ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Այլ Բաժիններ
ԾՐԱԳՐԵՐ/ПРОГРАММЫ
ԱՄՍԱԳՐԵՐ/ЖУРНАЛЫ
ՔԱՐՏԵԶՆԵՐ/КАРТЫ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՎ/ВИДЕО ПО ИСТОРИИ АРМЕНИИ
ՀՂՈՒՄՆԵՐ/ЛИНКИ


Մուտքի Ձև


Ask To PanArmenian Library
Որոնել կայքում/Search in site

 
200
Բաժնի կատեգորիաները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ [2]
ԿՐՈՆ [1]
ԽՈՀԱՆՈՑ [1]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [21]
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ [22]
ԱՐՑԱԽ [10]
ՀԱՅԱՍՏԱՆ [5]
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ [18]
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ [46]
ԵՐԵՎԱՆ [1]
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ [107]


Արխիվ


Для красивого отображения Облака
необходим
Adobe Flash Player 9
или выше
Скачать Adobe Flash Player

Մեր Հարցումը
Հե՞շտ է Ձեզ օգտվել մեր կայքից։
Ընդհանուր: 2001


Վիճակագրություն

Կայքում են : 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Նորաձևություն

Haircuts 2013

Google PR

Ողջունում ենք Ձեզ, Гость · RSS 28.03.2024, 19:56
« 1 2 3 4 5 ... 15 16 »


Նոր շրջանի հայ բանսատեղծ-աշուղ։ Մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։Մինչև 30 տարեկան կատարելագործվել է աշուղական արվեստում: Երկար տարիներ շրջել է մերձավոր արևելքում, Պարսկաստանում, Օսմանյան կայսրության երկրներում, ընկալել է թափառական երաժիշտների ավանդական արվեստն ու արհեստը: Մկրտվել է Սայաթ-Նովա, ինչը պարսկերեն նշանակում է «մեղեդիների որսորդ»:Սայաթ-Նովան առաջինն էր, որ երգել է վրացական խաղեր` օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը: Այս նորարության համար նրան կարգել են Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար:Ժամանակի ընթացքում Սայաթ-Նովան ներքաշվել է պալատական խարդավանքների մեջ, ինչի հետևանքով 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անու ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1433 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայ մեծահարուստ առևտրական, նավթարդյունաբերող, բարեգործ:1878-ից զբաղվել է նավթարդյունաբերությամբ Բաքվում: Դարձել է «Թիֆլիսի առևտրական բանկի» գլխավոր բաժնետեր: 1899 հիմնել է «Ա. Մանթաշյանց և ընկ. առևտրական տուն» բաժնետիրական ընկերությունը, կապիտալը` 30 000 000 ռուբլի:Եղել է Ռուսաստանի մեծահարուստներից մեկը: Նրա ընկերությունը մասնաճյուղեր է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Ունեցել է բազմաթիվ շոգենավեր, կալվածքներ, տներ: Մեծ գումարներ է ծախսել բարեգործական նպատակներով:Թիֆլիսում հիմնել է «Մանթաշյան առևտրական դպրոցը», կառուցել Ներսիսյան դպրոցի նոր շենքը, վերանորոգել Մայր եկեղեցին և այլն:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1686 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում:1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում:1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը: Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրե ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1614 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայ առագին տպագրիչ, հայկական տպագրության սկղբնավորողն ու հիմնադիրը: Գործել է 15 –թդ դ. սկզբներին Վենետիկում:Տեղի գրաձուլող վարպետների մոտ պատրաստել է տվել հայերեն մի տեսակ բոլորագիր և գլխագիր տպատառեր, ինչպես և զարդագրերի, պատկերների տպատախտակներ: Հակոբ Մեղապարտի տպարանը 1512-1513-ին լույս է ընծայել «Ուրբաթագիրք» , «Պատարագատետր» , «Աղթարք» , «Պարզատումար», «Տաղարան»:Պահպանված հինգ գրքերից միայն «Պատարագատետրը» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան` « Գրեցիաւ սուրբ տառս ի ջկբ (1513) , ի աստվուածապահ քաղաքս ի Վէնէժ, որ է Վենետիկ` Ֆռանկստեան. ձեռամբ Մեղապարտ Հակոբին.ով որ կարդայք մեղաց թողութիւն խնդրեցեք Աստուծոյ»:Հակոբ Մեղապարտի տպագրված գրքրի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է երկգիծ քառակուսու մեջ: Շրջանակը ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1921 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Դավիթ Անհաղթը հայ իրականության մեջ հանդիսացել է տրամաբանության, իմացաբանության, բարոյագիտության եւ փիլիսոփայության այլ մասնաճյուղերի հիմնադիրը: Քրիստոնեության գաղափարախոսության տիրապետության պայմաններում նա զարգացրեց իր ժամանակի համար առաջավոր փիլիսոփայական գաղափարներ, նպաստեց մտքի ձերբազատմանը կրոնական կապանքներից եւ վերստին ծնունդ տվեց անտիկ գիտության ավանդույթներին: Շնորհիվ Անհաղթի, Հայաստանի փիլիսոփայությունը կանգնեց զարգացման ինքնուրույն, աստվածաբանությունից անկախ ուղու վրա:Դավիթն ապրել է 5-6-րդ դարերում: Երկար տարիներ փիլիսոփայություն է ուսուցանել Ալեքսանդրիայում: Անհաղթ անունը ձեռք է բերել Աթենքում եւ Կոստանդնուպոլսում բյուզանդական փիլիսոփաների հետ հրապարակային վեճերում հաղթելիս: Անհաղթի ստեղծագործություններից մեզ են հասել չորսը` «Սահմանք Իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն ի Վերլուծականն Ար ... Կարդալ ավելին

Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 2004 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայ բանաստեղծ, գրական, հասարակական գործիչ:1906-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը: 1908-ին լույս է տեսել «Մթնշաղի անուրջներ» առաջին բանաստեղծական ժողովածուն, որով նա միանգամից դարձավ հայգրականության ականավոր դեմքերից մեկը:1913-ին Մոսկվայի համալսարանը չավարտած, ընդունվել Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: 1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին որպես հայկական գործերի խորհրդական: 1919-ին վերջին Ժողկոմատի կողմից գործուղվել է Միջին Ասիա, սակայն ճանապարհին առողջությունը կտրուկ վատացել է, և 1920-ի հունվարի 7-ն նա Վախճանվել է Օրենբուրգում:Տերյանը առաջին արևելահայ բանստեղծն էր, որը հետևողականորեն կիրառել է և կատա ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1484 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (1)


7-րդ դարի հայ գիտնական, առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում: Նախնական կրթությունը ստացել է հավանաբար Դպրեվանքի դպրոցում, այնուհետև 11 տարի ճանապարհորդել ու սովորել է արտասահմանում, այնուհետև հիմնավորվել է Տրապիզոնում, հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի դպրոցում:Զբաղվել է աստղագիտությամբ, մաթեմատիկայով,տոմարագիտությամբ, աշխարհագիտությամբ, երաժշտությամբ: Հեղինակն է պահպանված ամենահին թվաբանության դասագրքի:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1324 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից, ըստ էության Հայաստանի Հանրապետության հիմնադիրը, ով ստանձնելով դիկտատորական լիազորություններ` կարողացավ միայնակ իրականացնել մի կողմից` Հայաստանի Հանրապետության ողջ կառավարության գործառույթները, մյուս կողմից` կազմակերպել մայիսյան հաղթական ճակատամարտերը:Եղել է առաջին հանրապետության Ներքին Գործերի նախարարը, վախճանվել է տիֆից, ամփոփված է Երևանի Թոխմախի պանթեոնում:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1194 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայաստանի և Արցախի հերոս, ԱՍԱԼԱ ի նախկին անդամ Օքսֆորդի համալսարանի հնագիտության բաժնի բազում լեզուներ տիրապետող ուսանողը, ընդհատելով համալսարանական ուսումը մեկնում է քաղաքացիական ղժդժությունների մեջ գտնվող Լիբանան, իր հայրենակիցների համար կռվելու: Մոնթեն վարել է աստանդական կյանք, ապրել տարբեր երկրներում, տասնյակ մականուններով ու տասնյակ կեղծ անձնագրերով:Նա իր տարիներն անցկացրել է փախստականներով բնակեցված ետնախորշերում, պարտիզանական ռազմակայաններում, թաքստոցներում, մեկուսարաններում և բանտերում: Երկար դեգերումներից հետո որպես հրամանատար Ավո Արցախի ազատամարտի առաջին գծում էր և այդտեղ էլ կնքեց իր մահկանացուն:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1163 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայոց պատմահայր: Գլխավոր և հիմնարար աշխատությունը` «Պատմություն հայոց»: Կենսագրության վերաբերյալ կան շատ աղոտ տեղեկություններ, ըստ որոնց Մովսես Խորենացին ծնվել է Սյունիքի Խորեան գյուղում, ենթադրաբար 410 թ. և ապրել է մինչև 480-482 թվականները: Սկզբնական ուսումը ստացել է հայրենիքում, նորաստեղծ հայկական դպրոցներից մեկում: 20-25 տարեկանում Մեսրոպ Մաշտոցը մի խումբ ուսումնասեր երիտասարդների հետ մեկնում է այն ժանակվա մշակութային խոշորագույն կենտրոն Ալեքսանդրիա` բարձրագույն ուսում ստանալու համար: Ճանապարհին խումբը կանգ է առնում Եդեսիայում, որտեղ երիտասարդները ծանոթանում են մատենագրերի հարուստ պահոցին: Ալեքսանդրիայում Մովսեսը ընկերների հետ հմտանում է շարադրության, ճարտասանության, ուղղագրության արվեստներում, կատարելագործում հունարենի գիտելիքները: Հայրենիք վերադառնալուց հետո զբաղվել է լուսավորչական աշխատանքով: Սահակ Բագրատունու հանձնարարությամբ Մովսեսը անցնում է նախադեպ չուն ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1503 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Կիլիկիայի հայակական պետության իշխան 1187, Հայոց թագավոր`1198-ից:Արտաքին և ներքին բարդ ռազմա-քաղաքական իրավիճակում Լևոն իշխանը (պարոն) կարողացավ Կիլիկիայի սահմաններին մոտեցող նոր նվաճողների հետ դաշնակցել, ջախջախել հին ախոյաններին, ազատագրել և ընդլայնել իր պետության սահմանները: Սադրանքով, խորամանկությամբ, հարևան քրիստոնյա իշխանական տների հետ ամուսնությունների ճկուն մանվահյուսք ստեղծելով ապահովում էր իր երկրի անվտանգությունը: Լևոն Բ բարձրացրեց պետության միջազգային հեղինակությունը և նախադրյալներ ստեղծեց Կիլիկյան Հայաստանում թագավորություն հիմնելու համար:Թագադրությունը տեղի ունեցավ 1196-ի հունվարի 6-ին Տարսոնի Սուրբ Սոֆիա մայր տաճարում: Արարողությանը ներկա էին Բյուզանդիայի, Հռոմեական սրբազան կայսրության, Բաղդադի խալիֆայի և հարևան այլ երկրների պատվիրակներ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1375 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Արտաշես Ա Բարի (ծն. թ. Անհայտ- մ.թ.ա. մետ 160), Հայոց թագավոր մ.թ.ա. 189-ից։ Զարեհի որդին, Երվանդունի տոհմից։Արտաշես Ա սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը, Երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մ.թ.ա. շուրջ 200-ին նրա կառավարիչ է կարգել Արտաշես Ա-ին։Մագնեսիայի ճակատամարտում, Հռոմից Անտիոքոս III-ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որը պատմագրության մեջ հիմնադիր անունով կոչվում է Արտաշեսյան։ Արտաշես Ա-ի թագավորությունը սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. IIIդ. վերջին կամ մ.թ.ա. IIդ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձուլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Միացյ ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1699 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Նորանկախ Հայաստանի ռազմական, պետական, քաղաքական գործիչ:1990-1992.-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր։ 1992թ-1993թթ.` նշանակվել է ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:1995թ.- 1999թ. կրկին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1998թ. արժանացել է «Արցախի հերոսի» կոչման` պարգևատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով:1999-ի հունիսից Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր մինչև հոկտեմբերի 27-ը`իր ողբերգական վախճանը: 1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս կոչմանը:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1069 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Ստեղծել է հայկական այբուբենը, հիմնադրել է հայ դպրության համակարգը, եղել է հայոց առաջին ուսուցիչը և թարգմանիչը: Ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում, հողագործի ընտանիքում: Ծննդյան թիվը ընդունված է համարել 362 թ.: Ստացել է կրթություն հենց Տարոնում, ինչից հետո գնացել այն ժամանակվա մայրաքաղաք Վաղարշապատ եւ ծառյության անցել թագավոր Խոսրով Երրորդի արքունիքում. սկզբից որպես քարտուղար, հետո` ռազմիկ: Տիրապետել է հունարեն, սիրիայերեն, պարսկերեն լեզուներին: Ենթարկվելով ներքին մղումներին, թողել է պաշտոնը, ընդունել է հոգևոր աստիճան և դարձել ճգնավոր: Հայ ժողովրդի ճակատագրի մասին մտորումները բերեցին Մեսրոպ Մաշտոցին այն համոզմունքին, որ ազգի պահպանման համար անհրաժեշտ է ստեղծել հայկական գիր եւ գրականություն: Կաթողիկոս Սահակ Պարթևը միացավ այդ գաղափարին և թագավոր Վրամշապուհի օժանդակությամբ սկսվեցին բազմամյա հետազոտություններ, որոնց արգասիքը դարձավ մինչ այսօր գործող հայ գրերի այբու ... Կարդալ ավելին
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1246 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)


Հայոց Արշակունի թագավոր 370-ից: Հաջորդել է հորը` Արշակ Բ-ին: Գահին հաստատվել է հռոմեական կայսրության օժանդակությամբ` հայ և հռոմ. միացյալ բանակով ջախջախելով Հայաստան ներխուժած պարսկական զորքերը:Չնայած նա իշխել է երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում, կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը:Պապի վարած ինքնուրույն քաղաքականությունը առաջ է բերել Հռոմի դժգոհությունը:Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել:
Категория: ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | Просмотров: 1128 | Добавил: Admin | Дата: 08.11.2009 | Комментарии (0)

Copyright www.freebooks.do.am "ՀամաՀայկական Էլեկտրոնային Գրադարան"© 2008-2010 Արգելվում է առանց կայքի ադմինիստրացիայի թույլատվության կայքի նյութերի օգտագործումը այլ նպատակներով: