ պատի առջև դեպի ավանսցեն փոքրիկ գրասեղան՝ քովն երկու աթոռ: Հատակն ամբողջովին ծածկված է գորգերով: Պատերի վրա մի քանի աննշան նկարներ և Էջմիածնի կաթողիկոսի և Պոլսի հին ու նոր պատրիարքների պատկերները: Առաստաղից քաշ է արած մի մեծ լամպար՝ կերոսինի: Գրասեղանից վեր քաշ է արած հայելի: Աջ պատի մեջ բուխարի, որ վառ չէ: Ընդհանրապես սենյակը կրում է նյութական ապահովության կնիք: 

 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1132 | Ներբեռնումներ: 491 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Հասարակ կերպով կահավորված մի սենյակ է. նրա գլխավոր զարդարանքը կացուցանում են՝ «Ոգի Հայաստանի» պատկերը, որ կախված է աշխատության գրասեղանի հանդեպ, նրա մի կողմում Վարդանի, մյուս կողմում Ներսես Ե-րդի պատկերները, փոքր-ինչ հեռու պատի վրա ամրացրած է Կիպերտի աշխարհացույցը, ուր կարմիր մելանով խազած են Արտաշատ, Վաղարշապատ, Անի, Հայաստանի զանազան հին քադաքները: «Կռունկ», «Հյուսիսափայլ», «Ճըռաքաղ», Վենետիկի, Վիեննայի և Կ. Պոլսի զանազան հրատարակությունները դիզված են այս և այն պահարաններում: 

 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1071 | Ներբեռնումներ: 475 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 5.0/2 | Մեկնաբանություններ(0)

Գարնան թարմ և փափուկ երեկոներից մինն էր: Արևի վերջին ճառագայթները դեռ ոսկեզօծում էին Կազբեկի ձյունապատ գագաթը: Ժամատներից լսելի էին լինում մեզմբարեպաշտական հնչումները զանգահարության: Հավլաբարի պառավ կնանիքը, ծածկված իրանց սպիտակ չարսավներով, շտապում էին աղոթելու:Նույն ժամուն Դուրկալենց Շուշաը, թևքերր ծալած, կաբայի փեշքերը գոտկումը խրած, լվացքի լագանը ձեռին, դուրս եկավ յուր փոքրիկ տնակի դռանը, և նայելով յուր չորս կողմն, երբ տեսավ անցնող չկա, շուռ տվավ լագանն յուր դռան առջև և սապնախառն ջուրը սպիտակ պղպջակներով անհետացավ փոշիներով պատած գետնի մեջ:

 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1151 | Ներբեռնումներ: 528 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Բոլորակ դաշտի մեջ, ուր ցրված էին շատ գյուղորայք, գեղեցիկ-կանաչազարդ անտառի միջից հպարտ կերպով վեր էր բարձրացել մի հոյակապ ամրոց, որ յուր մինարեթներով, աշտարակներով և սուր-սուր ժանիքավոր պարիսպներով, արտահայտում էր ասպետական փառքը նրա բնակվող իշխանի:Այդ ամրոցը, յուր մարմարյա ջրբուխներով, գույնզգույն ապակեզարդ սենյակներով, մշտականաչ տունկերով և ծաղիկներով հովանավորված ճեմելիքներով, խիստ պատշաճավոր կերպով հարմարեցրած էր պարսկական գեղասեր ճաշակի շռայլությանը:

 

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1935 | Ներբեռնումներ: 530 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

Էմման կանգնած էր պատուհանի առջև և նայում էր դուրս: Նրա առջև բացվում էր Թիֆլիսի մի մասը, որ, կարծես, թույլ կերպով ժպտում էր նորեկ գարնան դեռևս անզոր արևի փոքր-ինչ դժգույն ճառագայթների տակ: Բաց փիրուզային երկինքը կարծես նույնպես ժպտում էր: Հեռուն երևում էր հորիզոնը, մառախուղի նոսր, թափանցիկ շղարշով ծածկված: Մոտակա լեռներն և դաշտերն արդեն կանաչին էին խփում: Երբեմն տարագնաց թռչունների փոքրիկ երամակներ սրընթաց անցնում էին օդում: Ամեն տեղ երևում էր գարնան վերածնող շունչի ուժն ու զորությունը: 


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1434 | Ներբեռնումներ: 569 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

 Թիֆլիսի Ամառային թատրոնում հայ թատրոնասերները բարեգործական նպատակով ինչ-որ ներկայացում էին տալի: Գուցե «բարեգործական նպատակն» էր պատճառը, որ բոլոր տոմսերը ծախված էին, որովհետև արդեն հայտնի իրողություն է այն, որ հայ «մշտական» խմբի ոչ-բարեգործական նպատակով տված ներկայացումներին գրեթե միշտ տորիչելյան դատարկություն էր տիրում թատրոնում, ժողովուրդը, որ բաղկացած էր գլխավորապես ինտելիգենտ կոչված դասից, նշանակյալ ժամանակից դեռ կես ժամ առաջ արդեն սկսել էր տեղալ դեպի թատրոն: Վերնահարկում, ուր հաճախում են գլխավորապես քաղաքի չքավոր հայ ուսանողները, արդեն սկսվել էր իրարանցումը: Բոլոր օթյակները բռնված էին:


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1933 | Ներբեռնումներ: 533 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 0.0/0 | Մեկնաբանություններ(0)

189* թվի մեծ պասի նախավերջին շաբաթն Էր, օրն երկուշաբթի, ապրիլ ամսի տաք, հիանալի մի օր: Փոքրիկ եկեղեցու սպիտակ ներկված պատի տակ, տախտակի նեղ նստարանի վրա, նստած Էին մի պառավ և մի նորատի կին: Նրանք սպասում էին ճաշի ժամերգությանը: Հագուստներից երևում էր, որ պատկանում են հարուստ դասակարգի: Պառավը հագնված Էր թիֆլիսեցի կնոջ տարազով, նորատին՝ եվրոպական: Նրանք հարս ու սկեսուր Էին:Պառավի գլուխը ծերությունից շարժվում Էր անդադար կամ վերևից ներքև, կամ ձախից աջ, կարծես «այո» կամ «ոչ» Էր ասում, և աչքերը ջրակալում Էին շարունակ, թեև արտաքուստ նա շատ էլ ծեր կնոջ տպավորություն չէր թողնում: Բարությունն ու միամտությունը կաթում էր նրա փափուկ դեմքի ամեն մի խորշոմից, և այդ դեմքը մի տեսակ բութ-պայծառ արտահայտություն ուներ:
 
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | Դիտումներ: 1204 | Ներբեռնումներ: 519 | Ավելցրել է: Admin | Дата: 19.09.2009 | Վարկանիշ: 5.0/1 | Մեկնաբանություններ(0)

Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: