Նշանավոր հայ նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը ծնվել է 1928թ հունիսի 7-ին Շիրակի Ջաջուռ գյուղում:1947-52թթ սովորել է Երեւանի գեղարվեստի ուսումնարանում, ապա շարունակել ուսումը Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտում:Ինչպես ցանկացած տաղանդավոր արվեստագետ, Ավետիսյանը ճանաչել ու հասկացել է իրական կյանքը ոչ այնքան մնացած վարպետների գործերն ուսումնասիրելով, որքան իր ընկալման եւ բացահայտման միջոցով: Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգ) արվեստի ակադեմիան եւ Էրմիտաժը նշանակալի դեր են խաղացել Մինաս Ավետիսյան արվեստագետի ինքնատիպ ոճի ձեւավորման գործում:Նա նկարել է դիմանկարներ, բնանկարներ, որմնանկարներ: Ավետիսյանի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով: Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին` հատկապես 1915թ հայկական ջարդերին, որո
... Կարդալ ավելին
Հայ մեծ երգահան, երգիչ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ եւ վարդապետ, ժամանակակից հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը (իսկական անունը` Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան) ծնվել է 1869թ-ի սեպտեմբերի 26-ին` Թուրքիայի Քյութահյա քաղաքում` երաժիշտների ընտանիքում:Մայրը մահացել է, երբ Սողոմոնը 1 տարեկան էր: 10 տարեկանում զրկվել է նաեւ հորից:Տատը պահել է փոքրիկ Սողոմոնին մինչեւ 1881թ-ը, երբ տեղի հայկական թեմի առաջնորդը Էջմիածին է գնում` եպիսկոպոս ձեռնադրվելու:Կաթողիկոս Գեւորգ 4-րդը Էջմիածնի սեմինարիայում սովորելու նպատակով հոգեւորականին կարգադրում է իր հետ մի որբ բերել: 20 թեկնածուներից ընտրվում է Սողոմոնը:1893թ-ին ավարտելով ուսումը` ստանում է աբեղայի աստիճան: Եկեղեցական սովորության համաձայն տղային նոր անուն են տալիս` Կոմիտաս: Երկու տարի անց նա վարդապետի աստիճան է ստանում:Կոմիտասը
... Կարդալ ավելին
Ամերիկահայ երաժիշտ, երգահան, երգիչ, պոետ, աշխարհահռչակ System of o down ռոք խմբի անդամ (վոկալ, հարվածային գործիքներ), Axis of justice (Արդարադատության առանցք) հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանգյանը ծնվել է 1967թ օգոստոսի 28-ին Լիբանանում, հայի ընտանիքում:Թանգյանի մանկությունն անցել է ծննդավայում: 1975թ ծնողների եւ եղբոր` Սեւակի հետ տեղափոխվել է Լոս-Անջելես: Տեղի Ռոս եւ Ալեքս Ֆիլիպոս հայկական դպրոցում տղան միաժամանակ ուսանել է երաժշտություն եւ մարկեթինգ: Սերժ Թանգյանը դեռ պատանեկան տարիներին հիմնել է "Ultimate Solutions" փոքրիկ ընկերությունը, որը զբաղվում էր ծրագրային ապահովմամբ: Նա նաեւ բանաստեղծություններ է գրել եւ առաջին §Զով պարտեզներ¦ հատորյակը տպագրել է սեփական միջոցներով:1994թ Թանգյանը ծանոթացել է երաժիշտ Դարոն Մալաքյանի հետ եւ միասին հիմնել են Soil խումբ
... Կարդալ ավելին
Հայոց պատմահայր: Գլխավոր և հիմնարար աշխատությունը` «Պատմություն հայոց»:
Կենսագրության վերաբերյալ կան շատ աղոտ տեղեկություններ, ըստ որոնց Մովսես
Խորենացին ծնվել է Սյունիքի Խորեան գյուղում, ենթադրաբար 410 թ. և ապրել է
մինչև 480-482 թվականները: Սկզբնական ուսումը ստացել է հայրենիքում,
նորաստեղծ հայկական դպրոցներից մեկում: 20-25 տարեկանում Մեսրոպ Մաշտոցը
մի խումբ ուսումնասեր երիտասարդների հետ մեկնում է այն ժանակվա
մշակութային խոշորագույն կենտրոն Ալեքսանդրիա` բարձրագույն ուսում
ստանալու համար: Ճանապարհին խումբը կանգ է առնում Եդեսիայում, որտեղ
երիտասարդները ծանոթանում են մատենագրերի հարուստ պահոցին:
Ալեքսանդրիայում Մովսեսը ընկերների հետ հմտանում է շարադրության,
ճարտասանության, ուղղագրության արվեստներում, կատարելագործում հունարենի
գիտելիքները: Հայրենիք վերադառնալուց հետո զբաղվել է լուսավորչական
աշխատանքով: Սահակ Բագրատունու հանձնարարությամբ Մովսեսը անցնում է
նախադեպ չուն
... Կարդալ ավելին
Աշխարհահռչակ հայ դուդուկահար, հայկական երաժշտության կենդանի լեգենդ, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928թ` Հայաստանում: Շատ վաղ հասակում կորցրել է մորը, իսկ հորը Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ զինակոչել են բանակ եւ տղան մեծացել է որբանոցում: Դուդուկը ձեռքն է վերցրել երբ ընդամենը 6 տարեկան էր եւ փորձել է նվագել` չիմանալով որեւէ նոտա:Երաժշտության աշխարհում առաջին քայլերն արել է ինքնուրույն` 8 ամիս նվագել սովորելով այն ժամանակ Հայաստանում հայտնի դուդուկահար Մարգար Մարգարյանի նվիրած դուդուկով: Պրոֆեսիոնալ երաժշտական կարիերայի սկիզբ 1947թ, երբ Մոսկվայի “Մեծ թատրոն”-ի բեմում հանդես է եկել հայկական սիրողական անսամբլի հետ: Համերգին ներկա էր նաեւ Ստալինը, ով ելույթի վերջում նրան “Պոբեդա” ժամացույց է նվիրեկ: 1949թ ընդունվել է Թաթուլ Ալթունյանի անվան անսամբլ:Դուդուկահարների մրցույ
... Կարդալ ավելին
Ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Արմենակի Սարոյանը ծնվել է 1908թ-ի օգոստոսի 31-ին, ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Տղայի 4 տարին չլրացած հայրը մահանում է: Քրոջ ու եղբոր հետ միասին Սարոյանը հայտնվում է Կալիֆոռնիայի որբանոցներից մեկում: Ընտանիքը կրկին Ֆրեզնոյում է հավաքվում է 5 տարի անց, երբ նրանց մայրը աշխատանք է գտնում պահածոյի գործարանում: Վիլյամը հաճախում է տեխնիկական դպրոց: Կիսատ թողելով այն 15 տարեկանում, զբաղվում է ինքնակրթությամբ` կարդալով ամերիկյան եւ համաշխարհային գրականություն, ծանոթանում է հայ ազգի հոգեւոր մշակույթին, պատմությանը եւ ավանդույթներին:Սարոյանը որոշում է գրող դառնալ, երբ մայրը հոր գրած որոշ գործերից է ցույց տալիս:Առաջին անգամ 1933թ-ին տպագրվում է նրա "Կոտրված հեծանիվը" գործը` Բոստոնի "Հայրենիք" ամսագրում:Սարոյանի ստեղծագործությունների հիմքում ընկած է եղել բարդ մանկո
... Կարդալ ավելին
Մեծանուն հայ գրող, բանաստեղծ եւ հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ փետրվարի 7-ին` Լոռվա Դսեղ գյուղում, հոգեւորականի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է ծննդվայրի դպրոցում, այնուհետեւ շարունակել է սովորել Ստեփանավան դպրոցում: Ավարտելով միջնակարգ ուսումը, մեկնել է Թբիլիսի եւ ուսանել Ներսիսյան ճեմարանում: Ֆինանսական խնդիրների պատճառով 1887թ-ից ստիպված կիսատ թողելով ուսումը` աշխատանքի է անցել Թբիլիսիի հայ եկեղեցական դատարանում, ապա մինչեւ 1893թ Հայ Հրատարակչական միության գրասենյակում:Ստեղծագործական գործունեություն Թումանյանը ծավալել է 1880-ակնների կեսերից: Սկզբում նրա աշխատանքները տպագրվում էին հայկական թերթերում եւ ամսագրերում:1890-92թթ հրատարակված “Բանաստեղծություններ”-ի ժողովածուն բանաստեղծի հռչակ է բ
... Կարդալ ավելին
Աշխարհահռչակ արգենտինահայ թենիսիստ, Մեծ Սաղավարտի, համաշխարհային, Masters, ATP (պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիա) միցաշարերի եւ Masters գավաթի հաղթող Դավիթ Նալբանդյանը (ամբողջական անունը Գերբասիո Էստեբան Դավիթ Նալբանդյան) ծնվել է 1982թ հունվարի 1-ին Արգենտինայի Կորդբա քաղաքում:Թենիս խաղալ սկսել է 5 տարեկանից, երբ հայ պապիկը իրենց տան բակում թենիսի փոքրիկ դաշտ է կառուցել: 14 տարեկանից մասնակցել է մանկապատանեկան մրցաշարերի: 1996թ հանդես գալով Արգենտինայի հավաքականի կազմում` մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը եւ ճանաչվել հաղթող:1998թ հաղթել է պատանեկան US open մրցաշարում եւ նույն թվին էլ ճանաչվել է մինչեւ 18 տարեկանների աշխարհի 3-րդ ռակետ: 1999թ մասնակցել է Ուիմբլդոն մրցաշարին եւ կրկին շահել հաղթողի տիտղոսը: Պրոֆեսիոնալ թենիսիստի տիտղոսը Դավիթին շնորհվել է 2000թ: 2001
... Կարդալ ավելին
Աշխարհահռչակ հայ շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լրագրող, միջազգային գրոսմայստեր Տիգրան Վարդանի Պետրոսյանը (մականունը` Երկաթե Տիգրան), ծնվել է 1929թ հունիսի 17-ին Թիֆլիսում: Շախմատ խաղալ սկսել է 8 տարեկանից:. հաճախել է տեղի շախմատի դպրոցը:Շախմատիստի առաջին լուրջ հաղթանակը գրանցել է 1945թ Պետերբուրգում կայացած ԽՍՀՄ երիտասարդական առաջնությունում, ուր նա 1-ից 3-րդ տեղերը կիսել է Վասիլչուկի եւ Ռեշկոյի հետ: 1946թ-ին Երեւանում կայացած 6-րդ հայկական մրցաշարում հաղթող է ճանաչվել: Այդ տարի Թբիլիսիում կայացած Վրաստանի 7-րդ առաջնությունում Պետրոսյանը հավաքել է հնարավոր 19-ից 12,5 միավոր` գրավելով երկրորդ տեղը: ԽՍՀՄ Երիտասարդական 5-րդ առաջնությունում, Պետրոսյանը կրկին հաստատում է հաղթողի իր տիտղոսը: 1947թ Հայաստանի առաջնությունում շախմատիստը կի
... Կարդալ ավելին
Հայտնի հայ բանասեր Հրաչյա Աճառյանը ծնվել է 1876թ մարտին` Պոլսում: Նախ կրթվել է տեղի Կենտոնական վարժարանում: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Փարիզ եւ ուսանել Սորբոնի համալսարանում: 1897թ Փարիզի լեզվաբանական ընկերությանն է ներկայացրել իր ուսումնասիրությունները լազերենի վերաբերյալ եւ դարձել այդ ընկերության անդամը: Այդ տարի նա հայերեն լեզվի մասին 2 աշխատություն է ներկայացրել Փարիզում կազմակերպված արեւելագետների 13-րդ համաժողովին: 1898թ մեկնել է Ստրասբուրգ եւ մի կիսամյակ հաճախել է հայագետ Հյուբշմանի դասախոսություններն: 1898թ մայիսին Աճառյանը վերադարձել է հայրենիք եւ զբաղվել գիտական աշխատանքներով: Դասավանդել է Էջմիածնի, Կարինի, Շուշիի, Թավրիզի, Նոր–Նախիջևանի բազմաթիվ ուսումնական հաստատություններում: Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով
... Կարդալ ավելին
20-րդ դարի մեծագույն գիտնական, հայ հայտնի աստղաֆիզիկոս, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում:1924թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը եւ 1 տարի անց տեղափոխվել տեղի պետական համալսարանը:Դեռ ուսանելու տարիներին հրատարակել է արեգակնային ճառագայթներին վերաբերող իր տեսությունը: Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պոիլկովոյի աստղադիտարանին կից ասպիրանտուրայում: Այնուհետեւ աշխատել է Սանկտ -Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ ասղաֆիզիկայի ամբիոն է հիմնել:1930թ ամուսնացել է Վերա Կլոչիխինայի հետ: 1934-41թթ հայ գիտնականը ղեկավարել է Լենինգրադի (Պետերբուրգի) համալսարանի աստղադիտարան
... Կարդալ ավելին
Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Կոնստանտինի Այվազովսկին ծնվել է 1817թ հուլիսի 29-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում: Տոհմական ազգանունն է Այվազյան, Ռուսական կայսրությունում Այվազյանները վերափոխվեցին Այվազովսկու:Դեռ վաղ հասակից է սկսել բնանկարներ եւ ծովանկարներ նկարել:Ապագա մեծությունը նախ մեկնել է Սիմֆերոպոլի գիմնազիա, ապա` Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա` ավարտելով այն ոսկե մեդալով: 1838թ-ին նրան 2 տարով գործուղել են Ղրիմ, որտեղ սկսել է նկարել ծովափնյա քաղաքների պատկերների շարքը:Այվազովսկու ծովանկարները կազմում են ստեղծագործությունների մոտ կեսը, որոնց համար ի դեպ արժանացել է ռուսական նավատորմի մշտական ծառայողի պատվին: Արվեստի տարբեր գործեր է ստեղծել նաեւ Օսմանյան սուլթանի համար եւ այդ նկարներն այժմ Թուրքիայի թանգարաններում են: Սուլթան Աբդու
... Կարդալ ավելին
Աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկին (հայկական անունն է Ոստանիկ Մանուկ Ադոյան) ծնվել է Արեւմտյան Հայաստանի Վանի նահանգի Խորգոմ գյուղում, 1904թ-ի ապրիլի 15-ին: Տարրական կրթությունն ստացել է Վանի հայկական դպրոցում:1910թ-ին հայրը զորակոչից խուսափելու նպատակով գաղթել է Միացյալ Նահանգներ: 1915թ-ի Հայոց Ցեղասպանության ժամանակ Գորկին մոր եւ 3 քույրերի հետ փախել են Ռուսաստան:1919թ-ին տեղափոխվել են Երեւան, ուր մայրը սովից մահացել է: 1920թ-ին հորը միանալու նպատակով Գորկին մեկնել է ԱՄՆ: 1922թ-ին ընդունվել է Բոստոնի դիզայնի դպրոցը ապա սովորել Նյու-Յորքի արվեստի դպրոցում եւ այնտեղ էլ դասավանդել 5 տարի:1920թ-ին հետաքրքրվել է իմպրեսիոնիզմով, ավելի ուշ ստեղծել է պոստիմպրեսիոնիստական նկարներ: 1930-ականներին փորձեր է արել կուբիզմի ուղղությամբ:Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆիլադել
... Կարդալ ավելին
Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ-ի փետրվարի 16-ին` Նոր-Նախիջեւանում` հայի ընտանիքում: 1895թ-ին ավարտելով տեղի հայկական դպրոցը: 1897-1904թթ մեկնել է Մոսկվա եւ ուսանել Գեղարվեստի ուսումնարանում, ինչպես նաեւ զուգահեռ հաճախել է Վալենտին Սերովի եւ Կոնստանտին Կորովի արվեստանոցները: Սարոյան նկարչի ոճի ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Փոլ Գաուգանի եւ Հենրի Մատիսի աշխատանքները:Նկարիչն առաջին անգամ Հայաստանում եղել է 1901թ: Շրջել է Շիրակում, Լոռիում, Սեւանում, այցելել է Էջմիածին, Հաղպատ, Սանահին, Անի եւ շատ այլ վայրեր: Կրկին հայրենիք է վերադարձել 1915թ-ին` օգնելու Հայոց Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին:1916թ-ին Թիֆլիսում ամուսնանացել է Լուսիկ Աղայանի հետ: Այնտեղ նա օգնել է կազմակերպել "Հայ արվեստագետների միություն"-ը:1919թ-ին Ռոստովում հայկական թանգարան է հիմնել: 1921թ-ին ըն
... Կարդալ ավելին