ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Հե՞շտ է Ձեզ օգտվել մեր կայքից։
Ընդհանուր: 2001


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 24.04.2024, 07:39
« 1 2 ... 14 15 16

Երեւանի գլխավոր հատակագծի հեղինակ, ճարտարապետության ակդեմիկոս Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը ծնվել է 1878թ մարտի 4-ին, Կրասնոդարում: 1904թ-ին ավարտել է Սանկտ - Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության եւ նկարչության բաժինը: 1917թ-ին նշանակվել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ:Նրան վերապահվել են նաեւ ակադեմիայի փոխնախագահի լիազորությունները: 1923թ-ին հրավիրվել է Հայաստան եւ նշանակվել պատմական հուշարձանների պահպանման կոմիտեի ղեկավար:Թամանյանի ճարտարապետական առաջին խոշոր նախագիծը եղել է 150.000 բնակչի համար նախատեսված Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը:1934թ-ին արդեն 500.000 բնակչի համար սկսել է մշակել "Մեծ Երեւան" հատակագիծը, որն անավարտ է մնացել: 1925-1933թթ նախագծել է Գյումրու, Էջմիածնի, Ստեփանակերտի, Նոր-Բայազեթի, Հրազդանի, Նուբարաշենի եւ շատ այլ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1576 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Ականավոր քաղաքական եւ պետական գործիչ Անաստաս Հովհաննեսի Միկոյանը ծնվել է 1895թ նոյեմբերի 25-ին` Լոռվա Սանահին գյուղում: Անաստաս Միկոյանը Սովետական շրջանի հայ ավիակոնստրուկտոր, գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի եղբայրն է:Կրթվել է Թիֆլիսի Աստվածաբանական Ներսիսյան սեմինարիայում: Դպրոցում ուսանել է այնպիսի առարկաներ, որոնց հիման վրա ապագա քաղաքական գործիչը կառուցել է իր հիմնական պատկերացումները ազատականության եւ սոցիալիստական սկզբունքների վերաբերյալ:20 տարեկանում պատանին Էջմիածնում աշխատավորական խորհուրդ է ձեւավորել: 1915թ անդամագրվել է Ռուսական սոցիալիստական աշխատավորական կուսակցությանը եւ դարձել Կովկասյան հեղափոխական շարժման ղեկավարներից մեկը:Միկոյանի համագործակցությունը սովետական հեղափոխականների հետ նրան հասցրել են Բաքու, որտեղ որպես համախմբագիր սկսել է աշխատել ”Սոցիալ-Դեմոկրատ” ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1137 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Ամերիկահայ հայտնի գործարար, ինժեներ-տեխնոլոգ եւ մեծ բարերար Ալեք Մանուկյանը ծնվել է 1901թ Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական դպրոցում: Ավարտելուց հետո զբաղվել է ավտոմեխանիկությամբ:Իզմիրը եւ Կոստանդնուպոլիսը այն եզակի քաղաքներն էին, ուր ջարդերը համատարած բնույթ չստացան: Սակայն 1915 Հայոց Ցեղասպանությունից հետո Թուրքիայում շարունակվող հայերի հետապնդումն ու անկայուն տնտեսական վիճակը պատանուն ստիպեցին հեռանալ ծննդավայից եւ հաստատվել ԱՄՆ-ում: Շատ չանցած ընտանիքի մյուս անդամներն էլ միացան նրան ԱՄՆ Դեթրոիթ քաղաքում:Ա. Մանուկյանը Միացյալ Նահանգների բազմաթիվ քաղաքներում ավտոմեխանիկի մասնագիտությամբ աշխատելով` մեքենաշինության մեջ բավարար փորձ է ձեռք բերում եւ 1929թ հիմնում իր սեփական Masco Screw ընկերությունը, որն ավելի ուշ վերանվանվում է Mas ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1459 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (1)


Ռուսաստանաբնակ ամենահայտնի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ-ի հոկտեմբերի 3-ին, Երեւանում: Դերակատարումեր է ունեցել բազմաթիվ ռուսական ֆիլմերում եւ կադրից այն կողմ մարմնավորել է “Սոյուզմուլտֆիլմ”-ի բազմաթիվ մուլտհերոսների:1953-1954թթ որպես օպերատորի օգնական աշխատել է "Արմենֆիլմում":Դերասանական կարիերան Ջիգարխանյանը սկսել է 1955թ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: 1967թ-ին տեղափոխվել է Մոսկվայի "Լենկոմ" թատրոն: 1969թ-ին աշխատել է "Մակաովսկու" ակադեմիական թատրոնում:Նկարահանվել է ավելի քան 170 ֆիլմերում:1975թ-ին "Եռանկյունի" ֆիլմի համար ստացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ: 1985թ-ին Ջիգարխանյանին տրվել է ՍՍՀՄ ժողովրդական դերասանի կոչում: 1979թ-ին Վլադիմիր Վիսոցկու հետ խաղացել է "Հանդիպման վայը չի կարելի փոխել" 5 սերիանոց ֆիլմում: ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1014 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Հայ կինոարվեստի ամանաինքնատիպ անունների շարքին է դասվում մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյան անունը:Ծնվել է 1930թ-ի հուլիսի 4-ին, Գյումրիում: Սովորել է Գյումրու արվեստի դպրոցում եւ թատերական ստուդիայում: Այնուհետեւ տեղափոխվել է Երեւան եւ 1945-46թթ սովորել Մռավյանի անվան թատորնին կից ստուդիայում: Ավարտելուց հետո խաղացել է Մռավյանի թատրոնում` մարմնավորելով տասնյակից ավելի կերպարներ: 1953թ-ից դերասանի իր տաղանդը ցուցադրել է Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում: Զուգահեռ սովորել է Երեւանի գեղարվեսատաթատերական ինստիտուտում: Նա նաեւ պիեսներ է բեմադրել, որոնցից ամենահաջողը Մաքսիմ Գորկու “Մեծ խորությունն” էր: Ֆրունզիկ Մկրտչյանի կինոկարիերան սկսել է 1955թ-ից: 1959թ-ին Համասի Մարտիրոսյանի հրավերով խաղացել է “01-99” կարճամետրաժ ֆիլմում: “Այբո ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1145 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)

 null
Աշխարհահռչակ շանսոնիե, երգահան, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը Շահնուր-Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ-ի մայիսի 22-ին, Փարիզում: Ծնողները` Միքայել եւ Քնար Այվազյանները 1915թ-ին գաղթել են Ֆրանսիա, որտեղ եւ ծնվել է Շառլը:Ինը տարեկանում ընդունվել է "Փոքր ազգի թարոն", որտեղից էլ սկսել է Ազնավուրի արտիստական կարիերան:   Խաղացել է բազմաթիվ մանկական ներկայացումներում: 1940թ-ին ծանոթանալով երիտասարդ դաշնակահար, կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ` սկսել է հանդես գալ կաբարեում: Դուետի ստեղծած առաջին երգը`"Ես հարբած եմ" (1944թ) Ժորժ Ուլմյերի կատարմամբ արժանանացել է տարվա սկավառակ մրցանակին:Ազնավուրի համար բեկումնային է դարձել 1946թ-ին Էդիտ Պիաֆի հետ հանդիպումը: Սկզբում Շառլը Պիաֆի վարորդն էր, ապա բեռնակիրը, հետո էլ աման լվացողը, ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1161 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)


Հանճարեղ հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Սովետական Միության (1971թ) եւ Հայաստանի Հանրապետության (1956թ) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում, 1921թ-ի հունվարի 22-ին: Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով` որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի:1929թ-ին ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո Կոնսերվատորիայում է սովորել: 1948թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում` միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձեւավորվել է Արամ Խաչատրյանի եւ Ռախմանինովի ազդեցության ներքո: Ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված "Հերոսական բալլադ"-ում (1950թ) ե ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1385 | Добавил: Admin | Дата: 12.10.2009 | Комментарии (0)

Категория: ՀԱՅԱՍՏԱՆ | Просмотров: 6335 | Добавил: Admin | Дата: 10.10.2009 | Комментарии (2)


Հանրահայտ հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական կոմպոզիացիայի դպրոցի ներկայացուցիչ եւ վերջապես համաշխարհային դասական Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ-ի հունիսի 6-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում` աղքատ հայ ընտանիքում: Մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ, բայց զարմանալիորեն 1913թ-ին ընդունվել է Թիֆլիսի կոմերցիայի դպրոցը: Ուսման ընթացքում ինքնուրույն սովորել է նվագել փողային գործիքների վրա:1915թ-ի Հայոց Ցեղասպանությունից փրկվելու նպատակով Արամի ընտանիքը գաղթել է մեծ եղբոր մոտ` Եկատերինոգրադ: Վելի ուշ վերադարձել են հայրենի տուն:Երաժշտություն ուսուցանելու նպատակով 1921թ-ին Արամը մեկնել է Մոսկվա, չունենալով երաժշտական կրթություն եւ բառ անգամ ռուսերեն չիմանալով: Ցուցաբերելով հիանալի երաժշտական ունակություններ, ընդունվել է Գնեսինի Երաժշտական ինստիտուտը (թավջութակի բաժին): Բացահայտե ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 971 | Добавил: Admin | Дата: 10.10.2009 | Комментарии (0)

Հայկական անկյուն բաժնի նպատակն է մարդկանց ծանոթացնել հայ ազգի մշակույթին պատմությանը կրոնին ազգային արժեքներին:Նյութերը կլինեն հնարավորինս հակիրճ եվ կարդալու համար հարմար:Դրանցում տեղ կգտնեն հայտնի հայերի........................................... 

 

Просмотров: 854 | Добавил: Admin | Дата: 10.10.2009 | Комментарии (0)

Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: